27.2 C
Yerevan

«Կրո­կուսի» Ահա­բե­կիչներն Այդքան Հիմա՞ր Էին

Ըստ երեւույթին, Մոսկվա­յի ադրբե­ջա­նա­կան օլի­գարխիան այդ ձեւով է նշել «վաղնջա­կան ադրբե­ջա­նա­կան հողե­րից ռուսա­կան օկուպա­ցիոն զորքե­րի դուսրբե­րումը»: Եւ ապրի­լի 18‑ը ոչ միայն Հարա­վա­յին Կովկա­սում, այլեւ հենց Մոսկվա­յում ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի «նոր եւ լիո­վին մաքուր էջ է բացում»:

Վահրամ Աթա­նեսյան

Ապրի­լի 18-ին Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի Շահին Իսմայլո­վը Մոսկվա­յում դանա­կա­հա­րել է 24-ամյա երի­տա­սարդի, ով տեղում մահա­ցել է: Վիճա­բա­նությունը, ըստ հետաքննության մարմնի նախնա­կան վարկա­ծի, ծագել է մոսկվա­ցի երի­տա­սարդի կողմից ադրբե­ջանցուն դիտո­ղություն անե­լու պատճա­ռով, թե ինչու է մեքե­նան կայա­նել մայթին: Շահին Իսմայլո­վի նկատմամբ հետա­խուզում է հայտա­րարվել, ձերբա­կալվել են նրա ենթադրյալ հանցա­կի­ցը եւ վերջի­նիս հայրը, որ նույնպես Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­ներ են եւ քննիչնե­րի հետ հաղորդակցվում են թարգմանչի օգնությամբ:

Նախաքննությունը պարզել է, որ սպա­նության վայրից Իսմայլո­վը փախուստի է դմել մոսկվա­յաբնակ գործա­րա­րի պատկա­նող ավտո­մե­քե­նա­յով, ապա լքել է այն, օգտա­գործել երկրորդ մեքե­նան, որ նույնպես հայտնա­բերվել է: Ըստ երեւույթին, Իսմայլո­վը երրորդ մեքե­նան է օգտա­գործել եւ առակժմ գտնվում է հետա­խուզման մեջ: Ո՞վ է մոսկվա­յաբնակ գործա­րա­րը, ում մենքե­նան, իբր, այդ դեպքից մի քանի օր առաջ վաճառվել է Իսմայլո­վի հորը կամ ո՞վ է մարդասպա­նին երկրորդ-երրորդ մեքե­նա տրա­մադրել՝ ՌԴ Քննչա­կան կոմի­տեն, հավա­նա­բար կպարզի: Եթե, իհարկե, հանցա­գործը կապված չէ Մոսկվա­յում ադրբե­ջա­նա­կան օլի­գարխա­յի հետ:

Ուշագրավն այն է, որ ՌԴ Քննչա­կան կոմի­տեն «Կրո­կուս սիթի հոլում» ահա­բեկչության գործը քննում է այն վարկա­ծով, որ հանցա­գործնե­րը դեպքի վայրից հեռա­ցել են սպի­տակ գույնի «Պեժո» ավտո­մե­քե­նա­յով եւ ձերբա­կալվել են նույն մեքե­նա­յում՝ ռուս-ուկրաի­նա­կան սահմա­նին մոտ: Մոսկվան պնդում է, որ ահա­բեկչությունը պատվի­րել են արեւմտյան հատուկ ծառա­յություննե­րը, կազմա­կերպիչներն Ուկրաի­նա­յում են: Մոսկվա­յում մեկ անձի դանա­կա­հա­րած Շահին Իսմայլո­վը, ինչպես ռուսաստանյան պատկան մարմիններն են ասում, դեպքի վայրից փախուստի է դիմել մի մեքե­նա­կով, ապա օգտվել երկրորդից եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, երրորդ մեքե­նա­յով կորցրել հետքե­րը:

«Կրո­կուսի» ահա­բե­կիչնե­րը մի՞թե այդքան հիմար էին, որ Մոսկվա­յից գրե­թե մինչեւ Բրյանսկ միայն մի մեքե­նա­յով են շարժվել: Կազմա­կերպիչնե­րը չէի՞ն կարող ապա­հո­վել, որ նրանք օգտվեին երկրորդ, երրորդ, չորրդ մեքե­նա­յից: Եթե մեկ անձը կարո­ղա­ցել է հետքեր կորցնել, ապա միջազգա­յին ահա­բեկչա­կան խմբա­վո­րումը կամ արեւմտյան որեւէ երկրի, կամ հենց Ուկրաի­նա­յի հատուկ ծառա­յություը, բնա­կա­նա­բար, կարող էր նույնը եւ ավե­լի պրոֆե­սիո­նալ մակարդա­կով անել «Կրո­կուսի» ահա­բե­կիչնե­րի համար: Կամ էլ պետք է ընդունել, որ Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի Շահին Իսմայլո­վը պատա­կան անձ չէ, գործել է Ադրբե­ջա­նի կամ այլ երկրի հատուկ ծառա­յություննե­րի հանձնա­րա­րությամբ, որոնք էլ ապա­հո­վել են նրա փախուստը:

Ըստ երեւույթին, Մոսկվա­յի ադրբե­ջա­նա­կան օլի­գարխիան այդ ձեւով է նշել «վաղնջա­կան ադրբե­ջա­նա­կան հողե­րից ռուսա­կան օկուպա­ցիոն զորքե­րի դուսրբե­րումը»: Եւ ապրի­լի 18‑ը ոչ միայն Հարա­վա­յին Կովկա­սում, այլեւ հենց Մոսկվա­յում ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի «նոր եւ լիո­վին մաքուր էջ է բացում»: Մոսկվան լքել է ԼՂ-ում զոհված հինգ սպա­յի հուշա­քա­րը: Մոսկվան, թերեւս, փակի նաեւ 24-ամյա երի­տա­սարդի սպա­նության գործը: Բայց շատ դժվար է լինե­լու հանրությա­նը համո­զել, որ «Կրո­կուսի» ահա­բե­կիչներն այնքան հիմար էին, որ դեպքի վայրից մի մեքե­նա­յով շարժվել են դեպի Ուկրաի­նա­յի սահման՝ հետաքննության մարի­միննե­րին միանգա­մից ուղղորդե­լով ֆրանսիա­կան արտադրության սպի­տակ գույնի «Պեժո» մեքե­նա­յին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3411580.html

Առնչվող Հոդվածներ