22.8 C
Yerevan

Մոսկվան Ու Թեհրա­նը Կդնե՞ն Ադրբե­ջա­նի Հարցը

Նշանակու՞մ է դա, որ Իրանն ու Ռուսաստա­նը՝ Թեհրա­նի մերձե­նա­լու հետ մեկտեղ դնե­լու են նաեւ Ադրբե­ջա­նի մերձեցման առա­վել հարց, կամ այդ հարցը առա­վել առաջ են բերե­լու եվրա­սիա­կան օրա­կարգում:

Հակոբ Բադալյան

Իրա­նը ձգտում է մերձե­նալ ԵԱՏՄ հետ եւ ստա­նալ դիտորդ երկրի կարգա­վի­ճակ, միջազգա­յին համա­ժո­ղո­վում հայտա­րա­րել է Մոսկվա­յում Իրա­նի դեսպան Ղասեմ Ջալա­լին: Նա ասել է, որ ավե­լի երկար հեռանկա­րում Իրա­նը շարժվե­լու է ԵԱՏՄ հետ հարա­բե­րությունը ավե­լի խորացնե­լու ուղղությամբ, ինչը թերեւս նշա­նա­կում է անդա­մության ձգտում: Իրա­նի դեսպա­նի այդ հայտա­րությունը հնչում է մայի­սին կայա­նա­լիք ԵԱՏՄ Վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ, որը նվիրված կլի­նի կազմա­կերպության տասնամյա­կին:

ԵԱՏՄ-ում նախա­գա­հում է Երեւա­նը, սակայն հոբելյա­նա­կան առի­թը հաշվի առնե­լով, դեռեւս նախորդ տարի Երեւա­նը որպես նախա­գա­հող տվել է վեհա­ժո­ղո­վը Մոսկվա­յում անցկացնե­լու համա­ձայնություն: Հայաստա­նի վարչչա­պետն օրերս հայտա­րա­րեց, որ քննարկվում է դրան վարչա­պե­տի մակարդա­կով մասնակցե­լու հարցը եւ որոշման մասին հանրությունը կիրա­զեկվի կայացնե­լուց հետո: Այդուհանդերձ, եթե չլի­նի որեւէ արտա­ռոց բան, Երեւա­նը թերեւս կմասնակցի մոսկովյան վեհա­ժո­ղո­վին, քանի որ ըստ էության չկա չմասնակցե­լու որեւէ ծանրակշիռ պատճառ: Մտա­ծել, թե մոսկովյան վեհա­ժո­ղո­վում կքննարկվի Իրա­նի կարգա­վի­ճա­կի հարցը, թերեւս վաղա­ժամ է, սակայն այն, որ մայիսյան վեհա­ժո­ղո­վից առաջ Իրա­նի դեսպա­նը բարձրա­ձայնում է դիտորդի կարգա­վի­ճակ ստա­նա­լու Թեհրա­նի մտադրությունը, հնա­րա­վոր է խոսում է այն մասին, որ հարցն արդեն քննարկվում է «կուլիսնե­րում»:

Հազիվ թե առանց այսպես ասած նախնա­կան մշակման, Իրա­նը իր ձգտման մասին հայտա­րա­րեր դեսպա­նի մակարդա­կով: Այստեղ հատկանշա­կան է այն, որ Իրա­նը ԵԱՏՄ աշխա­տանքում ըստ էության առա­ջին հրա­պա­րա­կա­յին ներգրավվա­ծությունն ունե­ցել է Երեւա­նում, 2019 թվա­կա­նին, երբ ԵԱՏՄ երեւանյան վեհա­ժո­ղո­վին մասնակցեց նաեւ Իրա­նի նախա­գահ Ռոհա­նին՝ Նիկոլ Փաշինյա­նի հրա­վե­րով: Թերեւս անկասկած է, որ այդ հրա­վե­րը եղել է Ռուսաստա­նի ու անդամ մյուս երկրնե­րի ղեկա­վարնե­րի հետ նախա­պես համա­ձայնեցված: Նույն վեհա­ժո­ղո­վին, Երեւա­նը հրա­վի­րել էր նաեւ Սինգա­պուրի վարչա­պե­տին: Իրա­նի պարա­գայն սակայն առանձնա­հա­տուկ է, հաշվի առնե­լով ռեգիո­նալ քաղա­քա­կան իրո­ղություննե­րը, աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունը, առանց որի իհարկե հնա­րա­վոր չէ կառուցել աշխարհտնտե­սա­կան բնույթի առանձին համայնա­պատկեր:

Եվ այդ համա­տեքստում, ձեւա­վորվում է նաեւ հարցը, թե ԵԱՏՄ հետ հարա­բե­րությունը խորացնե­լու Իրա­նի ձգտման կառուցակկարգում ինչ դեր կարող է ունե­նալ Ադրբե­ջա­նը: Բանն այն է, որ հարա­բե­րությունը խորացնել ձգտող Իրա­նը ձգտե­լու է նաեւ Ռուսաստա­նի հետ ցամա­քա­յին առա­վել կարճ կապի: Իսկ ցամա­քա­յին առա­վել կարճ եւ արդյունա­վետ կապն Ադրբե­ջանն է: Նշանակու՞մ է դա, որ Իրանն ու Ռուսաստա­նը՝ Թեհրա­նի մերձե­նա­լու հետ մեկտեղ դնե­լու են նաեւ Ադրբե­ջա­նի մերձեցման առա­վել հարց, կամ այդ հարցը առա­վել առաջ են բերե­լու եվրա­սիա­կան օրա­կարգում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ