Հայաստան

Ռուս֊Ադրբեջանական Բամբասանք

Ուշագրավ է այն, որ Մոսկվայից վերադարձից հետո Ալիեւը բարձրաձայնել է հրավեր Զելենսկուն՝ նոյեմբերին մասնակցել Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ուկրաինան բաց է թողել ուժեղ պետություն դառնալու, նաեւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն կառուցելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը ունեցել է եւ դա միանգամայն հնարավոր էր: Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահ Ալիեւնն է, որ ելույթ է ունեցել Բաքում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին նվիրված միջազգային համաժողովում: Ալլիեւը հայտարարել է, որ ինքը այդ մասին խոսում է ոչ թե լսելով, այլ իմանալով շատ բաներ, այդ թվում Ուկրաինայի բոլոր նախագահների հետ շփումների արդյունքում:

Նա հայտարարել է նաեւ, թե Բաքուն Կիեւի համար չի կարող անել ոչինչ, այն մարդասիրական օգնությունից բացիի, որ տրամադրում է: Ալիեւի հայտարարություններն ուկրաինական թեմայով կարծես թե աննախադեպ են: Ընդ որում, բավականին նկատելի է դրանցում այսպես ասած «նախատինքի» տոնայնությունը, որ Ադրբեջանի նախագահը ուղղում է Կիեւին՝ Ռուսաստանի հետ հարաբերություն կառուցել չկարողանալու եւ իրավիճակը պատերազմի հասցնելու համար: Ադրբեջանի քարոզչական ռեսուրսները շարունակում են ուկրաինական պատերազմը լուսաբանել այսպես ասած նկատելի հակառուսական տոնայնության մեջ, բայց, Ադրբեջանի նախագահի ելույթի տոնայնությունը նկատելի «հակաուկրաինական» է, իհարկե ոչ ուղիղ իմաստով:

Այն, որ Բաքուն կարող է վարել երկդիմի քաղաքականություն, նորություն չէ՝ Ադրբեջանը միշտ էլ փորձում է կառուցել իր խաղը երկու ուղղության վրա էլ: Բայց, Ուկրաինայի հարցում Ալիեւի հռետորաբանությունը միշտ եղել է սուղ եւ զուսպ, եւ այդ իմաստով ուշագրավն այն չէ, որ Բաքվի պրոպագանդան կարող է լինել մի տոնի մեջ, իսկ պաշտոնական խոսքերը՝ այլ: Ուշշագրավն այն է, որ Ալիեւի հայտարարությունը աննախադեպ է, ու այդ աննախադեպությունը փաստորեն միանգամից հաջորդում է ապրիլի 22-ին Մոսկվա կատարած ննրա այցին:

Ըստ այդմ հարց է առաջանում, Մոսկվայում ի՞նչ է ասել Պուտինը նրա ականջին, որ երկու օր անց Ալիեւը սկսել է նախատել Կիեւին Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն կառուցել չկարողանալու համար: Մոսկվայում Ալիեւին սպառնացե՞լ են, թույլ տալով շարունակել պրոպագանդան, բայց չշարունակել քաղաքականությունը, թե՞ կարկանդակ են առաջարկել՝ որոշակի պայմաններով: Ուշագրավ է այն, որ Մոսկվայից վերադարձից հետո Ալիեւը բարձրաձայնել է հրավեր Զելենսկուն՝ նոյեմբերին մասնակցել Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին: Ըստ երեւույթին, Ալիեւն այդ հրավերը բարձրաձայնելով, այսպես ասած նախապատրաստել է իր «նախատինքի» հողը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *