30.2 C
Yerevan

Հայաստա­նը Վստա՞հ Է , Որ Իրեն Չեն Լքի

Ոչ միայն քաղա­քակրթա­կան, ռազմա-քաղա­քա­կան առումով էլ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը հակոտնյա են, բայց Ալիեւը „դասա­վորվել է„ ռուսաստանյան ճամբա­րում: Ինչու՞ է նա ասում, որ Ռուսաստա­նը «Կովկա­սից երբեք չի հեռա­նա­լու»:

Վահրամ Աթա­նեսյան

«Մեծ խաղում» Հայաստա­նը միայնակ չի՞ մնա, երաշխա­վորն ո՞վ է

Լավա­տեղյակ ուսումնա­սի­րող Թաթուլ Հակոբյա­նը ֆեյսբուքում գրում է, որ Տավուշ-Ղազախ հատվա­ծում «սահմա­նա­զա­տում է իրա­կա­նացվում» այն գծով, որ հաստատվել է 1920թ. օգոստո­սի 10‑ի ռուս-հայկա­կան զինա­դա­դա­րի մասին համա­ձայնագրով, որ ստո­րագրվել է Թիֆլի­սում: Այդ պատե­րազմում Ռուսաստա­նը Հայաստա­նից օկուպացրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղը, Զանգե­զուրը եւ Նախի­ջեւա­նը, որոնց կարգա­վի­ճա­կը որոշվել է 1921թ. մարտի 16‑ի «Բարե­կա­մության եւ եղբայրության մասին» Մոսկվա­յի ռուս-թուրքա­կան պայմա­նագրով:

Այս առթիվ հիշվում է երկու նշա­նա­կա­լի իրա­դարձություն. 1991թ. մարտի 15-ին Մոսկվա այցե­լեց Թուրքիա­յի նախա­գահ Օզա­լը: Մեկ ամիս անց Մոսկվան սկսեց «Կոլցո» ռազմա­գործո­ղությունը: 2011թ. նույն օրը Մոսկվա­յում էր Թուրքիա­յի վարչա­պետ Էրդո­ղա­նը: Կարճ ժամա­նակ անց Իլհամ Ալիեւը Կազա­նում հրա­ժարվեց ստրագրել ԼՂ կարգա­վորման սկզբունքնե­րի մասին փաստա­թուղթը, եւ բանակցա­յին գործընթա­ցը մտավ փակուղի:

Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության «մահա­խո­սա­կա­նը գրվել է» 1920թ. օգոստո­սին Բաքվում անցկացված՝ Արեւելքի ժողո­վուրդնե­րի համա­գումա­րում, որտեղ մենք հռչակվել ենք «միջազգա­յին իմպե­րիա­լիզմի գործա­կալ»: Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի նախա­պատրստմա­նը նվիրված միջո­ցառմանն Իլհամ Ալիեւը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը կարող է վերածվել Ռուսաստա­նի եւ Արեւմուտքի գլո­բալ առճա­կատման «թատե­րա­բե­մի»:

Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Կուլե­բա­յի գնա­հատմամբ՝ «օգնության ոչ մի փաթե­թե ռուսնե­րին չի կանգնեցնի, անհրա­ժեշտ է միասնա­կան ճակատ»: Սա մոտա­լուտ պարտության անոնս չէ՞, որովհե­տեւ հակա­ռա­կը՝ որ ՆԱՏՕ‑ն պատե­րազմ հայտա­րա­րի Ռուսաստա­նին, առնվազն միամտություն է:

Ոչ միայն քաղա­քակրթա­կան, ռազմա-քաղա­քա­կան առումով էլ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը հակոտնյա են, բայց Ալիեւը „դասա­վորվել է„ ռուսաստանյան ճամբա­րում: Ինչու՞ է նա ասում, որ Ռուսաստա­նը «Կովկա­սից երբեք չի հեռա­նա­լու»: Այն դեպքում, երբ ադրբե­ջա­նա­կան հանրության բացարձակ մեծա­մասնությունը դեմ է Ադրբե­ջա­նում թեկուզ մեկ ռուս զինվո­րա­կա­նի ներկա­յությա­նը: Նա Հայաստա՞նն է դիտարկում Կովկա­սում Ռուսաստա­նի «ռազմա­կան պոլի­գոն»:

Եթե պատմա­կան զուգա­հեռնե­րի անցկա­ցումը գոյության իրա­վունք ունի, ապա իրա­վի­ճակն ընդհա­նուր գծե­րով նման է բոլշեւիկյան Ռուսաստա­նում քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի վերջին փուլին, երբ Արեւմուտքը ձեռնարկեց Դենի­կի­նի բանա­կի կազմացրումը եւ տարհա­նումը: Հետեւեց Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումը, Հայաստա­նի հանրա­պե­տության, ապա եւ՝ Վրաստա­նի անկումը: Ի՞նչ է կատարվում Վրաստա­նում, ի՞նչ իշխա­նություն կլի­նի այնտեղ աշնա­նը: Այս «մեծ խաղում» Հայաստա­նը միայնակ չի՞ մնա, երբ «միջազգա­յին իմպե­րիա­լիզմը» եւ «ռաշաֆա­շիզմը» համա­ձայնության կգան:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3414370.html

Առնչվող Հոդվածներ