30.1 C
Yerevan

Ռուս֊Ադրբեջանական Բամբա­սանք

Ուշագրավ է այն, որ Մոսկվա­յից վերա­դարձից հետո Ալիեւը բարձրա­ձայնել է հրա­վեր Զելենսկուն՝ նոյեմբե­րին մասնակցել Բաքվում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ուկրաի­նան բաց է թողել ուժեղ պետություն դառնա­լու, նաեւ Ռուսաստա­նի հետ նորմալ հարա­բե­րություն կառուցե­լու հնա­րա­վո­րությունը, բայց այդ հնա­րա­վո­րությունը ունե­ցել է եւ դա միանգա­մայն հնա­րա­վոր էր: Այս մտքի հեղի­նա­կը Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւնն է, որ ելույթ է ունե­ցել Բաքում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին նվիրված միջազգա­յին համա­ժո­ղո­վում: Ալլիեւը հայտա­րա­րել է, որ ինքը այդ մասին խոսում է ոչ թե լսե­լով, այլ իմա­նա­լով շատ բաներ, այդ թվում Ուկրաի­նա­յի բոլոր նախա­գահնե­րի հետ շփումնե­րի արդյունքում:

Նա հայտա­րա­րել է նաեւ, թե Բաքուն Կիեւի համար չի կարող անել ոչինչ, այն մարդա­սի­րա­կան օգնությունից բացիի, որ տրա­մադրում է: Ալիեւի հայտա­րա­րություններն ուկրաի­նա­կան թեմա­յով կարծես թե աննա­խա­դեպ են: Ընդ որում, բավա­կա­նին նկա­տե­լի է դրանցում այսպես ասած «նախա­տինքի» տոնայնությունը, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ուղղում է Կիեւին՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություն կառուցել չկա­րո­ղա­նա­լու եւ իրա­վի­ճա­կը պատե­րազմի հասցնե­լու համար: Ադրբե­ջա­նի քարոզչա­կան ռեսուրսնե­րը շարունա­կում են ուկրաի­նա­կան պատե­րազմը լուսա­բա­նել այսպես ասած նկա­տե­լի հակա­ռուսա­կան տոնայնության մեջ, բայց, Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ելույթի տոնայնությունը նկա­տե­լի «հակաուկրաի­նա­կան» է, իհարկե ոչ ուղիղ իմաստով:

Այն, որ Բաքուն կարող է վարել երկդի­մի քաղա­քա­կա­նություն, նորություն չէ՝ Ադրբե­ջա­նը միշտ էլ փորձում է կառուցել իր խաղը երկու ուղղության վրա էլ: Բայց, Ուկրաի­նա­յի հարցում Ալիեւի հռե­տո­րա­բա­նությունը միշտ եղել է սուղ եւ զուսպ, եւ այդ իմաստով ուշագրավն այն չէ, որ Բաքվի պրո­պա­գանդան կարող է լինել մի տոնի մեջ, իսկ պաշտո­նա­կան խոսքե­րը՝ այլ: Ուշշագրավն այն է, որ Ալիեւի հայտա­րա­րությունը աննա­խա­դեպ է, ու այդ աննա­խա­դե­պությունը փաստո­րեն միանգա­մից հաջորդում է ապրի­լի 22-ին Մոսկվա կատա­րած ննրա այցին:

Ըստ այդմ հարց է առա­ջա­նում, Մոսկվա­յում ի՞նչ է ասել Պուտի­նը նրա ականջին, որ երկու օր անց Ալիեւը սկսել է նախա­տել Կիեւին Ռուսաստա­նի հետ նորմալ հարա­բե­րություն կառուցել չկա­րո­ղա­նա­լու համար: Մոսկվա­յում Ալիեւին սպառնացե՞լ են, թույլ տալով շարունա­կել պրո­պա­գանդան, բայց չշա­րունա­կել քաղա­քա­կա­նությունը, թե՞ կարկանդակ են առա­ջարկել՝ որո­շա­կի պայմաննե­րով: Ուշագրավ է այն, որ Մոսկվա­յից վերա­դարձից հետո Ալիեւը բարձրա­ձայնել է հրա­վեր Զելենսկուն՝ նոյեմբե­րին մասնակցել Բաքվում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին: Ըստ երեւույթին, Ալիեւն այդ հրա­վե­րը բարձրա­ձայնե­լով, այսպես ասած նախա­պատրաստել է իր «նախա­տինքի» հողը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ