Հայաստան

Մեհրաբյանը Հակադարձում Է Աջապահյանին

1999թ․ խզվել է եկեղեցու և հասարակության միջև կապը։ Եկեղեցին, ոչ թե գնացել է իր հոտի՝ ժողովրդի մոտ, այլ հեռացել է նրանից ու սկսել է պաշտպանել կոռումպացված, հանցագործ ռեժիմին, օգտվել որոշ չակերտավոր բարիքներից և այսօր էլ ջերմեռանդությամբ պաշտպանում ու առաջ է մղում ռուսական շահերը, որը բացարձակապես անընդունելի է։ 

Ռուբեն Մեհրաբյան

Օրերս Շիրակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց էր տվել Hraparak TV-ին, ուր քննարկվել էր Հայաստանի ներկայիս իրադրությունն ու Հայ Առաքելական եկեղեցու գործողությունները։ 

Եպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում նշել էր, որ իրենց նպատակը Հայաստանի, որպես պետության պահպանումն է, ոչ թե միայն սահմանային հարցերը։ Հենց դա է պատճառը, որ այսօր այն խնդիրը որ կա Ոսկեպարում և հարակից տարածքներում, ոչ թե միայն ոսկեպարցու խնդիրն է, այլ ցանկացած հայի։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի ամեն մարզում ապրող հայը պետք է իրեն պատասխանատու զգա տվյալ խնդիրների համար։ Եկեղեցին այսօր զբաղված է պայքարի գեներացումով։ Առայժմ պարզ չէ, թե ինչ կլինի, ինչպես կլինի, բայց միանշանակ փաստ է այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, մեզ պարտադրում են խաղաղություն, որը իրենց է հարմար, այլ ոչ թե մեզ և մենք չպետք է համակերպվենք դրա հետ։

Եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ իշխանափոխությունը այլընտրանք չունեցող հարց է, քանի դեռ երկիրը ղեկավարում են պրոադրբեջանական իշխանությունները, շատ բարդ է լինելու որևէ հարց լուծելը։ Այս իշխանությունները սպասարկում են թշնամու օրակարգը, թշնամիները իրենց ծրագրերն ունեն, իսկ իշխանությունները ձայնակցում են նրանց։ Եպիսկոպոս Աջապահյանը նաև ասաց, որ եթե մեծամասնությունը չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, չի կարողանում պայքարել, ապա կառավարումն իր ձեռքը պիտի վերցնի փոքրամասնությունը։ Նա ով Նախիջևանը իրենը չի համարում, Ցեղասպանությունից ձեռք է քաշում, նա հայ չէ։

Այս հարցազրույցին արձագանքել էր Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Մեհրաբյանը բավական կոշտ քննադատություն հնչեցրեց եպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության հանդեպ, թե ովքեր են հայերը, ով է հայը կամ ոչ, ապա անդրադարձավ այն խոսքերին, որ եթե մեծամասնությունը չի կարողանում կառավարել, ապա կառավարումը պիտի անցնի փոքրամասնությանը։ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունն է ընտրել իր իշխանությանը՝ համաձայն ժողովրդավարական բոլոր օրենքների, իսկ եկեղեցին, այսօր ոչ թե կանգնած է Հայաստանի Հանրապետության կողքին, այլ դարձել է Հայաստանին թաքնված պատերազմ հայտարարած ռուսական իշխանությունների գործակալական ցանցը։ 

Ռուբեն Մեհրաբյանը զզվելի որակեց բարձր դասի և հատկապես որոշ հոգևորականների պահվածքը, քանի որ նրանք այս պահին ամեն ինչ անում են ռուսական շահերը սպասարկելով ու պետականությանը դեմ գնալով։ 1999թ․ խզվել է եկեղեցու և հասարակության միջև կապը։ Եկեղեցին, ոչ թե գնացել է իր հոտի՝ ժողովրդի մոտ, այլ հեռացել է նրանից ու սկսել է պաշտպանել կոռումպացված, հանցագործ ռեժիմին, օգտվել որոշ չակերտավոր բարիքներից և այսօր էլ ջերմեռանդությամբ պաշտպանում ու առաջ է մղում ռուսական շահերը, որը բացարձակապես անընդունելի է։ 

Ռուբեն Մեհրաբյանը ափսոսանքով նշեց, որ այսօր նման կեցվածք ունի հայոց պատմության, հայ իրականության ամենակայացած երևույթներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին, որը մոռացել է իր առաքելությունը և զբաղված է օտար ռեժիմին պաշտպանելով՝ ընդդեմ սեփական պետության։ Հատկապես որոշ հոգևորականներ իրենց պահում են ռուսական զինվորի, ոչ թե հայ հոգևորականի նման։

Եպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը՝

Ռուբեն Մեհրաբյանի ելույթը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *