Ադրբեջանից ռուսական բանակի հեռանալով մենք հասկանում ենք, որ ռուս զինվորների դուրսբերումը Հայաստանից անհրաժեշտություն է։ Այդպիսով վերջնականապես կթաղվի հարավային Հայաստանի և Իրանի հետ սահմանը կտրելու նախագիծը։
Րաֆֆի Փափազյան
Ոչ մի ռուս քարոզիչ չի կարող խոսել Ֆրանսիայի հայերի անունից. Րաֆֆի Փափազյան
CCAF‑ի համանախագահ Մուրադ Փափազյանը նոր հարցազրույց է տվել AlphaNews-ին և կրկին կոչ արել տապալել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը, մինչդեռ նրա ասոցիացիայի մոտ երեսուն անդամներ խնդրում են նրան դադարեցնել իր միջամտությունը:
Նա հայտարարել է, որ բացահայտել է իր և ֆրանսիացի առաջնորդների զրույցի մանրամասները, ըստ որոնց՝ Արևմուտքը չի պաշտպանի Հայաստանին ադրբեջանական հարձակման դեպքում։ Նրա այն հարցին. «եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Արևմուտքը զորք կուղարկի՞» հնչել է «ոչ»։
Նախ՝ սուտ է, եթե Հայաստանը հեռացնի ռուսական բազան և այն փոխարինի ամերիկյան բազայով, Հայաստանը պաշտպանված կլինի, և մենք վերջերս կարողացանք տեսնել, թե ինչպես է ամերիկյան ճնշումը զսպում ադրբեջանցիներին, բայց առաջին հերթին՝ ռուսների մտադրությունները։ Սյունիքում ՀԱՊԿ‑ը տեղակայելու համար Հայաստանի վրա հարձակվելու ծրագիրը կարծես չի իրականանում։
Ադրբեջանից ռուսական բանակի հեռանալով մենք հասկանում ենք, որ ռուս զինվորների դուրսբերումը Հայաստանից անհրաժեշտություն է։ Այդպիսով վերջնականապես կթաղվի հարավային Հայաստանի և Իրանի հետ սահմանը կտրելու նախագիծը։ Ապրիլի 5‑ին Բրյուսելում կայացած հանդիպումը շատ հստակ ազդանշան էր, որ Արևմուտքը այժմ սատարում է Հայաստանին և որ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ:
Ոչ մի ռուս քարոզիչ չի կարող խոսել Ֆրանսիայի հայերի անունից։ Նա պետք է հրաժարական տա և իր անձնական հայտարարություններում այլևս չնշի ֆրանսիական պետության դիրքորոշումը։
Հիշենք, որ նրա կուսակցությունը համագործակցում է օլիգարխների հետ, և որ Ֆրանսիան կամ Արևմուտքը երբեք չեն աջակցի Կրեմլի ծառայության նախկին կոռումպացված առաջնորդներին։
Րաֆֆի Փափազյան, Հայկական շարժման նախագահ
Հոդվածը՝ azdagir.am կայքից։
