16.5 C
Yerevan

Ներե՞նք, Թե՞ Չնե­րենք

Տեղե­կություն չկա, որ Հայաստա­նի ԱԱԾ‑ն որեւէ մեկին անհանգստացրել է: Ինչու՞ է Սարգիս Գալստյա­նը հայտնվել ԱԱԾ «թերա­խում»՝ պարզ կլի­նի, երբ գործով նախաքննությունն ավարտվի, սկսվի դատաքննություն։

Վահրամ Աթա­նեսյան

«Եկեք միջնորդենք՝ Սարգիս Գալստյա­նին պարգեւատրեն»

Ստե­փա­նա­կերտում մնա­ցած Սարգիս Գալստյա­նը ԿՄԽԿ միջնորդությամբ տիկնոջ հետ տեղա­փոխվել է Հայաստան, բերման ենթարկվել: Ըստ լրատվա­մի­ջոցնե­րից մեկի՝ ապրի­լի 3‑ին նա կալա­նա­վորվել է: Նրան լրտե­սության մեղադրանք է առա­ջադրվել: Փաստա­բա­նը չգի­տի՝ Գալստյանն իրեն առա­ջադրված մեղադրանքն ընդունու՞մ է, թե՞՝ ոչ, իսկ գործի մասին առայժմ ոչինչ ասել չի կարող՝ հաշվի առնե­լով մեղադրանքի «նրբությունը»: Այդ գործով մամուլի հետաքրքրվա­ծությունը բացատրե­լի է. Գալստյա­նը վեց ամիս ապրել է օկուպացված Ստե­փա­նա­կերտում եւ մարտի վերջին որո­շել, որ տեղա­փոխվում է Հայաստան:

Բայց Գալստյա­նի գործով հետաքրքրված լրատվա­մի­ջո­ցը նրան ներկա­յացնում է որպես առա­ջին պատե­րազմի մասնա­կից, տարբեր պատասխա­նա­տու պաշտոններ զբա­ղեցրած, ճանա­չողնե­րի կողմից «հայրե­նա­սեր» բնութագրվող մարդու, ում դեմ, ինչպես փաստա­բանն է ասել, քրեա­կան վարույթ հարուցվել է միայն Հայաստան տեղա­փոխվե­լուց հետո: Թե ի՞նչ է դրա­նով ակնարկվում, այնքան էլ պարզ չէ: Հասկացվում է, որ ԱԱԾ‑ն պետք է ավե­լի վաղ քրեա­կան գործ հարուցեր եւ նրա նկատմամբ հետա­խուզում հայտա­րա­րեր, բայց չի արել:

Անմե­ղության կանխա­վարկա­ծը գործում է բոլոր մարդկանց նկատմամբ, եւ Սարգիս Գալստյանն էլ անմեղ է, քանի դեռ նրան ներկա­յացված մեղադրանքն ապա­ցուցված չէ, չկա դատա­րա­նի օրի­նա­կան ուժի մեջ մտած վճիռ: Նրա մարդկա­յին դրա­ման հուզիչ է: Մարդուն վերագրումներ անե­լու իրա­վունք ոչ ոք չունի, բայց չէ՞ որ 2023թ. դեկտեմբե­րի 22-ին Արցա­խի նախա­գա­հի խորհրդա­կան Վլա­դի­միր Գրի­գորյա­նը «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նին ասել է, որ Սարգիս Գալստյա­նը Ստե­փա­նա­կերտում մնա­ցել է որպես ԱՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ, բայց «թե ինչ ֆունկցիա­նե­րով, ինչ նպա­տա­կով»՝ նման տեղե­կության նա չի տիրա­պե­տել:

Անցած ամիսնե­րին Ստե­փա­նա­կերտում մնա­ցած մի քանի անձինք Հայաստան տեղա­փոխվե­լու ցանկություն են արտա­հայտել, ԿՄԽԿ‑ն նրանց տարհա­նումը կազմա­կերպել է: Եւ տեղե­կություն չկա, որ Հայաստա­նի ԱԱԾ‑ն որեւէ մեկին անհանգստացրել է: Ինչու՞ է Սարգիս Գալստյա­նը հայտնվել ԱԱԾ «թերա­խում»՝ պարզ կլի­նի, երբ գործով նախաքննությունն ավարտվի, սկսվի դատաքննություն: Մինչ այդ պետք է ձեռնպահ մնալ ինչպես նրան «դավա­ճան» բնութագրե­լու, այնպես էլ՝ «զոհ» ներկա­յացնե­լու տեղե­կատվա-քարոզչա­կան գայթակղությունից:

Մարդն ունի նաեւ անձնա­կան գաղտնի­քի, իր եւ հարա­զատնե­րի դեմ ցուցմունք չտա­լու իրա­վունք, բայց պետությունն էլ պարտա­վոր է պարզել Ստե­փա­նա­կերտում մնա­լու, ապա Հայաստան տեղա­փոխվե­լու որոշման շարժա­ռիթնե­րը: Մինչդեռ տպա­վո­րություն է, թե արդեն իսկ քարոզչություն է խմորվում, որ Սարգիս Գալստա­նը «հետապնդվում է»: Վաղն էլ, հնա­րա­վոր է, որո­շա­կի շրջա­նակներ նրան ներկա­յացնեն որպես «շքանշա­նի արժա­նի» մարդու: Իրա­կա­նությունը, հավա­նա­բար, ավե­լի բազմա­շերտ է: Եւ «ցնցող բացա­հայտումներ» չեն լինի: Սարգիս Գալստյա­նի «հերո­սացման» քարոզչությունն էլ, երեւի, տեղե­կատվա­կան «զոնդաժ» է. փորձ է արվում հասկա­նալ, թե այդ հարցում պատկան մարմիննե­րը, իշխա­նությունը որքանո՞վ հետեւո­ղա­կան կլի­նեն եւ ի՞նչ պարզե­լու նպա­տակ են դրել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ