30.1 C
Yerevan

Ռուսնե­րը Գնո՞ւմ Են Արցա­խից, Թե՞ Դա Խաղ է

Այո, ռուսնե­րը կարող են Դադի­վանքից դուրս գալ, կարող են դուրս գալ նաև այլ հենա­կե­տե­րից, փոքրացնել իրենց, այսպես ասած, պատասխա­նատվության գոտին, բայց, այնուա­մե­նայնիվ, ռուսա­կան ռազմա­բա­զան կշա­րունա­կի մնալ Ադրբե­ջա­նում: Այս ամե­նը արվում է «աչքա­կա­պության» համար, ցույց տալու, որ Ալիևը ռուսնե­րին «հավա­քում» է այնտե­ղից։

Դավիթ Ստե­փանյան

Ինչու են ռուս խաղա­ղա­պահնե­րը դուրս գալիս Լեռնա­յին Ղարա­բա­ղից. ինչ պայմա­նա­վորվա­ծություն կա

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը չի կարծում, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղից ռուսա­կան ամբողջ կոնտինգենտը դուրս կգա: Ըստ նրա՝ ռուսա­կան կողմն ամեն ինչ անե­լու է, որ իր ներկա­յությունը պահպա­նի Ադրբե­ջա­նի տարածքում:

«Չկա տեղե­կատվություն, որ ռուսնե­րը ամբողջ ռազմա­բա­զան են հանում: Գիտեմ, որ մինչև վերջերս Բաքվի և Մոսկվա­յի մեջ ակտիվ բանակցություններ էին ընթա­նում այդ ռազմա­բա­զա­յի կարգա­վի­ճա­կի շուրջ, որ ռուսնե­րը շարունա­կեն այնտեղ մնալ: Չեմ կարծում, որ իրա­վի­ճակն այնքան է փոխվել, որ ամբողջ իրենց զենքը ու զրա­հը հավա­քե­լու են, դուրս գան»,- «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղա­քա­գե­տը:

Միա­ժա­մա­նակ նա չի բացա­ռում ռուսնե­րի ամբողջա­կան դուրս գալը, որը կարող է լինել Արևմուտքի, առա­ջին հերթին՝ ԱՄՆ‑ի՝ Ալիևի վրա ճնշման արդյունքում:

«Ալիևը Արևմուտքում խաբել է: Հետ գնանք և հիշենք, որ այն, ինչ տեղի ունե­ցավ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րին Արցա­խում, այն է՝ էթնի­կա­կան զտում, տեղի է ունե­ցել միջազգա­յին կոնսենսուսի պայմաննե­րում, ցավա­լի է, բայց փաստ, որ եղել է կոնսենսուս, այդ թվում՝ Արևմուտքի և Ադրբե­ջա­նի միջև, Ադրբե­ջա­նի և ՌԴ‑ի միջև, Ադրբե­ջա­նի և Իրա­նի միջև, և այդ կոնսենսուսի դիմաց Ալիևը խոստա­ցել է Արևմուտքին, որ ռուսնե­րը Ադրբե­ջա­նում չեն լինե­լու: Հետա­գա­յում իրա­վի­ճակ փոխվեց, և Ալիևը փաստա­ցի խաբել է Արևմուտքին. էթնիկ զտումը տեղի է ունե­ցել, իսկ ռուսնե­րը շարունա­կում են մնալ այնտեղ: Եվ հիմա, այո, շատ հնա­րա­վոր է, որ այդ գործընթա­ցը սկսվի, և ռուսնե­րը դուրս գան, բայց դա ոչ թե լինե­լու է Ադրբե­ջա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րի արդյունքում, այլ Արևմուտքի ճնշման»,- կարծում է նա:

Ըստ Ստե­փանյա­նի՝ 2‑րդ վարկա­ծը հետևյալն է. «Այո, ռուսնե­րը կարող են Դադի­վանքից դուրս գալ, կարող են դուրս գալ նաև այլ հենա­կե­տե­րից, փոքրացնել իրենց, այսպես ասած, պատասխա­նատվության գոտին, բայց, այնուա­մե­նայնիվ, ռուսա­կան ռազմա­բա­զան կշա­րունա­կի մնալ Ադրբե­ջա­նում: Այս ամե­նը արվում է «աչքա­կա­պության» համար, ցույց տալու, որ Ալիևը ռուսնե­րին «հավա­քում» է այնտե­ղից»:

Հարցադրմա­նը՝ ԼՂ-ից՝ ռուսնե­րի ամբողջա­կան դուրս գալու պարա­գա­յում ի՞նչ գին դրա համար կվճա­րի Ադրբե­ջա­նը, Ստե­փանյա­նը պատասխա­նում է՝ Ադրբե­ջա­նը չի կարող որևէ գին վճա­րել, այդ հնա­րա­վո­րություննե­րը չունի, գին կարող է վճա­րել Թուրքիան՝ Ուկրաի­նա­յի կոնֆլիկտի շուրջ ինչ-որ հերթա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի գալով ՌԴ‑ի հետ:

«Գին վճա­րո­ղը միշտ էլ Թուրքիան է, Ադրբե­ջանն այստեղ լուրջ դերա­կա­տա­րում չունի: Այսինքն՝ առևտուրը գնում է Պուտի­նի և Էրդո­ղա­նի միջև, եթե Էրդո­ղա­նը ինչ-որ առա­ջարկություն է անում, որի գայթակղությունը և արժե­քը Պուտի­նի համար ավե­լի բարձր է, քան Ղարա­բա­ղում մնա­լը, նա կարող է դուրս գալ: Եվ երկրորդ տարբե­րա­կը՝ եթե Արևմուտքը այնպի­սի ճնշում գործադրի Ադրբե­ջա­նի վրա, որ վերջինս չկա­րո­ղա­նա դիմա­կա­յել և ուղղա­կի միա­կողմա­նի պահանջի, որպեսզի ռուսնե­րը դուրս գան: Օրի­նակ, եթե ԼՂ-ում էթնի­կա­կան զտումը ճանա­չեն ԱՄՆ‑ն և ԵՄ‑ն և Ադրբե­ջա­նին մեղադրեն եղեռնի համար, այդպի­սի ռադի­կալ լուրջ քայլե­րի դեպքում, որովհետև դա շատ ծանր մեղադրանք է, չեմ կարծում, որ Ադրբե­ջա­նը կարող է դրա տակից դուրս գալ»,- ասում է քաղա­քա­գե­տը:

Ստե­փանյա­նի դիտարկմամբ՝ Ռուսաստա­նը թեև չի պատրաստվում հեռա­նալ, սակայն վաղ թե ուշ գնա­լու է, որովհետև իր քաղա­քա­կա­նությամբ տարա­ծաշրջա­նում բազմա­թիվ սխալներ է թույլ տվել:

Հերմի­նե Կարա­պետյան

Հոդվա­ծը՝ armtimes.com կայքից։

https://armtimes.com/hy/article/285106?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0xtshvzrwqNgJ4Xln286P2j8e3F8qlZI2gVT8dAmsLzNDHPpkaDq6dDRU_aem_ATuYTUURAyx4qxuK5JI_V34czZJgJZOjnp2X4whPw4P4B8IXoAvv8S4Th2hoJJTrX1mUixSxd1NHiDTtwKP5ogap

Առնչվող Հոդվածներ