30.2 C
Yerevan

Բաքու-Մոսկվա, Անկա­րա-Բաղդադ. Իսկ Թեհրա՞նը

Վլա­դի­միր Պուտի­նի Թուրքիա այցը, որին Էրդո­ղա­նը սպա­սում է տարեսկզբից, հետաձգվել է: Մինչ այդ, հնա­րա­վոր է, Էրդո­ղա­նը կհյուրընկալվի Սպի­տակ տանը: Իլհամ Ալիեւը Պուտին-Էրդո­ղան բանակցություննե­րի միջնորդություն կստանձնի՞: Ավե­լի ճիշտ՝ Ռուսաստա­նի նախա­գա­հը դրա կարիքն ունի՞:

Վահրամ Աթա­նեսյան

Ապրի­լի 22-ին «մեկ ազգ՝ երկու պետության» գլուխնե­րը՝ Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը, պաշտո­նա­կան ուղեւո­րության են մեկնում. Իլհամ Ալիեւը «հրա­վիրված է» Մոսկվա, իսկ Ռեջեբ Թայիբ Էրդո­ղա­նը 2011թ. ի վեր առա­ջին անգամ ուղեւորվում է Բաղդադ: Այդպես ծրագրվա՞ծ էր, թե՞՝ ոչ, կարե­լի է միայն ենթադրություններ անել: Էրդո­ղա­նի Իրաք այցի մասին խոսվում էր անցյալ տարե­վերջից: Ըստ երեւույթին, դիվա­նա­գի­տա­կան խոչընդոտնե­րը հաղթա­հարված են:

Թուրքա­կան մամուլը վստա­հա­բար գրում է, որ կողմե­րը մի շարք համա­ձայնագրեր կստո­րագրեն, ինչպես նաեւ՝ հարա­բե­րություններն ռազմա­վա­րա­կան համա­գործակցության հասցնե­լու մասին արձա­նագրություն: Ծրագրվում է Իրա­քից Թուրքիա ավտո­մայրուղի եւ երկա­թուղի կառուցել, ինչպես նաեւ վերա­գործարկել արդեն տասը տարի պարա­պուրդի մատնված նավթա­տա­րը: Թուրքիա­յի համար ամե­նասզկբունքա­յին՝ Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության դեմ հաամտեղ պայքա­րի հարցում, կարծես, վերջնա­կան համա­ձայնություն դեռեւս չկա:

Իրաք Էրդո­ղա­նի այցից մեկ օր առաջ թուրքա­կան օդուժն սկսել է «ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի հենա­կա­յաննե­րի» ռմբա­կո­ծությունը: Ըստ երեւույթին, դա «վերջնա­գիր է». Անկա­րան հասկացնում է, որ «ամեն դեպքում ռազմա­կան գործո­ղություն սկսե­լու է եւ Բաղդա­դին ոչինչ չի մնում, քան՝ ընդունել գետնի վրա իրո­ղություննե­րը»: Թուրքիան մտա­դիր է ռազմա­գործո­ղություն իրա­կա­նացնել նաեւ Սիրիա­յի հյուսի­սում: Այստեղ արդեն առանց Մոսկվա­յի հետ համա­ձայնության բարդ կլի­նի:

Վլա­դի­միր Պուտի­նի Թուրքիա այցը, որին Էրդո­ղա­նը սպա­սում է տարեսկզբից, հետաձգվել է: Մինչ այդ, հնա­րա­վոր է, Էրդո­ղա­նը կհյուրընկալվի Սպի­տակ տանը: Իլհամ Ալիեւը Պուտին-Էրդո­ղան բանակցություննե­րի միջնորդություն կստանձնի՞: Ավե­լի ճիշտ՝ Ռուսաստա­նի նախա­գա­հը դրա կարիքն ունի՞: Irna գործա­կա­լությունը խմբագրա­կան է հրա­պա­րա­կել, որի թերեւս ամե­նա­կա­րեւոր շեշտադրումն այն է, որ Իսրա­յե­լի դեմ օդա­յին հարձա­կումը «բացա­հայտել է թշնա­մու հնա­րա­վո­րություննե­րը եւ բավա­րար տեղե­կություն տվել Իրա­նի եւ Ռուսաստա­նի հետա­խոի­զությա­նը»:

Դիվա­նա­գի­տա­կան վստա­հե­լի աղբյուրը Tasnim գործա­կա­լությանն ասել է, որ Իրա­նը Միացյալ Նահանգնե­րի հետ «ուղղա­կի բանակցություններ չի վարում, պատժա­մի­ջոցնե­րի չեղարկման օրա­կարգը չի փոխվել, դիվա­նա­գի­տա­կան շփումնե­րը համա­կարգում է փոխարտգործնա­խա­րար Բաղե­րին»: Ի՞նչ է ակնարկում Թեհրա­նը, երբ մի կողմից խոսում է Ռուսաստա­նի հետ հետա­խուզա­կան համա­գործակցության, մյուս կողմից՝ Վաշինգտո­նի հետ բանակցություննե­րի մասին: Իրա­նը դիտարկում է սցե­նար, երբ Մերձա­վոր Արեւելքում կման ռուս-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի դեմ միայնա՞կ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ