27.2 C
Yerevan

Մեհրաբյա­նը Հակա­դարձում Է Աջա­պահյա­նին

1999թ․ խզվել է եկե­ղե­ցու և հասա­րա­կության միջև կապը։ Եկե­ղե­ցին, ոչ թե գնա­ցել է իր հոտի՝ ժողովրդի մոտ, այլ հեռա­ցել է նրա­նից ու սկսել է պաշտպա­նել կոռումպացված, հանցա­գործ ռեժի­մին, օգտվել որոշ չակերտա­վոր բարիքնե­րից և այսօր էլ ջերմե­ռանդությամբ պաշտպա­նում ու առաջ է մղում ռուսա­կան շահե­րը, որը բացարձա­կա­պես անընդունե­լի է։ 

Ռուբեն Մեհրաբյան

Օրերս Շիրա­կի մարզի թեմի առաջնորդ Միքա­յել եպիսկո­պոս Աջա­պահյա­նը հարցազրույց էր տվել Hraparak TV-ին, ուր քննարկվել էր Հայաստա­նի ներկա­յիս իրադրությունն ու Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու գործո­ղություննե­րը։ 

Եպիսկո­պոս Աջա­պահյանն իր խոսքում նշել էր, որ իրենց նպա­տա­կը Հայաստա­նի, որպես պետության պահպա­նումն է, ոչ թե միայն սահմա­նա­յին հարցե­րը։ Հենց դա է պատճա­ռը, որ այսօր այն խնդի­րը որ կա Ոսկե­պա­րում և հարա­կից տարածքնե­րում, ոչ թե միայն ոսկե­պարցու խնդիրն է, այլ ցանկա­ցած հայի։ Այդ իսկ պատճա­ռով էլ Հայաստա­նի ամեն մարզում ապրող հայը պետք է իրեն պատասխա­նա­տու զգա տվյալ խնդիրնե­րի համար։ Եկե­ղե­ցին այսօր զբաղված է պայքա­րի գենե­րա­ցումով։ Առայժմ պարզ չէ, թե ինչ կլի­նի, ինչպես կլի­նի, բայց միանշա­նակ փաստ է այն, որ Թուրքիան ու Ադրբե­ջա­նը ցանկա­նում են ոչնչացնել Հայաստա­նը, մեզ պարտադրում են խաղա­ղություն, որը իրենց է հարմար, այլ ոչ թե մեզ և մենք չպետք է համա­կերպվենք դրա հետ։

Եպիսկո­պոս Աջա­պահյանն ասաց, որ իշխա­նա­փո­խությունը այլընտրանք չունե­ցող հարց է, քանի դեռ երկի­րը ղեկա­վա­րում են պրոադրբե­ջա­նա­կան իշխա­նություննե­րը, շատ բարդ է լինե­լու որևէ հարց լուծե­լը։ Այս իշխա­նություննե­րը սպա­սարկում են թշնա­մու օրա­կարգը, թշնա­մի­նե­րը իրենց ծրագրերն ունեն, իսկ իշխա­նություննե­րը ձայնակցում են նրանց։ Եպիսկո­պոս Աջա­պահյա­նը նաև ասաց, որ եթե մեծա­մասնությունը չի կարո­ղա­նում հասկա­նալ, թե ինչ է տեղի ունե­նում, չի կարո­ղա­նում պայքա­րել, ապա կառա­վա­րումն իր ձեռքը պիտի վերցնի փոքրա­մասնությունը։ Նա ով Նախիջև­ա­նը իրե­նը չի համա­րում, Ցեղասպա­նությունից ձեռք է քաշում, նա հայ չէ։

Այս հարցազրույցին արձա­գանքել էր Հանուն Հանրա­պե­տության կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյա­նը։ 

Մեհրաբյա­նը բավա­կան կոշտ քննա­դա­տություն հնչեցրեց եպիսկո­պոս Աջա­պահյա­նի այն հայտա­րա­րության հանդեպ, թե ովքեր են հայե­րը, ով է հայը կամ ոչ, ապա անդրա­դարձավ այն խոսքե­րին, որ եթե մեծա­մասնությունը չի կարո­ղա­նում կառա­վա­րել, ապա կառա­վա­րումը պիտի անցնի փոքրա­մասնությա­նը։ Ռուբեն Մեհրաբյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության հասա­րա­կությունն է ընտրել իր իշխա­նությա­նը՝ համա­ձայն ժողովրդա­վա­րա­կան բոլոր օրենքնե­րի, իսկ եկե­ղե­ցին, այսօր ոչ թե կանգնած է Հայաստա­նի Հանրա­պե­տության կողքին, այլ դարձել է Հայաստա­նին թաքնված պատե­րազմ հայտա­րա­րած ռուսա­կան իշխա­նություննե­րի գործա­կա­լա­կան ցանցը։ 

Ռուբեն Մեհրաբյա­նը զզվե­լի որա­կեց բարձր դասի և հատկա­պես որոշ հոգև­ո­րա­կաննե­րի պահվածքը, քանի որ նրանք այս պահին ամեն ինչ անում են ռուսա­կան շահե­րը սպա­սարկե­լով ու պետա­կա­նությա­նը դեմ գնա­լով։ 1999թ․ խզվել է եկե­ղե­ցու և հասա­րա­կության միջև կապը։ Եկե­ղե­ցին, ոչ թե գնա­ցել է իր հոտի՝ ժողովրդի մոտ, այլ հեռա­ցել է նրա­նից ու սկսել է պաշտպա­նել կոռումպացված, հանցա­գործ ռեժի­մին, օգտվել որոշ չակերտա­վոր բարիքնե­րից և այսօր էլ ջերմե­ռանդությամբ պաշտպա­նում ու առաջ է մղում ռուսա­կան շահե­րը, որը բացարձա­կա­պես անընդունե­լի է։ 

Ռուբեն Մեհրաբյա­նը ափսո­սանքով նշեց, որ այսօր նման կեցվածք ունի հայոց պատմության, հայ իրա­կա­նության ամե­նա­կա­յա­ցած երև­ույթնե­րից մեկը՝ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին, որը մոռա­ցել է իր առա­քե­լությունը և զբաղված է օտար ռեժի­մին պաշտպա­նե­լով՝ ընդդեմ սեփա­կան պետության։ Հատկա­պես որոշ հոգև­ո­րա­կաններ իրենց պահում են ռուսա­կան զինվո­րի, ոչ թե հայ հոգև­ո­րա­կա­նի նման։

Եպիսկո­պոս Աջա­պահյա­նի հարցազրույցը՝

Ռուբեն Մեհրաբյա­նի ելույթը՝

Առնչվող Հոդվածներ