Մենք չպետք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ ունենանք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի» – Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Նման ձեւակերպում դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում արել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, երբ ասել է, որ սահմանազատման ընթացքում «մեկ կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ»: , էական չէ»: Ալիեւը փաստորեն ակնարկում է, որ Ալմաթիի Հռչակագիրը դոգմա չէ, Աստվածաշունչ կամ Ղուրան չէ, կարեւորը «կոմֆորտն է»։
Վահրամ Աթանեսյան
Սահման ՀԱՊԿ‑ի՝ զենն Ադրբեջանի՞
Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններին ընդառաջ ՀԱՊԿ‑ի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ապահովում է անվտանգությունը: Խոսքը Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին էր: Ստացվում է, որ այդ զորախմբի գլխավոր առաքելությունը ոչ թե ԼՂ հայ բնակչության անվտանգության, այլ այնպիսի իրավիճակի ապահովումն էր, երբ Ադրբեջանը կկարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը:
Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի մեծ ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման հիմնարար երկիրն է,- ապրիլի 22-ին Մոսկվայում հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ բազմանշանակ ավելացրել, որ այդ առաքելության համար շատ բան կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից: Պուտին-Ալիեւը բանակցությունները գնահատելիս «Թուրան» գործակալությունն ընտրել է այս խորագիրը. «Լենին, ԲԱՄ, արեւելք, հարավ»: Ըստ էության, դա Ադրբեջանի քաղաքակրթական-աշխարհաքաղաքական ընտրության բնութագիր է:
Հստակ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները «բաժանարար են գծել»: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ‑ի, իրականում՝ Ռուսաստանի ազդեցության սահմանն արդեն գրեթե ֆորմալ առումով ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ ադրբեջանա-հայկական «քաղաքակրթական դիմակայության գիծն է»: Մինչեւ անցյալ տարվա սեպտեմբեր այն, պայմանականորեն ասած՝ «անցնում էր Ասկերանով»: Այսօր դա Ոսկեպարն է: «Մենք չպետք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ ունենանք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի» – Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Նման ձեւակերպում դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում արել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, երբ ասել է, որ սահմանազատման ընթացքում «մեկ կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ»: Ալիեւը փաստորեն ակնարկում է, որ Ալմաթիի Հռչակագիրը դոգմա չէ, Աստվածաշունչ կամ Ղուրան չէ, կարեւորը «կոմֆորտն է»: Եւ այն «ստեղծելիս» Հայաստանը եւ Ադրբեջանը «միջնորդի կարիք չունեն»: Փաստացի ստացվում է, որ ՀԱՊԿ‑ը (Ռուսաստանը) որ իբրեւ ռազմավարական դաշնակից իր աշխարհաքաղաքական սահմանը պետք է գծեր Հայաստանի տարածքում «կոմֆորտի ստեղծման» սկզբունքով, դա անում է Ադրբեջանի զինուժի հսկողության գոտուց:
«Կոմֆորտի» մասին Ալիեւի ակնրակը, կարծես, դրա մասին է, ինչից հասկացվում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումները համաձայնեցված-նույնական են, եւ խորքային իմաստով Հարավային Կովկասում ՀԱՊԿ‑ի «պատասխանատվության գոտին» այն է, որտեղ ավարտվում է կամ ֆորմալ առումով կավարտվի Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւն այդպես են պայմանավորվել:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
