27.2 C
Yerevan

Բարձրա­ցող Խաղադրույքներ

Շատ բան է կախված թե հենց արցախցի­նե­րի՝ նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի, Արցա­խի կառա­վա­րության, խորհրդա­րա­նի , գուցե նաեւ ոչ կառա­վա­րա­կան ձեւա­չա­փի կառույցնե­րի գործո­ղություննե­րից, թե Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունից։

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նը բացում ու ձեռնո՞ց է նետում

ՌԴ ԱԳՆ ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան հայտա­րա­րել է, որ Արցա­խի հայե­րը պետք է հնա­րա­վո­րություն ունե­նան վերա­դառնալ իրենց բնա­կության վայր, պետք է ապա­հովվի նրանց իրա­վունքնե­րը եւ իհարկե անվտանգությունը: Միա­ժա­մա­նակ, նա ասել է, որ Ռուսաստա­նը ողջունել է ինտեգրա­ցիա­յի ադրբե­ջա­նա­կան ծրա­գի­րը, որ ներկա­յացրել է Բաքուն: ՌԴ ԱԳՆ ներկա­յա­ցուցիչն Արցա­խի հայության վերա­դարձի իրա­վունքի եւ անվտանգության մասին է խոսում մի իրա­վի­ճա­կում, երբ Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը կայացրել են ռուսա­կան խաղա­ղա­պահ կոնտինգենտը Արցա­խից վաղա­ժամ դուրս բերե­լու որո­շում:

Իհարկե այնպես չէ, որ Արցա­խում այդ կոնտինգենտի առկա­յությունը՝ հատկա­պես նախորդ տարի սեպտեմբե­րի 19–20-ից հետո, Հայաստան տեղա­հանված արցա­խա­հա­յության համար լինե­լու էր անվտանգության համո­զիչ երաշխիք եւ թույլ էր տալու որեւէ կերպ մտա­ծել վերա­դարձի մասին: Բայց, երբ անգամ այդ կոնտինգենտը չկա, որեւէ կերպ անհնար է պատկե­րացնել արցա­խա­հա­յության վերա­դարձ: Ինչ խոսք, ցանկա­լի է, որ հարցը պահվի միջազգա­յին դերա­կա­տարնե­րի օրա­կարգում: Օրեր առաջ վերա­դարձի մասին խոսվել էր նաեւ Եվրա­խորհրդա­րա­նի ընդունած բանա­ձեւում:

Բայց, հասկա­նա­լի է, որ միայն խոսակցություննե­րը քիչ են այդ խնդրի այսպես ասած օրա­կարգայնացման իրա­կան հեռանկա­րի համար: Այստեղ անշուշտ շատ բան է կախված թե հենց արցախցի­նե­րի՝ նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի, Արցա­խի կառա­վա­րության, խորհրդա­րա­նի , գուցե նաեւ ոչ կառա­վա­րա­կան ձեւա­չա­փի կառույցնե­րի գործո­ղություննե­րից, թե Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունից: Միեւնույն ժամա­նակ, անկասկած է նաեւ, որ այդ հարցը բոլո­րո­վին նոր հարթության մեջ է հայտնվում Արցա­խից ռուս խաղա­ղա­պահնե­րի հեռա­նա­լուց հետո: Խաղա­ղա­պահնե­րի հեռա­նա­լով, բացվում է ձեւա­չա­փա­յին մի տարա­ծություն, ինչը իր հերթին նշա­նա­կում ա պատասխա­նատվության ազատ տարա­ծություն կամ վակուում: Ռուսաստա­նը դուրս գալլով Արցա­խից, իրեն դուրս է բերում պատասխա­նատվության դիրքից՝ անկախ, թե ինչպես էր իրեն պահում այդ դիրքում:

Ավե­լին, այդ դիրքում չպա­հե­լով իրեն դիրքին համարժեք, Ռուսաստա­նը արժա­նա­նում էր քննա­դա­տության եւ դառնում խոցե­լի: ԱՄՆ պետքարտուղա­րության փոխխոսնակ Վեդանտ Պատե­լը այսօր հայտա­րա­րել է, որ չկար որեւէ վկա­յություն, որը թույլ տար խոսել ռուսա­կան ներկա­յության օգտա­կար դերի մասին: Հիմա Ռուսաստա­նը փաստա­ցի հրա­ժարվում է ներկա­յությունից, եւ առա­ջա­նում է հարց՝ կա՞ օգտա­կար դեր ստանձնե­լու պատրաստ որեւէ այլ սուբյեկտ: Խոսե­լով Արցա­խի հայության վերա­դարձի իրա­վունքի մասին՝ ռուս խաղա­ղա­պահնե­րի դուրս գալու մասին որո­շումից մեկ օր անց, Ռուսաստա­նը ըստ էութան այդ «մարտահրա­վերն» է նետում միջազգա­յին այլ դերա­կա­տարնե­րի: Կլի­նի՞ այդ «ձեռնո­ցը» վերցնող:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3411354.html

Առնչվող Հոդվածներ