30.2 C
Yerevan

Ակա­մա Ինքնա­խոստո­վա­նություն

Դա որեւէ կերպ չի նվա­զեցնում այն պատասխա­նատվությունը, որ ունե­ցել է Ռուսաստա­նը պատմա­կա­նո­րեն, եւ հանել վաճառքի ստո­րա­բար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորնե­րի արյունը, որոնց առանձնա­կի ցինիզմով գնդա­կա­հա­րել են ադրբե­ջանցի­նե­րը՝ իրենց վայրա­գություննե­րի ակա­նա­տես լինե­լու համար

Հակոբ Բադալյան

Ռուս գենե­րա­լի ամո­թա­լի խոստո­վա­նությունը Աղդա­մում, կամ՝ однажды русский генерал…

Աղդա­մում «հանդի­սա­վո­րա­պես» փակվել է ռուս-թուրքա­կան մոնի­տո­րինգի կենտրո­նը՝ Արցա­խի էթնիկ զտումը բարե­հա­ջող մոնի­տո­րինգ անե­լուց հետո: Փակման արա­րո­ղությա­նը ելույթ ունե­ցողնե­րի թվում է եղել նաեւ Ռուսաստա­նի զինված ուժե­րի ԳՇ պետի տեղա­կալ, գենե­րալ-գնդա­պետ Սերգեյ Իստրա­կո­վը, որի ելույթը այլ բան որա­կե­լը, քան ամո­թա­լի ինքնա­խոստո­վա­նություն՝ դժվար է: «Կենտրո­նի գործունեության ընթացքում ռուս և թուրք խաղա­ղա­պահնե­րը ձևա­վո­րել են հրա­դա­դա­րի պահպանման մշտա­դի­տարկման հուսա­լի համա­կարգ: Ռուս և թուրք խաղա­ղա­պահնե­րը ամուր հիմքեր են դրել բազմա­չարչար այս հողե­րում խաղա­ղության համար:

Դրված բոլոր խնդիրնե­րը լուծվել են Ռուսաստա­նից և Թուրքիա­յից գործընկերնե­րի կողմից գործնա­կան և բարե­կա­մա­կան մթնո­լորտում», ‑ասել է Իստրա­կովն իր ելույթում: Այսպես կոչված մոնի­տո­րինգի կենտրո­նի դրված խնդի­րը այն էր, որ հետեւեր հրա­դա­դա­րի պահպանմա­նը, արձա­նագրեր խախտումնե­րը: Բայց, իրա­կա­նում, մոնի­տո­րինգի կենտրո­նը պարզա­պես ծածկել է խախտումնե­րը, ուղեկցել դրանք իր հանցա­վոր լռությամբ, մինչեւ Արցա­խի «բարե­հա­ջող» էթնիկ զտում, հետեւե­լով, թե ինչպես է Ադրբե­ջա­նը քայլ առ քայլ ավե­լացնում արցա­խա­հա­յության հանդեպ ագրե­սիա­յի աստի­ճանն ու ի վերջո իրա­կա­նացնում սեպտեմբե­րի 19–20‑ի օպե­րա­ցիան:

Ռուս գենե­րա­լը խոստո­վա­նում է, որ ռուսա­կան զինուժը խաղա­ղա­պա­հի անվան տակ Արցա­խում է եղել ոչ թե այդպի­սի զարգա­ցում թույլ չտա­լու, այլ հակա­ռա­կը՝ թուրքե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի հետ «գործնա­կա­նում ու բարե­կա­մա­կան» մթնո­լորտում այդ զարգա­ցումը ապա­հո­վե­լու համար: Իհարկե, ռուս գենե­րա­լը կանգնած է իր ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության գործունեության հետեւանքի առաջ, անկախ, թե ինչպես կորակվի այդ գործունեությունը՝ ստո­րություն, սրկա­յություն, հիմա­րություն, թե որեւէ այլ բան:

Բայց, դրա համար պատասխա­նա­տու է նաեւ գենե­րա­լը, որովհե­տեւ նա ոչ միայն ոչինչ չի արել այդ ամե­նը թույլ չտա­լու, ռուսա­կան զինուժի արժա­նա­պատվությունը քաղա­քա­կան հիմա­րություննե­րի կամ ստո­րություննե­րի «ոտքի տակ» չգցե­լու համար, այլ նույնիսկ անկա­րող է եղել հրա­ժարվել Աղդա­մում ամո­թա­լի եւ նվաստա­ցուցիչ ինքնա­խոստո­վա­նա­կան ելույթից: Եվ միայն նվաստացման շարունա­կությունն է, երբ այդ ամե­նով հանդերձ, Մոսկվան փորձում է պատասխա­նատվությունը գցել Հայաստա­նի իշխա­նության վրա:

Այն, որ Հայաստա­նի իշխա­նությունը Արցա­խի ճակա­տագրի թիվ մեկ պատասխա­նա­տուն է եւ այդ պատասխա­նատվության հարցը պետք է հանգա­մա­նա­լից քննվի, կասկա­ծից վեր է, բայց դա որեւէ կերպ չի նվա­զեցնում այն պատռասխա­նատվությունը, որ ունե­ցել է Ռուսաստա­նը պատմա­կա­նո­րեն, եւ հանել վաճառքի ստո­րա­բար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորնե­րի արյունը, որոնց առանձնա­կի ցինիզմով գնդա­կա­հա­րել են ադրբե­ջանցի­նե­րը՝ իրենց վայրա­գություննե­րի ակա­նա­տես լինե­լու համար, իսկ հետո Ալիեւի մակարդա­կով խոստա­ցել փոխհա­տուցում եւ փակել թեման:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ