27.2 C
Yerevan

Փարի­զը «Սեղմում Է» Ալիեւին

Փարի­զի հետ Իլհամ Ալիեւի բաց առճա­կա­տումն ունի արտա­քին հովա­նա­վոր: Ո՞վ է նա: Թուրքիա՞ն, որ դեմ է Հարա­վա­յին Կովկա­սում Ֆրանսիա­յի ներկա­յութա­նը: Սկզբունքո­րեն Փարի­զի հետ կոշտ մրցակցության մեջ է նաեւ Ռուսաստա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը հայտնում են, որ Ֆրանսիան խորհրդակցություննե­րի համար Փարիզ է հրա­վի­րել Ադրբե­ջա­նում արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Անն Բուա­յո­նին: Ըստ երեւույթին, դա տեղի է ունե­ցել ավե­լի վաղ, քանի որ Ֆրանսիա­յի ԱԳՆ‑ն արդեն հայտնել է, որ նախա­գահ Մակրոնն ընդունել է դեսպա­նին: Ըստ հաղորդագրության՝ դեսպա­նը խորհրդատվություննե­րի է հրա­վիրվել, քանի որ Ադրբե­ջա­նի «գործո­ղություննե­րը վնա­սում են երկկողմ հարա­բե­րություննե­րին»:

Ֆրանսիա­յի հետ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը բարդ են անցյալ տարվա­նից, երբ Իլհամ Ալիեւը մերժեց նախա­գահ Մակրո­նի մասնակցությամբ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի հերթա­կան նախա­ձեռնությունը: Դեկտեմբե­րին Բաքվում ձերբա­կալվեց Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի, որ կալա­նա­վորվեց որպես «Ադրբե­ջա­նում Ֆրանսիա­յի արտա­քին հետա­խուզության ռեզի­դենտ»: Բաքվում Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի է կալա­նա­վորվել նաեւ անցած ամիս: Նա մեղադրվում է «Բաքվի մետրո­պո­լի­տե­նի դեպո ապօ­րի­նի մուտք գործե­լու եւ վնասրա­րություն իրա­կա­նացնե­լու» մեջ:

Ադրբե­ջա­նի Միլլի մեջլի­սում կազմա­վորվել է «Կորսի­կա­յի անկա­խության աջակցության» պատգա­մա­վո­րա­կան խումբ: Տարեսզբից առնվազն երկու անգամ Բաքու են հրա­վիրվել ֆրանսիա­կան Նոր Կոլե­դո­նիա­յի անջա­տո­ղա­կան շարժման պարագլուխներ: Բաքուն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նրանց ֆինանսա­կան լուրջ աջակցություն է ցուցա­բե­րում, բայց թվարկածն, ըստ երեւույթին, Ֆրանսիա-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի «սառցա­լե­ռան վերջրյա մասն» է: Խորքա­յին ի՞նչ հակա­սություններ կան՝ միայն ենթադրել կարե­լի է:

Փարի­զի հակա­քայլը նշա­նա­կա­լի է: Ֆրանսիա­յի դեսպա­նը ե՞րբ եւ լրա­ցուցիչ ի՞նչ հանձնա­րա­րա­կաննե­րով կվե­րա­դառնա Բաքու՝ հայտնի չէ: Տեղե­կություն չկա, թե արդյոք Իլհամ Ալիեւը Փարի­զում իր դեսպա­նին խորհրդատվություննե­րի համար հրավիրե՞լ է Բաքու: Ֆրանսիա­կան կապի­տալն Ադրբե­ջա­նում բավա­կան ազդե­ցիկ ներկա­յություն ունի, Փարի­զը նաեւ տեխնո­լո­գիա­կան աջակցություն է ցուցա­բե­րել. Ադրբե­ջա­նի առա­ջին արհեստա­կան արբանյա­կը ֆրանսիա­կան է:

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Փարի­զի հետ Իլհամ Ալիեւի բաց առչա­կա­տումն ունի արտա­քին հովա­նա­վոր: Ո՞վ է նա: Թուրքիա՞ն, որ դեմ է Հարա­վա­յին Կովկա­սում Ֆրանսիա­յի ներկա­յությունը: Սկզբունքո­րեն Փարի­զի հետ կոշտ մրցակցության մեջ է նաեւ Ռուսաստա­նը: Վերջերս Իրանն ակնարկել է, որ Հայաստա­նի հարցում իր եւ Ֆրանսիա­յի մոտե­ցումնե­րը մոտ են կամ համընկնում են:

Ֆրանսիան կգնա՞ Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի նոր լարվա­ծության: Դեսպա­նին խորհրդատվություննե­րի հրա­վի­րե­լը դեռեւս դիվա­նա­գի­տա­կան ճգնա­ժամ չէ, բայց ազդակ է, որ երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րը փակ խողո­վակնե­րով քննարկման ռեժի­մից դուրս են: Ալիեւն, իհարկե, ամեն ինչ պայմա­նա­վո­րում է Հայաստա­նի նկատմամբ Ֆրանսիա­յի վերա­բերմունքով: Ֆրանսիա­կան կողմը, կարծես, դեմ չէ, որ իրա­վի­ճա­կը հենց այդ կտրվածքով էլ հրա­պա­րա­կայնացվի: Կարե­լի է ենթադրել, որ դա առարկա­յա­կան հակա­սություննե­րը «փաթե­թա­վո­րե­լու» քարոզչա­կան հնարք է: Բայց Փարի­զը, կարծես, սկսել է «սեղմել» Ալիեւին: Ի՞նչ է ակնկա­լում Ֆրանսիան: Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ կապի արտոնյալ ռեժի՞մ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3410759.html

Առնչվող Հոդվածներ