30.2 C
Yerevan

Մոսկովյան Հիբի­դա­յին Հարձա­կումը

Կայսրությունը մոռա­նում է, որ հենց միայն այն փաստը, որ Ռուսաստա­նը միակ պետությունն է, որ նույն Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նի դելի­մի­տա­ցիա­յի կապակցությամբ մեկնարկած գործընթա­ցը չի ողջունել, նշա­նա­կում է, որ Ռուսաստանն ինքն է բարձրա­ձայն ասում, որ չի ճանա­չում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ու չի ցանկա­նում, որ Հայաստա­նը հարև­աննե­րի հետ պետա­կան սահման ունե­նա․․․

Ստե­փան Սաֆարյան

Ապրի­լի 22-ին Եվրո­պա­կան միության անդամ պետություննե­րի խորհրդա­րաննե­րի նախա­գահնե­րի համա­ժո­ղո­վին ունե­ցած իր ելույթում ՀՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը հայտա­րա­րել էր, որ «Հայաստա­նը հաստա­տա­կա­մո­րեն պաշտպա­նում է Ուկրաի­նա­յի, ինչպես նաեւ Մոլդո­վա­յի, Վրաստա­նի, Կիպրո­սի եւ բոլոր երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը»։ Ինչպես նաև Ադրբե­ջա­նին ու Ռուսաստա­նին մեղադրել էր Հայաստա­նի համար անվտանգության ամե­նօրյա սպառնա­լիքներ, այդ թվում՝ հիբրի­դա­յին պատե­րազմի հարձա­կումներ սանձա­զերծե­լու մեջ: Մեջբե­րենք նրա խոսքի նաև այդ հատվա­ծը․ “Ռուսաստա­նը սպառնա­լիքնե­րի եւ ապա­տե­ղե­կատվության արշավ է կազմա­կերպում: Մտա­հո­գիչ է, որ Ռուսաստա­նի կառա­վա­րության բազմա­թիվ պաշտոնյա­ներ համարձակվում են թելադրել Հայաստա­նի շահե­րը եւ խոսել հայ ժողովրդի անունից: Հայաստա­նի դեմ Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հիբրի­դա­յին հարձա­կումը, որը կապված էր ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում տեղի ունե­ցած եռա­կողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստա­նի վարչա­պե­տը, Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը եւ ԱՄՆ պետքարտուղա­րը, ասվա­ծի վառ օրի­նակն է:”

Ակնհայտ է, որ այս հայտա­րա­րություննե­րին հետև­ե­լու էր Ռուսաստա­նի արձա­գանքը որը չուշա­ցավ․ ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտի­նա Մատվիենկոն հայտա­րե­րեց, թե իր հայ պաշտո­նա­կի­ցը «հատել է բոլոր կարմիր գծե­րը» և տեղե­կացրել, որ գրա­վոր պարզա­բա­նում են պահանջե­լու, թե արդյոք դա ամբողջ Խորհրդա­րա­նի կարծիքն է։ Նրա հրա­հանգով Ռուսաստա­նի խորհրդա­րա­նի վերին պալա­տի՝ Դաշնության խորհրդի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Գրի­գո­րի Կարա­սի­նը պաշտո­նա­կան նամակ է հղել Հայաստա­նի Ազգա­յին ժողով՝ պարզա­բա­նումներ պահանջե­լով Ալեն Սիմոնյա­նի վերջին հայտա­րա­րություննե­րի առթիվ։

Չեմ կարծում, թե իշխա­նությունը չէր հաշվարկել նման հետև­անքը ու դա իրենց պատասխա­նատվության տիրույթում գտնվող հարց է։ Ի վերջո, բառա­ցի ասվում է, որ Հայաստա­նը չի ճանա­չում Ռուսաստա­նի “նոր” տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ռուսա­կան ագրե­սիա­յի հետև­անքը և Ուկրաի­նա­յի կողքին է, ինչպես նաև ասվել է, որ Ուկրիա­նա­յի հանգույն Հայաստա­նը անվտանգա­յին առումով Ռուսաստա­նի ու Ադրբե­ջա­նի թիրա­խում է։

Հայաստա­նում որևէ փորձա­գետ չես գտնի, որ ասի, թե Ալեն Սիմոնյա­նի հայտա­րա­րություննե­րը հիմնա­զուրկ են կամ փաստա­կան հենքեր չունեն։ Օրի­նակնե­րը շատ — շատ են։ Հենց նույն Հայաստա­նի դեմ պետա­կան մակարդա­կով սանձա­զերծված հիբրի­դա­յին գրոհնե­րի մասսով․ Երև­ա­նի ավա­գա­նու Մայր Հայաստան խմբակցության ղեկա­վար Անդրա­նիկ Թևանյա­նին ռուսա­կան հեռուստաընկե­րության եթեր հրա­վի­րելն ու նրա հետ միա­սին Հայաստա­նի, նրա ղեկա­վա­րության, քաղհա­սա­րա­կության դեմ անբա­րո կեղտ լցնելն ու մեղադրանքնե­րը, պետա­կան շատնո­յա Մարգա­րի­տա Սիմոնյա­նի կողմից Երև­ա­նի Հանրա­պե­տության Հրա­պա­րակ իշխա­նա­փո­խության համար ցուցա­րարներ հրա­վի­րե­լը, վերջացրած ապրի­լի 5‑ի Բրյուսելյան գագա­թա­ժո­ղո­վին ընդա­ռաջ Հայաստա­նում ողջա­խոհ քաղա­քա­կան ուժե­րին կոչ անե­լը, որպեսզի թույլ չտալ ապրի­լի 5‑ի հանդի­պումը․․․
Սա ընդա­մե­նը մի փոքր մասն է այդ փաստե­րի։ Հիբրի­դա­յին հարձա­կումը պոզով պոչով չի լինում։ Սա հենց ինքնին ամե­նավտանգա­վոր հիբրի­դա­յին հարձա­կումնե­րից մեկն է, որով ի ցույց են տալիս, որ Կրեմլում պաշտո­նա­կան մակարդա­կով կայացված է Հայաստա­նում իշխա­նություննե­րին տապա­լե­լու, ժողովրդա­վա­րությունը ոչնչացնե­լու, Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության “դիվերսիֆի­կա­ցիոն” կուրսը սպա­նե­լու ու վերջա­պես՝ Հայա­սատնի պետա­կա­նությունը ոչնչացնե­լու վերա­բերյալ․ ի վերջո, ամիսներ առաջ պաշտո­նա­կան գործա­կա­լության հոդվա­ծում էին գրել, որ մինչև հիմա չեն հասկա­նում, թե «Հայաստանն ինչպես է անկա­խա­ցել․․․»։

Իհարկե, Ռուսաստա­նի համար ամե­նա­դա­ժան հարվա­ծը իր տարածքա­յին ամբողջա­կա­նության չճա­նաչման փաստն է։ Բայց կրկին, Կայսրությունը մոռա­նում է, որ հենց միայն այն փաստը, որ Ռուսաստա­նը միակ պետությունն է, որ նույն Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նի դելի­մի­տա­ցիա­յի կապակցությամբ մեկնա­կած գործընթա­ցը չի ողջունել, նշա­նա­կում է, որ Ռուսաստանն ինքն է բարձրա­ձայն ասում, որ չի ճանա­չում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ու չի ցանկա­նում, որ Հայաստա­նը հարև­աննե­րի հետ պետա­կան սահման ունե­նա․․․ Հետև­ա­բար, ինչից են նեղվել Ռուսաստա­նում, եթե հենց իրենք են դա արել ու անում Հայաստա­նի դեմ․․․ Ըստ որում՝ Հայաստա­նը գոնե ճանա­չում է Ռուսաստա­նի Ալմա-Աթիա­յին անծայրա­ծիր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Մինչդեռ հենց նույն Ռուսաստա­նը չի ճանա­չում Հայաստա­նի Ալմա-Աթիա­յին տարածքա­յին ամբողջա­կա­նությունը՝ ԽՍՀՄ օրոք լինե­լով այդ սահմաննե­րը կամա­յա­կա­նո­րեն գծո­ղը, իսկ ԽՍՀՄ փլուզման պահին՝ դրանք Ալմա Աթիա­յի հռչա­կագրում ամրագրո­ղը․․․

Ու Հայաստա­նի նկատմամբ արած լինե­լով հերթա­կան ամե­նա­նողկա­լի բանը, բացի Արցա­խը թուրքին վաճա­ռե­լը, որը նկա­րագրվեց վերև­ում, այժմ կայսե­րա­կան տոնով բացատրություն է պահանջում իրենց “վիրա­վո­րե­լու համար”, երբևէ բացատրություն չտա­լով իրենց խայտա­ռակ պահվածքի համար, որի փաստե­րի մի չնչին մասը վերև­ում նկա­րագրվեց․․․

Հետաքրքիր է, թե ինչ պարզա­բա­նում է գնա­լու ՀՀ ազգա­յին ժողո­վից․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ