Հայաստան

Հայրենասիրությունը Պետության Հանդեպ Պատասխանատվությունն Է

Մեկ անգամ ընթերցել Չարենցի «Պատմության Քառուղիներում» աշխատանքը, նորից կարդալ Տերյան և հասկանալ, թե ինչպես են այդ մեծ բանաստեղծները ճգնել են հայրենասիրությունը ցնորական մակարդակից հանել, դնել իրական հասկանալի ու տեսանելի շոշափելի հայրենասիրության դաշտում։ Հայրենասիրությունը ևս կարող է ֆիդայական լինել ու վնասել։

Հակոբ Մովսես

FreeNews Armenia-ն զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  մի քանի օր առաջ ԱԺ-ում արտաբերված ատմական և իրական Հայաստաններ արտահայտության մասին։

Բանաստեղծ Մովսեսի կարծիքով հայերը պատմական ժողովուրդ են, բայց պատմական գիտակցություն չունեցող ժողովուրդ։ Այսինքն, ունեցել են այդ գիտակցությունը, բայց խորհրդային 70 տարիները ջախջախել են այդ մտածողությունը, ավերել են այդ պատկերացումները։ Պետք չէ և չի կարելի ապրել հանուն պատմության։ Այս պահին մենք ունենք պետություն։ Մեր դրոշը աշխարհի մյուս ինքնիշխան պետությունների դրոշների հետ մեկտեղ փողփողում է ՄԱԿ-ի առջև։ Դա մի մեծագույն հրաշք է, որը պաշտպանել է պետք։

Մենք ունենք պատմություն, և այդ պատմությունը ոչ թե պետք է խանգարի, այլ օգնի մեզ։ Մենք պետք է պատմությունը կապենք պետության հետևից, որպեսզի այսօր գոյություն ունեցող պետությունը տրամաբանորեն իր հետևից տանի պատմությունը, ոչ թե հակառակը։ Հակառակ դեպքում պատմությունը չի կարող առաջ շարժվել, եթե պետությունը չլինի, չգործի։ Հենց այդ է պատճառը, որ մենք այսօր պետք է ամենաթանկը գնահատենք մեր հանրապետությունը։ Այնպես է ստացվել, որ այսօր մեծ պետությունը ծովից ծով չէ, այլ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր։ Իհարկե հեշտ է պայքարել խոսքով, հենց այնպես խոսելով։ Դրանից հեշտ բան չկա։ Կարելի է հենց հիմա գրիչ վերցնել ու թղթի վրա հարձակվել Թուրքիայի վրա, բայց դրանից ի՞նչ օգուտ։

Հակոբ Մովսեսը բոլորին խորհուրդ տվեց ևս մեկ անգամ ընթերցել չարենցի «Պատմության Քառուղիներում» աշխատանքը, նորից կարդալ Տերյան և հասկանալ, թե ինչպես են այդ մեծ բանաստեղծները ճգնել են հայրենասիրությունը ցնորական մակարդակից հանել, դնել իրական հասկանալի ու տեսանելի շոշափելի հայրենասիրության դաշտում; Հայրենասիրությունը ևս կարող է ֆիդայական լինել ու վնասել։ Բանաստեղծն ասաց, որ շատ կցանկանար, որ այսօր որևէ պատմաբան փորձեր գրել «հայրենասիրության պատմություն», փորձ անել ներկայացնել, թե տարբեր դարերում ինչպես են սիրել հայրենիքը, ինչ խնդիրներ են առաջդադրել և ինչպես են փորձել արժևորել այս կամ այն երևույթը։

Հակոբ Մովսեսը, խոսելով հենց այս պահին հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին, ասաց, որ հայրենասիրությունից ենք խոսում, բայց վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել են միլիոնից ավել մարդիկ։ Այդ մեկ միլիոն մարդը քանի՞ գյուղ բնակիչ էին։ Մի՞թե չենք հասկանում, որ մենք հարյուրավոր, հազարավոր գյուղեր արդեն իսկ հանձնել ենք նման անպատասխանատու և անհետևողական պահվածքի շնորհիվ։ Եվ այսօր մենք հնարավորություն ունենք հասկանալու հայրենասիրություն ասվածը։ Պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է և՛ հայի, և՛ հայոց պատմության իրական պաշտպանը։ Եթե մենք չունենանք պետություն, ապա ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր պատմությունը։ Ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր լեզուն, մեր մշակույթը։ Ի վերջո մենք պետք է կարողանանք տարբերել կարևորն ու անկարևորը։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *