30.2 C
Yerevan

Անվերջ Նոր Դիրքա­վո­րումներ

ՌՒԱ-Նովոստին հիշեցրել է «Նյու-Յորք թայմսի» մարտի 27- խմբագրա­կա­նը, ըստ որի՝ Ռուսաստան-Ադրբե­ջան-Իրան երկա­թուղա­յին հաղորդակցությունն «ամե­րիկյան պատժա­մի­ջոցնե­րի համար անհա­սա­նե­լի կլի­նի»։

Վահրամ Աթա­նեսյան

Հեյդա­րի ԲԱՄ‑ը, Իլհա­մի Մումբա­յը եւ Վաշինգտո­նի «ողջույնի ուղերձը»

Ռուսաստա­նի դեպի արեւելք շրջա­դարձը տեղի է ունե­ցել Բայկալ-ամուրյան մայրուղու շնորհիվ,- ԲԱՄ‑ի շինա­րա­րության վետե­րաննե­րի հետ հանդի­պամնը, որին հրա­վիրվել է նաեւ Իլհամ Ալիեւը, հայտա­րա­րել է Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը եւ հատուկ ընդգծել աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության տրանպորտա­յին այդ նախագծի իրա­կա­նացման գործում ԽՍՀՄ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ Հեյդար Ալիեւի ներդրումը:

Վլա­դի­միր Պուտի­նը կարեւո­րել է նաեւ Հյուսիս-հարավ միջազգա­յին տրանսպորտա­յին միջանցքի ծրա­գի­րը, որը, նրա ձեւա­կերպմամբ՝ «հյուսի­սա­յին ծովա­յին երթուղին կկա­պի Պարսից ծոցին»: Հարցին անդրա­դառնա­լով՝ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ռուսաստա­նից մինչեւ Իրա­նի սահման երկա­թուղա­գիծն առկա է, բայց բեռնա­փո­խադրողնե­րի պահանջնե­րը բավա­րա­րե­լու համար հարկ է, որ «առանձին հատվածներ վերա­կա­ռուցվեն, որպեսզի կարո­ղա­նանք մեծացնել ծավալնե­րը եւ այդպի­սով իրա­կա­նություն դարձնենք եւս մեկ գրանդիոզ ծրա­գիր»:

Պուտին-Ալիեւ բանակցություննե­րում նման պայմա­նա­վորվա­ծության նշա­նա­կությունը գնա­հա­տե­լիս ՌՒԱ-Նովոստին հիշեցրել է «Նյու-Յորք թայմսի» մարտի 27- խմբագրա­կա­նը, ըստ որի՝ Ռուսաստան-Ադրբե­ջան-Իրան երկա­թուղա­յին հաղորդակցությունն «ամե­րիկյան պատժա­մի­ջոցնե­րի համար անհա­սա­նե­լի կլի­նի»: Համա­տեքստից հետեւում է, որ Մոսկվան չափա­զանց բարձր է գնա­հա­տում Իլհամ Ալիեւի դիրքո­րո­շումը: Ըստ էության, Ռուսաստա­նի պետա­կան լրատվա­մի­ջո­ցը գրե­թե բաց ասում է, որ Ալիեւի համար նման որո­շում կայացնե­լը ռիսկա­յին է եղել:

Նույն ժամե­րին, երբ Իլհամ Ալիեւը Մոսկվա­յում «աշխա­տանքա­յին նախա­ճա­շի» ձեւա­չա­փով Վլա­դի­միր Պուտի­նի հետ բանակցություննե­րը շարունա­կում էր, Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րը տեղե­կություն տարա­ծե­ցիբ, որ ԱՄՆ Կնոգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի մի խումբ անդամներ Ադրբե­ջա­նի «քառա­սուն պաշտոնյա­նե­րի դեմ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու բանա­ձեւի նախա­գիծ են մշա­կում»: Ժամեր անց «Թուրան» գործա­կա­լության Վաշինգտո­նի թղթա­կիցն իր թելեգրամյան ալի­քում հրա­պա­րա­կեց այդ պաշըոմյա­նե­րի ինքնությունը:

Ցանկում ներառնված են Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րեն Նաղիեւը, ԶՈՒ ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար Միրզոեւը, գլխա­վոր դատա­խա­զության մի խումբ բարձրաստի­ճան աշխա­տա­կիցներ, Բաքվի ծանր հանցա­գործություննե­րի դատա­րա­նի դատա­վորներ, ՊՆ Ռազմա­կան ոստի­կա­նության պետը, Իլհամ Ալիեւի խորհրդա­կաննե­րից մեկը: Մուրմանկս-Մումբայ տրանսպո­րըա­յին միջանցքը պատժա­մի­ջոցնե­րի հասա­նե­լիությունից դուրս է, բայց որքանո՞վ են ապա­հո­վագրված ադրբե­ջանցի պաշտոնյա­նե­րը, որոնց նկատմամբ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու հավա­նա­կա­նության մասին տեղե­կատվա­կան արտա­հոսքը, կարծես, Վաշինգտո­նի «ողջույնի ուղերփն» է Իլհամ Ալիեւին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3412982.html

Առնչվող Հոդվածներ