27.2 C
Yerevan

Ո՞վ Էր Դեսպա­նին Տարել Սյունիք

Ֆրանսիան տագնապնե՞ր ունի Սյունի­քի առնչությամբ, չնա­յած հանգա­մանքին, որ ուշադրության ահռե­լի մասը այսօր կենտրո­նա­ցած է Տավուշի ուղղությամբ։

Հակոբ Բադալյան

Իրա՞նն էր Ֆրանսիա­յի դեսպա­նին «տարել» Սյունիք

Հայաստա­նում Ֆրանսիա­յի դեսպան Օլի­վիե Դըկո­տինյին նախօ­րեին այցե­լել է Սյունի­քի մարզ: Այցից առաջ դեսպա­նը գրա­ռում էր արել եւ անսո­վոր «բաց» գնա­հա­տա­կան տվել Սյունի­քին, որա­կե­լով Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության եւ «խոցե­լի» մարզ: Մարզում դեսպա­նը առնչվել է տարբեր ծրագրե­րի, որ իրա­կա­նացվում են ֆրանսիա­կան աջակցությամբ կամ մասնակցությամբ: Ուշադրոության է արժա­նի նաեւ հանգա­մանքը, որ դեսպա­նը այցից առաջ արված գրառման մեջ այսպես ասած նպա­տակնե­րի շարքում արձա­նագրել էր Հայաստա­նի տարածքա­յին ամբողջությունը:

Ֆրանսիան տագնապնե՞ր ունի Սյունի­քի առնչությամբ, չնա­յած հանգա­մանքին, որ ուշադրության ահռե­լի մասը այսօր կենտրո­նա­ցած է Տավուշի ուղղությամբ: Համե­նայն դեպս, Հայաստա­նի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դիսկուրսի ծանրության կենտրոնն այսօր Տավուշն է, նաեւ Հայաստա­նի հանդեպ միջազգա­յին ուշադրության կենտրո­նը: Այդ ֆոնին, Ֆրանսիա­յի դեսպա­նը «հանկարծ» որո­շում է ուշադրություն կենտրո­նացնել Սյունի­քի ուղղությամբ, մարզը որա­կե­լով «խոցե­լի»: Փարիզն ինչ որ բան է սպա­սում կամ հուշու՞մ Երեւա­նին: Տարածքա­յին ամբողջության հանգա­մանքի շեշտադրումը տալիս է նույն դեսպա­նի՝ շաբաթներ առաջ տված մի հարցազրույց, որտեղ նա խոսում է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջության հարցոււմ Ֆրանսիա­յի եւ Իրա­նի մոտե­ցումնե­րի ընդհանրության մասին:

Իրանն այսօր համաշխարհա­յին ուշադրոության առանցքում է՝ Դամասկո­սում իրա­նա­կան դեսպա­նա­տա­նը հասցրած Իսրա­յե­լի հարվա­ծի, ինչպես նաեւ դրա­նից հետո սպասվող պատասխա­նի շրջա­նա­կում: Իսկ այդ հարցե­րի համա­տեքստում խոսվում է նաեւ Կովկա­սի մասին, մասնա­վո­րա­պես, որպես Իրա­նի թիկունք: Որեւէ գաղտնիք չէ, որ այն դիտարկվում է Իրա­նի դեմ հարվա­ծա­յին առանցքա­յին պլացդարմ, իսկ առի­թը՝ Հայաստան-Ադրբե­ջան հակա­մարտությունը: Արդյո՞ք այդ հարցն էր տարել Ֆրանսիա­յի դեսպա­նին Սյունիք, ի դեպ, նկա­տենք՝ Նորքին Խնձո­րեսկում տեղի ունե­ցած միջա­դե­պից հետո:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3409102.html

Առնչվող Հոդվածներ