22.8 C
Yerevan

Ընդդի­մությունը Մարդկանց Տարել Է Ոչ Մի Տեղ

Ընդդի­մության քսա­նամյա իշխա­նության ընթացքում երկրից անվե­րա­դարձ հեռա­ցել է մեկ մլն-ից ավել։ Ավե­լի լավ տապալման օրի­նակ գտնել՝ հնա­րա­վոր չէ։

Հայկ Կոնջորյան

ԱԺ-ում 2023թ‑ի կատա­րո­ղա­կա­նի մասին քննարկման ժամա­նակ ելույթ է ունե­ցել ՔՊ խմբակցության ղեկա­վար„ պատգա­մա­վոր Հայկ Կոնջորյա­նը։

Խոսե­լով այն մասին, թե ինչու է վարչա­պետ Փաշինյա­նը գնա­ցել և զրուցել գյուղա­ցի­նե­րի հետ՝ Կոնջորյա­նը նշեց, որ դա խոսում է առաջնորդության մասին։ Առաջնորդություն՝ նշա­նա­կում է համարձա­կություն ունե­նալ գնա­լու ու ասե­լու այն, ինչը միանշա­նակ աջակցություն չի գտնե­լու, քննա­դա­տություն է առաջ բերե­լու, բայց առաջնորդության իմաստն էլ այն է, որ ժողովրդին տեղյակ պահես այն մասին, թե ուր ես նրան տանում, ուր է նա գնում։ Իսկ ընդդի­մությունը ժողովրդին չի առաջնորդել, ընդդի­մությունը հետապնդել է ժողովրդին։ Ընդդի­մությունը ժողովրդին խոստա­ցել է մի բան, բայց տարել է լրիվ ուրիշ տեղ։ Ընդդի­մությունը ժողովրդին տարել է ոչ մի տեղ և հենց դա է այն հիմնա­կան պատճա­ռը, որ 2021թ․ ժողո­վուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյա­նին, ոչ թե «հաղթած առաջնորդնե­րին», ինչպես, որ ընդդի­մությունը կոչում է իր լիդերնե­րին։ Եվ հենց դա է, որ ընդդի­մությունը չի ուզում կամ չի կարո­ղա­նում հասկա­նալ։

Անդրա­դառնա­լով այն բանին, որ Նիկոլ Փաշինյա­նի կողմից արտա­սանված «պատմա­կան հայրե­նիք» բառե­րը դժգո­հության փոթո­րիկ են բարձրացրել՝ Կոնջորյանն ասաց, որ ընդդի­մությունը այդքան պաշտպա­նում է պատմա­կա­նը, որովհետև պատմա­կան հայրե­նի­քը՝ ի տարբե­րություն իրա­կա­նի, ոչ մի ջանք չի պահանջում, ոչ մի աշխա­տանք։ Ընդդի­մությունը, որ այստեղ կարող է ինչ որ հարց լուծել, գերա­դա­սում է ժողովրդին առաջնորդել դեպի պատմա­կան հայրե­նիք, դեպի ոչ մի տեղ։

Հայկ Կոնջորյա­նը նաև անդրա­դարձավ ընդդի­մության այն տեսա­կե­տին, ըստ որի իշխա­նությունը հանդի­սա­նում է բաց թողնված շանսե­րի մարմնա­վո­րում, ապա ընդդի­մությունը դրա լավա­գույն օրի­նակն է։ Ընդդի­մության քսա­նամյա իշխա­նության ընթացքում երկրից անվե­րա­դարձ հեռա­ցել է  մեկ մլն-ից ավել։ Ավե­լի լավ տապալման օրի­նակ գտնել՝ հնա­րա­վոր չէ։

Առնչվող Հոդվածներ