22.8 C
Yerevan

Հայ֊Իրանական Նոր Հարա­բե­րություններ

Իրա­նը կհարվա­ծի՞ Իսրա­յե­լին, թե «նախա­պատրաստա­կան քայլե­րի» մասին տեղե­կատվությունը բացա­ռա­պես ուղղված է նրան, որ Եգիպտո­սի միջնորդությամբ բանակցություննե­րում ՀԱՄԱՍ‑ի դիրքերն ամրապնդվեն:

Վահրամ Աթա­նեսյան

Իրա­նի «նոր կերպա­րի» հեռանկարն ինչպե՞ս կազդի հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րին

Նվա­զա­գույն սպա­սելքն այն է, որ իսլա­մա­կան պետություննե­րը ժամա­նա­կա­վո­րա­պես կխզեն սիո­նիստա­կան ռեժի­մի հետ կապերն այնքան ժամա­նակ, քանի դեռ նրա հանցա­գործություննե­րը շարունակվում են,-Թեհրանում հավա­տա­րա­մագրված՝ իսլա­մա­կան երկրնե­րի դեսպաննե­րի ընդունե­լությա­նը հայտա­րա­րել է Իրա­նի հոգեւոր առաջնորդ այա­թոլլա Ալի Խամե­նեին՝ դատա­պարտե­լով մուսուլմա­նա­կան այն երկրնե­րին, որ շարունա­կում են առեւտրա-տնտե­սա­կան կապեր ունե­նալ Իսրա­յե­լի հետ:

Միջազգա­յին մամուլի հրա­պա­րա­կումնե­րում գերիշխում է այն կարծի­քը, որ Իրանն Իսրա­յե­լին «վրեժխնդրության հարվածներ կհասցնի: Նախօ­րեին տեղի է ունե­ցել Թուրքիա­յի եւ Իրա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցը, եւ թուրքա­կան իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջոցնե­րը տեղե­կացնում են, որ Էբրա­հիմ Ռաի­սին «չի ընդունել իրա­նա-իսրա­յե­լա­կան լարվա­ծության հաղթա­հարման թուրքա­կան միջնորդությունը»:

Շուրջ մեկշա­բաթյա պաուզա­յից հետո Իրա­նի արտգործա­նա­խա­րա­րության խոսնա­կը Միացյալ Նահանգներ-Եվրա­միություն-Հայաստան խորհրդա­ժո­ղո­վի առիթվ կարճ հայտա­րա­րություն է տարա­ծել, որ թեեւ կարեւո­րում է ռեգիո­նալ 3+3 ձեւա­չա­փը, բայց այն անվա­նում է «խորհրդատվա­կան»: Թեհրանն, իհարկե, չի ողջունում Հարա­վա­յին Կովկա­սում արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին ուժե­րի ներգրավվա­ծությունը, բայց ռեգիո­նալ ձեւա­չափն անվա­նե­լով «կոնսուլտա­տիվ»՝ փաստա­ցի հասկացնում է, որ չի միա­նում Մոսկվա­յի, Անկա­րա­յի եւ Բաքվի կոշտ դիրքո­րոշմա­նը:

Իսրա­յե­լի դեմ համաիսլա­մա­կան կոա­լի­ցիա­յի կոչը որքանո՞վ է հասցեագրվում Թուրքիա­յին եւ Ադրբե­ջա­նին: Տպա­վո­րություն է, որ Թեհրա­նի եւ Անկա­րա­յի դիրքո­րո­շումնե­րում շատ էական տարբե­րություն կա. Եթե Իրա­նի համար Իսրա­յե­լը «սիո­նիստա­կան ռեժիմ» է առհա­սա­րակ, ապա Էրդո­ղա­նի խնդի­րը, կարծես, վարչա­պետ Նեթանյա­հուի հետ է: Ըստ երեւույթին, այդ գծի մեջ է նաեւ Բաքուն: Ադրբե­ջա­նա­կան մամուլի մի շարք հրա­պա­րա­կումնե­րում գերիշխող նարա­տիվն այն է, որ «Բիբին անկյուն է քշվել»:

Գազա­յի եւ առհա­սա­րակ Պաղեստի­նի հարցում Թուրքիա­յի շահագրգռվա­ծության սկզբունքա­յին մոտի­վա­ցիան մեկն է՝ Մերձա­վոր Արեւելքում հասնել հեգե­մո­նության: Մյուս կողմից Իրա­նը ձգտում է ամրապնդել այսպես կոչված՝ «Շիա աղե­ղը» եւ հակակշռել թուրքա­կան էքսպանսիան: Երրորդ կողմն արա­բա­կան աշխարհն է, որտեղ Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի խաղաղ կարգա­վորման կողմնա­կիցնե­րը, կարծես, ավե­լի շատ են, քան հրեա­կան պետությունը «երկրի երե­սից ջնջե­լու պատրաստ» ծայրա­հե­ղա­կաննե­րը:

Իրա­նը կհարվա­ծի՞ Իսրա­յե­լին, թե «նախա­պատրաստա­կան քայլե­րի» մասին տեղե­կատվությունը բացա­ռա­պես ուղղված է նրան, որ Եգիպտո­սի միջնորդությամբ բանակցություննե­րում ՀԱՄԱՍ‑ի դիրքերն ամրապնդվեն: Մերձա­վոր Արեւելքի պայթյունավտանգ իրա­վի­ճա­կին Ռուսաստա­նի ներգրավվա­ծությունը, կարծես, հրա­պա­րա­կա­յին չի դրսեւորվում: Թեհրա­նին, իհարկե, չի հաջողվի ձեւա­վո­րել համաիսլա­մա­կան կոա­լի­ցիա: Բայց Մերձա­վոր Արեւելքում աշխարհա­քա­ղա­քա­կան ավե­լի ծանրակշիռ դերա­կա­տա­րության հեռանկար, երեւի, Իրանն ունի: Այդ շատ հավա­նա­կան նոր «կերպարն» ինչպե՞ս կազդի հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3408625.html

Առնչվող Հոդվածներ