22.8 C
Yerevan

Հայաստանն Ընդդեմ Հայաստա­նի

Սա լրջա­գույն խնդիր է, որի տարո­ղունա­կության համե­մա­տությամբ, ԱԺ ամբիո­նից հնչողն այլ բան չէ, քան ձեւա­կերպումնե­րի մակե­րե­սա­յին աճպա­րա­րություն՝ կամա, թե ակա­մա։

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը քաշում է վտանգա­վոր բաժա­նա­րար գիծ

Խորհրդա­րա­նում ներկա­յացնե­լով կառա­վա­րության գործունեության ծրագրի հաշվետվություն, Նիկոլ Փաշինյա­նը առանցքում վերստին դրել է իր «հայե­ցա­կարգա­յին» միտքը՝ պատմա­կան եւ իրա­կան Հայաստաննե­րի բաժա­նա­րար գծի վերա­բերյալ, ասե­լով, որ պատմա­կան եւ իրա­կան Հայաստաննե­րը սպառնա­լիք են ստեղծծում միմյանց համար: Առե­րեւույթ, այս միտքը, հայե­ցա­կարգը իսկա­պես թվում է բավա­կա­նին ամուր եւ փաստարկված: Գործնա­կա­նում սակայն, ստեղծե­լով այս «երկվությունը», Նիկոլ Փաշինյա­նը գործնա­կա­նում փորձում է պարզա­պես ստեղծել կառա­վարման արդյունա­վե­տության «ալի­բի»:

Չկա պատմա­կան Հայաստան եւ իրա­կան Հայաստան: Կա Հայաստան, իր հետագծով: Հայաստա­նի հետա­գի­ծը Հայաստա­նից պոկե­լը ոչ թե կարող է լինել ապա­հո­վության գրա­վա­կան, այլ հակա­ռա­կը՝ Հայաստա­նը «թեթեւացնե­լու», հետեւա­բար աշխարհա­քա­ղա­քա­կան քամի­նե­րի հանդեպ առա­վել զգա­յուն դարձնե­լու նախադրյալ: Հայաստա­նի հետա­գի­ծը, այո՝ պատմա­կա­նո­րեն բարդ, ցավոտ, զգա­յուն հետա­գի­ծը ունի ոչ թե մոռա­ցության, ամպուտա­ցիա­յի, այլ կառա­վարման կարիք: Հնա­րա­վոր է, որ բացե­լով «բաժա­նա­րար» դիսկուրսը, Փաշինյա­նը մտա­ծում է յուրո­վի կառա­վարման մասին, համա­րե­լով, որ ներկա­յումս չունի այդ խնդրի կառա­վարման ավելլի արդյունա­վետ մեխա­նիզմ, կամ միջոց: Անշուշտ, նրա մոտիվնե­րի վերա­բերյալ դիտարկումնե­րի շարքում պետք է դիտարկել նաեւ հնա­րա­վոր այդ մոտի­վը:

Բայց, եթե անգամ գործ ունենք այդ մոտի­վի հետ, ապա այստեղ կա լրջա­գույն մի խնդիր՝ կարեւո­րա­գույն, հիմնա­րար հարցի կառա­վարման ընտրված մեխա­նիզմը կամ մեթո­դը բավա­կա­նին սպառնա­լից է, քանի որ այն կամա, թե ակա­մա միտվածծ է հանրա­յին գիտակցությանն ու ենթա­գի­տակցությա­նը, բաժա­նա­րար գիծը հենց այդտեղ, այլ ոչ թե միայն տեղե­կատվա-քարոզչա­կան դաշտում քաշե­լուն: Իսկ, եթե այդտեղ գիծը քաշվեց, այն ժամա­նա­կի ընթացքում կարող է վերածվել պատնե­շի, բայց ոչ թե Հայաստա­նի անվտանգության, այլ հակա­ռա­կը՝ Հայաստա­նի համար վտանգա­վոր պատնե­շի: Սա լրջա­գույն խնդիր է, որի տարո­ղունա­կության համե­մա­տությամբ, ԱԺ ամբիո­նից հնչողն այլ բան չէ, քան ձեւա­կերպումնե­րի մակե­րե­սա­յին աճպա­րա­րություն՝ կամա, թե ակա­մա:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3408111.html

Առնչվող Հոդվածներ