30.2 C
Yerevan

Տավուշի Իրա­վի­ճա­կի Զարգացման Սցե­նարնե­րը

Ողջա­խո­հությունը պահանջում է առնվազն գնալ խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության, որը մի կողմից կլի­նի արդա­րա­ցի եւ պատասխա­նա­տու հարա­բե­րություն հանրության հետ, մյուս կողմից նաեւ քաղա­քա­կան դաշտի առե­րե­սում, այն իմաստով, թե ի՞նչ քաղա­քա­կան ուժեր հանրությա­նը կոնկրետ ինչպի­սի այլընտրանքա­յին լուծումներ կառա­ջարկեն, ինչպի­սի համոզչա­կա­նությամբ եւ ձեւաա­փով:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը կայացրել է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զատման հայաստանյան հանձնա­ժո­ղո­վին կից աշխա­տանքա­յին խումբ ստեղծե­լու որո­շում, որի կազմում են Տավուշի մարզի այն սահմա­նա­կից գյուղե­րի համայնքա­պե­տե­րը, որոնց վերա­բե­րում է ապրի­լի 19-ին Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ կայա­ցած համա­ձայնությունը: Այդ ընթացքում սակայն, Տավուշի գյուղե­րի բնա­կիչնե­րը շարունա­կում են պայքա­րել այդ համա­ձայնությունն իրա­կա­նացնե­լու քայլե­րի դեմ, փակ պահել Հայաստան-Վրաստան միջպպե­տա­կան ճանա­պարհի՝ Տավուշով անցնող այդ հատվա­ծը, նաեւ թույլ չտալ սահմա­նա­յին հատվածնե­րի ակա­նա­զերծում: Ինչպե՞ս կզարգա­նա իրա­վի­ճա­կը Տավուշում, որ շարունակվում է արդեն երրորդ օրը:

Եթե բնա­կիչնե­րը հասնեն իրենց նպա­տա­կին եւ թույլ չտան պայմա­նա­վորվա­ծության իրա­ցում, ապա դա կնշա­նա­կի, որ Ադրբե­ջա­նը կստա­նա ագրե­սիա­յի «լեգի­տիմ» իրավու՞նք: Ըստ այդմ, իրա­դարձությունը կզարգա­նա ա՞յդ սցե­նա­րով: Թե՞ այդուհանդերձ դիտարկվել է հանրա­յին դժգո­հության տարբե­րակն ու նաեւ այդ դեպքում կան քննարկված մեխա­նիզմներ, սցե­նարներ, որոնք բացա­ռում են ուժի կիրա­ռումը: Իսկ արդյո՞ք ուժ կկի­րա­ռի Նիկոլ Փաշինյա­նը, հանրա­յին այդ բողո­քը ճնշե­լու եւ պայմա­նա­վորվա­ծությունը իրա­կա­նացնե­լու համար: Դա կստեղծի ոչ միայն ներքին հարա­բե­րություննե­րի լարվա­ծություն, այլ նաեւ արտա­քին հարա­բե­րություննե­րում նախա­դեպ, երբ Հայաստա­նի իշխա­նությունը արտա­քին որեւէ հանձնա­ռություն իրա­կա­նացնում է ներքին ուժի կիրա­ռումով:

Բարդ է ասել, թե այդ նախա­դե­պը հետո ինչպես կաշխա­տի Հայաստա­նի հանրա­պե­տության արտա­քին դիվա­նա­գի­տա­կան կարո­ղունա­կության դեմ: Իսկ դիտարկվու՞մ է արդյոք արտա­հերթ ընտրության տարբե­րա­կը՝ խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրությա­նը, որը թերեւս կարող է լինել նվա­զա­գույն ողջա­խոհ տարբե­րա­կը, հաշվի առնե­լով նաեւ այն, որ նախորդ արտա­հերթ ընտրությա­նը ներկա­յացված ծրա­գի­րը կառա­վա­րող մեծա­մասնությունը ոչ միայն տապա­լել է դրա­նում սահմանված առանցքա­յին ռազմա-քաղա­քա­կան հարցե­րի մասով, այլ ըստ էության որեւէ կերպ չի շոշա­փել Տավուշի առնչությամբ Ադրրբե­ջա­նի «լեգի­տիմ» պահանջնե­րի հարցը: Հետեւա­բար, ողջա­խո­հությունը պահանջում է առնվազն գնալ խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության, որը մի կողմից կլի­նի արդա­րա­ցի եւ պատասխա­նա­տու հարա­բե­րություն հանրության հետ, մյուս կողմից նաեւ քաղա­քա­կան դաշտի առե­րե­սում, այն իմաստով, թե ի՞նչ քաղա­քա­կան ուժեր հանրությա­նը կոնկրետ ինչպի­սի այլընտրանքա­յին լուծումներ կառա­ջարկեն, ինչպի­սի համոզչա­կա­նությամբ եւ ձեւաա­փով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ