22.8 C
Yerevan

ԵՄ‑ը Հայաստա­նի Համար Նոր Ուղի Սկսե­լու Շանս Է

Պետք չէ ամբողջա­պես մերժել Ռուսաստա­նը և փորձել ամբողջությամբ մտնել Արևմտյան/ֆրանսիական ուղե­ծիր։ Սա մի հնա­րա­վո­րություն է, որը պիտի օգտա­գործել միաբև­ե­ռությունից որպես այդպի­սին դուրս գալու համար։ Հարկա­վոր է նոր որա­կի հարա­բե­րություններ ստեղծել Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հետ։

Ջորջ Քեփե­նիքյան

1in TV‑ն զրուցել է Լիո­նի նախկին քաղա­քա­պետ, բժիշկ Ջորջ Քեփե­նիքյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Հարա­վա­յին Կովկա­սում ստեղծված իրադրության, Ֆրանսիա-Հայաստան հարա­բե­րություննե­րի և դրան ուղեկցող իրա­դարձություննե­րի մասին։

Ջորջ Քեփե­նիքյանն իր խոսքում նշեց, որ հիմա աշխարհում ստեղծվել է մի իրա­վի­ճակ, որ նախկին կանոններն ու կարգե­րը սկսել են չաշխա­տել, այլևս չկա մեկի կամ միայն մյուսի ուղեծրում մնա­լու, նրա հետ աշխա­տե­լու սկզբունքը։ Ֆրանսիան ևս ցանկա­նում է դա ընդգծել, մասնա­վո­րա­պես Հայաստա­նին օժանդա­կե­լով ցույց է տալիս, որ փոփո­խություններ կան, այդ փոփո­խություննե­րը պետք է հաշվի առնել։ Հայաստա­նը ևս պիտի կարո­ղա­նա հասկա­նալ դա։ Ֆրանսիան հիմա օգնություն է ցույց տալիս, դա լավ է, եթե կան, կլի­նեն այլ երկրներ ևս, որոնք կցանկա­նան օգնել ու հարա­բերվել Հայաստա­նի հետ, ապա պետք է ողջունել դա։ 

Հայաստա­նի համար ինչ որ առումով շոկ է բազմաբև­եռ աշխարհհի հետ շփումը։ Հայաստա­նում շատ երկար ժամա­նակ ակտիվ է եղել ռուսա­կան հովա­նու տակ ապրե­լու, ռուսա­կան անվտանգությամբ բավա­րարվե­լու միտքը։ Մենք տեսանք, որ ռուսա­կան կողմից օգնության որևէ նշմար չեղավ Արցա­խի հայա­թափման ժամա­նակ և հիմա մենք պետք է լրջո­րեն մտա­ծենք աշխարհի հետ շփվե­լու համար՝ լինի դա Ֆրանսիան, Հնդկաստա­նը, Իրա­նը կամ մեկ այլ երկիր։ Ընդ որում մենք ունենք թշնա­մի՝ Ադրբե­ջա­նը, ով պատրաստ է անդա­դար հարձակվել մեզ վրա։ Մենք խաղա­ղա­սեր ժողո­վուրդ ենք, այդպես ենք եղել ողջ պատմության ընթացքում, բայց երբ որևէ մեկը պատրաստվում է վերացնել մեզ, մենք պետք է հստակ գիտե­նանք, թե ինչ ենք անե­լու, ինչպես ենք դիմագրա­վե­լու այդ ամե­նին։

Հիմա Հայաստան-Ֆրանսիա կապե­րը բավա­կան բարձր մակարդա­կում են գտնվում և հայկա­կան կողմը պիտի շատ մեծ աշխա­տանք կատա­րի՝ այդ հանդի­պումնե­րից առա­վե­լա­գույնը քաա­ղե­լու համար։ Եվ ոչ միայն Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կամ Ֆրանսիա­յի հայությունը, այլ ողջ աշխարհի հայությունը պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ։ Ապա­գա­յում Ֆրանսիան կարող է նոր նպա­տակներ ունե­նալ, նոր ծրագրեր և Հայաստա­նի նկատմամբ նրա պլաննե­րը գուցե ինչ որ առումով փոփո­խության ենթարկվեն։ Այդ իսկ պատճա­ռով էլ պետք չէ ամբողջա­պես մերժել Ռուսաստա­նը և փորձել ամբողջությամբ մտնել Արևմտյան/ֆրանսիական ուղե­ծիր։ Սա մի հնա­րա­վո­րություն է, որը պիտի օգտա­գործել միաբև­ե­ռությունից որպես այդպի­սին դուրս գալու համար։ Հարկա­վոր է նոր որա­կի հարա­բե­րություններ ստեղծել Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հետ։

Ջորջ Քեփե­նիքյանն անդրա­դարձավ նաև ապրի­լի 5‑ին Հայաստան-ԵՄ հանդիպմա­նը։ Հայաստա­նում գուցե շատե­րը կարծում են, որ անմի­ջա­պես պետք է կտրուկ փոփո­խություններ տեղի ունե­նան, բայց դա լինե­լու բան չէ։ Պետք չէ սպա­սել, որ մեկ կամ մի քանի հանդի­պումով ամեն ինչ կփոխվի, այլ այդ հանդի­պումնե­րը պետք է ընդունվեն որպես հնա­րա­վո­րություն։ Անտե­ղի սպա­սումնե­րը միշտ էլ հիասթա­փեցնող են լինում։ Ինչ որ առումով նման տրա­մադրություն նկատվեց նաև ապրի­լի 5‑ի հանդիպման առումով։ Ոմանք նույնիսկ կարծում էին, որ ԵՄ‑ը պետք է զորք ուղարկի, բանակ ուղարկի։ Բնա­կա­նա­բար նման բան տեղի չունե­ցավ։ Ինչ վերա­բե­րում է հայտա­րա­րության մեջ նշված գումա­րի չափին, դա շատ ու քիչ համա­րե­լուն, ապա կրկին պետք է հիշել, որ այս պահին Հայաստան-ԵՄ հանդի­պումնե­րը մեկ կոնկրետ նպա­տակ և նեղ ճանա­պարհ չունեն։ Դրանք Հայաստա­նի համար դիվա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րություններ են, նոր ուղի սկսե­լու հնա­րա­վո­րություն։ ԵՄ‑ը մեկ միասնա­կան մարմին չէ, այնտեղ ամեն երկիր ունի իր առանձին տեսա­կետնե­րը։ Օրի­նակ Ֆրանսիան մի բան է ասում, Իտա­լիան՝ մի։ Նմա­նա­պես Գերմա­նիան դեռ բավա­կան զգուշությամբ է արձա­գանքում և խոսում։ ԵՄ‑ի հետ կապե­րը ոչ թե և ոչ միայն ռազմա­կան կամ տնտե­սա­կան, այլևդի­վա­նա­գի­տա­կան և քաղա­քա­կան։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ