30.2 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Չափա­վո­րել Է Իր Ախորժա­կը, Մոսկվան Դժգոհ Է

Նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը Ադրբե­ջա­նը բազմա­թիվ անգամներ է խախտել, մինչդեռ այդ համա­ձայնա­գի­րի տակ ոչ միայն Հայաստանն ու Ադրբե­ջանն էին ստո­րագրել, այլ նույնիսկ Ռուսաստա­նը։ Բա ինչո՞ւ Ադրբե­ջա­նը խախտեց, եթե հարցը միայն երաշխի­քի մեջ է։

Հովսեփ Խուրշուդյան

NK News‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րի, հասա­րա­կության արձա­գանքի և այլ հարա­կից թեմա­նե­րով։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այս սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը այն տեսքը չունեն, ինչ ներկա­յացնում են ադրբե­ջանցի­նե­րը և ՀՀ ընդդի­մա­դիրնե­րը։ Ադրբե­ջա­նը Հայաստա­նից պահանջում էր մի քանի հարյուր քառա­կուսի կիլո­մետրա­նոց տարա­ծություն, բայց չկա­րո­ղա­ցավ հասնել դրան, որովհետև Հայաստանն էլ իր հերթին իր պահանջներն է դրել՝ Արծվա­շե­նի և այլ մասե­րով։ Ոչ ոք չի մոռա­ցել, որ ադրբե­ջանցի­նե­րը 2020թ․պատերազմից հետո տարբեր հատվածնե­րում առաջ են եկել, որոշ տեղե­րում մի քանի կմ։ Հայաստա­նը հիմա Ադրբե­ջա­նին է զիջում 2․5 քառ/կմ տարա­ծություն և այնպես չէ, որ ադրբե­ջանցի­նե­րը հեշտ և հանգիստ կարո­ղա­նա­լու են գալ և անել ինչ ուզում են։ Իրենց ստա­նա­լիք 2․5 կիլո­մետրը շրջա­պատված է հայկա­կան տարածքնե­րով ու Ադրբե­ջա­նը ևս շահագրգռված է լինե­լու համա­ձայնության ու խաղա­ղության գալ, որովհետև այնտեղ իր բնա­կիչնե­րը պիտի ապրեն։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյա­նը, ով առաջ ասում էր, որ իր ձեռքը կկտրի, բայց չի ստո­րագրի որևէ պայմա­նա­գիր, որով նախա­տե­սում է տարածքնե­րի հանձնում, իսկ հիմա հենց ինքն է հանձնում, պայմա­նա­վորված է  նրա­նով, որ Ադրբե­ջա­նը առաջ պարտադրում էր ոչ թե 2․5 կմ, այլ մի քանի տասնյակ անգամ ավե­լի մեծ տարածք, Սյունի­քի միջանցք և այլն, իսկ հիմա ստիպված է համայնվել նրան, ինչ պատրաստ է տալ հայկա­կան կողմը։ Այն հարցին, թե որտե՞ղ է երաշխի­քը, որ դրա­նից հետո պպա­տե­րազմ չի լինի, մանա­վանդ, որ հենց վարչա­պետ Փաշինյանն է հայտա­րա­րել, որ տարածքնե­րի վերա­դարձը խաղա­ղություն չի երաշխա­վո­րում, Խուրշուդյա­նը պատասխա­նեց, որ  հարյուր տոկո­սա­նոց երաշխիք չի կարող լինել ոչ մի հարցում։ Ու կարև­որ չի, թե ով կստո­րագրի, ինչ կստո­րագրի։ Նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը Ադրբե­ջա­նը բազմա­թիվ անգամներ է խախտել, մինչդեռ այդ համա­ձայնա­գի­րի տակ ոչ միայն Հայաստանն ու Ադրբե­ջանն էին ստո­րագրել, այլ նույնիսկ Ռուսաստա­նը։ Բա ինչո՞ւ Ադրբե­ջա­նը խախտեց, եթե հարցը միայն երաշխի­քի մեջ է։ Մինչդեռ պետք է հասկա­կան, որ կա իրա­կա­նություն, որը հնա­րա­վոր չէ չընդունել, անկախ նրա­նից, թե ով ես։ Սահմա­նա­զա­տումը պետք է Հայաստա­նին։ Պետք է, որ գոնե միջազգա­յին ասպաե­զում Հայաստա­նը պաշտո­նա­կան փաստա­թուղթ ունե­նա որևէ հարցով դիմե­լիս կամ պահանջե­լիս, քանի սահման գծված չէ, Ադրբե­ջա­նի ձեռքում հնա­րա­վո­րություն կա ամեն վայրկյան իրա­վի­ճա­կը տաքացնե­լու, իսկ սահմա­նա­զա­տումը հենց իրե­նով հանդի­սա­նում է այն սկզբունքը, որով ոչ թե Հայաստա­նը, այլ Ադրբե­ջանն էլ է համա­ձայնվում։

Բնա­կա­նա­բար այս ամե­նից խիստ դժգոհ է Ռուսաստա­նը։ Շատ երկրներ ու միջազգա­յին կազմա­կերպություններ են ողջունել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև համա­ձայնության կայացման գործընթացնե­րը, բացի Ռուսաստա­նից։ Սա լրիվ հասկա­նա­լի է։ Ռուսաստա­նը երբեք էլ չի ուզի, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը կարգա­վորվեն, որովհետև այդ դեպքում ինքը չի կարո­ղա­նա միջնորդ լինել։ Ի՞նչ միջնորդ, եթե կոնֆլիկտ չկա, իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ կոնֆլիկտ լինի, որ ինքը անպետք չդառնա տարա­ծաշրջա­նում։ Ադրբե­ջա­նը ևս փորձում է ինչ որ չափով ազատվել ռուսա­կան «միջնորդությունից» և դրա համար էլ հիմա Հայաստա­նի հետ փորձում է արա­գո­րեն համա­ձայնության գալ ու փակել այս հարցը։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու բռնած դիրքից և դրա ազդե­ցությունից։ Նա ասաց, որ հասա­րա­կա­կան պայքար տանող հոգև­ո­րա­կաննե­րի մեծա­մասնությունը ՊԱԿ գործա­կալներ են և այլա­սե­րում են հենց եկե­ղե­ցին։ հոգև­ո­րա­կա­նը թող հոգև­որ գործե­րով զբաղվի։ Պետությունն իրա­կա­նացնում է իր արտա­քին քաղա­քա­կան գործա­ռույթնե­րը, իսկ եկե­ղե­ցին անի­ծում է դրանք։ Դա ի՞նչ է նշա­նա­կու։ Այն տպա­վո­րությունն է, որ եթե նրանց առաջ կամըտրանք դրվի «կամ պետություն, կամ եկե­ղե­ցին» նրանք ընտրե­լու են եկե­ղե­ցին, թքծ թե պետա­կա­նությունը չ իկործա­վի, կարև­որն իրենց գրպաննե­րը լցնելն ու հարստա­նա­լան է, ինչպես, որ շատ լավ անում էին Ս․ Սարգսյա­նի օրոք, երբ հարմա­րա­վե­տո­րեն  տեղա­վորվել էին ՀՀԿ‑ի ծոցում ու բազմա­թիվ մասե­րում էլ եկղե­ցին վերա­ծել էին ՀՀԿ գրա­սենյակնե­րի։ Սուպերմարկետրնե­րի տեր ու վաճա­ռա­կաննե­րը իրա­վունք չունեն գալ ու ժղովրդին քաղա­քա­կա­նություն խրա­տել։ Խուրշուդյա­նի գնա­հատմամբ, եթե այդ կեղծիքնե­րով ընտրված բիզնեսմեննե­րը հոգև­ո­րա­կաններ են, ապա ինքն էլ Հռո­մի պապն է։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ