22.6 C
Yerevan

Բաքվի Հանցա­գործ Հերոսնե­րը

Քաղա­քա­գետ Օրուջլին գտնում է, որ կոնգրե­սա­կաննե­րը «չպետք է պղծեն ադրբե­ջա­նա­կան ժողովրդի զգացմունքնե­րը՝ նրա հերոսնե­րին ճանա­չե­լով պատե­րազմա­կան հանցա­գործ»: Նա, ընդսմին, էթնիկ զտումնե­րի փաստը չի ժխտում, բայց համա­րում է, որ այդ ընթացքում «քաղա­քա­ցիա­կան բնակչության կորուստնե­րը նվա­զա­գույն էին, իսկ սեպա­րա­տիզմի ոնչնա­ցումն իշխա­նություննե­րի սահմա­նադրա­կան պարտքն է»:

Վահրամ Աթա­նեսյան

Վաշինգտո­նը Բաքվում պատե­րազմա­կան հանցա­գործներ է բացա­հայտում. առայժմ՝ տեղե­կատվա­կան արտա­հոսքե­րի միջո­ցով

«Թուրան» գործա­կա­լության «Դժվար հարց» քաղա­քա­կան հաղորդման հյուր Արաստուն Օրուջլին, անդրա­դառնա­լով Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տում Ադրբե­ջա­նի քառա­սուն պաշտոնյա­նե­րի դեմ պատ-ամի­ջոցներ սահմա­նե­լու մասին օրի­նագծի թեմա­յին, բառիս բուն իմաստով սենսա­ցիոն հայտա­րա­րություն է արել: Վկա­յա­կո­չե­լով «միանգա­մայն արժա­նա­հա­վատ աղբյուրնե­րից ունե­ցած տեղե­կությունը»՝ նա ասել է, որ ցուցա­կում ընդգրկված ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րը «մեղադրվում են էթնիկ զտումներ անցկացնե­լու եւ այդ ընթացքում պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի, իսկ գլխա­վոր դատա­խա­զության աշխա­տա­կիցնե­րը՝ հայ ռազմա­գե­րի­նե­րի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախկին ղեկա­վարնե­րի նկատմամբ անմարդկա­յին վերա­բերմունքի, կեղծ քրեա­կան գործեր հարուցե­լու եւ նախաքննության օրի­նա­կա­նությունը չպահպա­նե­լու մեջ»:

Ենթադրյալ «պատժա­մի­ջո­ցա­յին ցուցակն» առա­ջի­նը թելագրամ-ալի­քում հրա­պա­րա­կել է «Թուրա­նի» վաշինգտոնյան թղթա­կից: Նա պարբե­րա­բար մասնակցում է ԱՄՆ պետդե­պարտա­մենտի կազմա­կերպած ճեպազրույցնե­րին եւ մամուլի ասուլիսնե­րին եւ, հավա­նա­բար, որո­շա­կի կապեր այդ գերա­տեսչությունում ունի: Նրա „ցուցա­կում„ ընդգրկված է ադրբե­ջանցի երկու բարձրաստի­ճան զինվո­րա­կան՝ պաշտպա­նության նախա­րա­րի տեղա­կալ Միրզոեւ եւ հատուկ նշա­նա­կության զորախմբի առանձին բրի­գա­դի հրա­մա­նա­տար Սալաեւ: Գենե­րալ Միրզոեւն ավե­լի վաղ զբա­ղեցրել է հատուկ նշա­նա­կության զորախմբի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նը:

Արցա­խում էթնիկ զտումնե­րից հետո գենե­րալ Միրզոեւը նշա­նակվել է պաշտպա­նության նախա­րա­րի տեղա­կալ եւ պաշտո­նա­պես բացա­հայտվել որպես «ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմի ազգա­յին հերոս»: Քաղա­քա­գետ Օրուջլին գտնում է, որ կոնգրե­սա­կաննե­րը «չպետք է պղծեն ադրբե­ջա­նա­կան ժողովրդի զգացմունքնե­րը՝ նրա հերոսնե­րին ճանա­չե­լով պատե­րազմա­կան հանցա­գործ»: Նա, ընդսմին, էթնիկ զտումնե­րի փաստը չի ժխտում, բայց համա­րում է, որ այդ ընթացքում «քաղա­քա­ցիա­կան բնակչության կորուստնե­րը նվա­զա­գույն էին, իսկ սեպա­րա­տիզմի ոնչնա­ցումն իշխա­նություննե­րի սահմա­նադրա­կան պարտքն է»:

Պետք է ենթադրել, որ բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րին պատե­րազմա­կան հանցա­գործության մեջ մեղադրե­լու հավա­նա­կա­նության մասին տեղե­կություն ունի առա­ջին հերթին Ադրբե­ջա­նի իշխա­նությունը: Հակա­ռակ դեպքում ոչ մի քաղա­քա­գետ այդ մասին չէր հանդգնի բարձրա­ձայնել: Բայց որքանո՞վ է հավա­նա­կան Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տում ադրբե­ջանցի պաշտոնյա­նե­րի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նող բանա­ձեւի ընդունման հավա­նա­կա­նությունը: Ակնհայտ է, որ կոնգրե­սա­կաննե­րը տիրա­պե­տում են հետա­խուզա­կան բնույթի տեղե­կության: Իսկ դա նշա­նա­կում է, որ օրենսդիրնե­րին այն տրա­մադրել են պատկան գերա­տեսչություննե­րը՝ Սպի­տակ տան գիտությամբ կամ ուղղա­կի նախա­ձեռնությամբ:

Վաշինգտո­նը մտադրված է բացա­հայտել քառա­սունչորսօրյա եւ մեկօրյա պատե­րազմի պատե­րազմա­կան հանցագործների՞ն, թե տեղե­կատվա­կան արտա­հոսք է կազմա­կերպվում, որպեսզի Ալիեւը «ճիշտ կողմնո­րոշվի՞»: Հարցին միանշա­նակ դրա­կան կամ բացա­սա­կան պատասխան, կարծես, չկա: Այնուա­մե­նայնիվ, թեմա­յի հրա­պա­րա­կայնա­ցումն ինչ-որ ազդանշան ունի: Մանա­վանդ որ գլխա­վոր դատա­խա­զության մոտ մեկ տասնյակ քննիչներ եւ Բաքվի ծանր հանցա­գործություննե­րի դատա­րա­նի դատա­վորներ էլ մեղադրվում են հայ ռազմա­գե­րի­նե­րի նկատմամբ ապօ­րի­նություններ եւ բռնություններ գործե­լու մեջ:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի, Արցա­խի շրջա­փակման եւ պաշարման, այնտեղ էթնիկ զտումներ եւ բռնա­տե­ղա­հա­նություն կազմա­կերպե­լու վերա­բերյալ ի՞նչ «թղթա­պա­նակ» ունի Վաշինգտո­նը: Արդյոք միայն Վաշինգտոնն ունի՞: Դա բացա­ռա­պես «ադրբե­ջա­նա­կան թղթապանա՞կ» է, թե՞ այնտեղ ամփոխված են այլ երկրնե­րի վերա­բե­րող հետա­խուզա­կան վկա­յություններ եւս: Վաշինգտո­նը գործա­նա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում դա օգտագործու՞մ է կամ ո՞ր դեպքում կօգտա­գործի, եթե առայժմ «բացա­հայտումներ անում է» տեղե­կատվա­կան արտա­հոսքե­րի միջո­ցով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ