22.6 C
Yerevan

Ինչպե՞ս Կպա­հի Իրեն Ալիևը

Երեւում է «Բլինքեն-Ալիեւ հեռո­խո­սազրույցն ընթա­ցեկ է ամե­րիկյան կողմից «կոշտ տոնայնությամբ»: Ադրբե­ջա­նի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը միայն մեկ նախա­դա­սություն է փոխանցել, ըստ որ Իլհամ Ալիեւը «դրա­կան է գահա­տել» Տավուշ-Ղազախ հատվա­ծում «սահմա­նագծումից հետո սահմա­նանշման գործընթա­ցի սկիզբը»:

Վահրամ Աթա­նեսյան

Երբ զանգում է Բլինքե­նը. կմնա՞ Ալիեւը «Ալմա­թիի ռեժի­մում»

Ապրի­լի 28-ին Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը հեռա­խո­սա­րույցներ է ունե­ցել Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի հետ: Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղա­րը «շնորհա­կա­լություն է հայտնել» անցած շաբաթ նրա կողմից արված հայտա­րա­րության համար, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը «համա­ձայնել են Ալմա­թիի 1991 թ. Հռչա­կա­գիրն ընդունել սահմա­նա­զատման հիմք եւ ընդգծել նրա կարեւո­րությունը կողմե­րի միջեւ կայուն եւ արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն հաստա­տե­լու համար» ‑ասված է պետա­կան դեպարտա­մենտի տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրությամբ: Պետքարտուղար Բլինքենն Ադրբե­ջա­նի նախա­գա­հին կոչ է արել հայ պաշտո­նակցի հետ շարունա­կել առա­ջընթա­ցը եւ վերա­հաստա­տել աջակցության ԱՄՆ պատրաստա­կա­մությունը:

ԱՄՆ պետքարտուղա­րը խոսել է նաեւ Ադրբե­ջա­նի հետ երկկողմ հարա­բերւթյուննե­րի զարգացման, ինչպես նաեւ կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի կազմա­կերպմանն աջակցություն ցուցա­բե­րե­լու մասին, ողջունել հայտնի գիտնա­կան, քաղա­քա­կան գործիչ Գուբադ Իբա­դօղլուի խափանման միջոցւ փոխե­լու, նրա նկատմամբ տնա­յին կալանք սահմա­նե­լու որո­շումը, միա­ժա­մա­նակ հույս հայտնել, որ նա «լիո­վին ազատ կարձակվի»: Բլինքնե­րը հույս է հայտնել, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի հարգման միջազգա­յին պրա­տա­վո­րությունը կկա­տա­րի:

Երեւում է «Բլինքեն-Ալիեւ հեռո­խո­սազրույցն ընթա­ցեկ է ամե­րիկյան կողմից «կոշտ տոնայնությամբ»: Ադրբե­ջա­նի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը միայն մեկ նախա­դա­սություն է փոխանցել, ըստ որ Իլհամ Ալիեւը «դրա­կան է գահա­տել» Տավուշ-Ղազախ հատվա­ծում «սահմա­նագծումից հետո սահմա­նանշման գործընթա­ցի սկիզբը»: Մինչդեռ պետա­կան դեպարտա­մենտի հաղորդագրությունից հասկացվում է, որ Բաքվի համար այնքան կարեւոր՝ Ադրբե­ջան-ԱՄՆ երկկողմ հարա­բե­րություննե­րը եւ կլի­մա­յի հացե­րով միջազգա­յին գիտա­ժո­ղո­վին ամե­րիկյան աջակցությունը պայմա­նա­վորված կլի­նի հայ-ադրբե­ջա­նա­կան՝ Ալմա­թիի Հռչա­կագրի հմքով, սահմա­նա­զատմամբ եւ Ադրբե­ջա­նում մարդու իրա­վունքնե­րի հետ կապված իրա­վի­ճա­կի բարե­լավմամբ:

Ուշագրավ է, որ Բլինքե­նի զանգն Ալիեւին հաջորդում է Գերմա­նիա­յի կանցլե­րի հետ նրա հանդիպմա­նը: Կարե­լի է ենթադրել, որ Ալիեւը Բեռլի­նում «խարակտեր է ցուցա­բե­րել»: Նա, մասնա­վո­րա­պես, պնդել է, որ լրագրողնե­րի եւ հանրա­յին գործիչնե­րի նկատմամբ քրեա­կան վարույթ է հարուցվել «օրենքի շրջա­նակնե­րում»: Բացառված չէ, որ Ալիեւը Բեռլի­նում հասկացրած լինի, որ Տավուշ-Ղազախ հատվա­ծում «սահմա­նա­զատման պայմա­նա­վորվա­ծությունն ունի­վերսալ չէ, Հայաստա­նի հետ ամբողջ սահմա­նի սահմա­նա­զա­տումը կարող է այլ մոտե­ցումներ պահանջել»: ԱՄՆ պետքարտուղարն, ըստ էության, նրան «առա­ջարկել է» հավա­տա­րիմ մնալ ընդհա­նուր պայմա­նա­վորվա­ծությա­նը, որ ձեռք է բերվել Պրա­հա­յում:

Թե Ալիեւի, թե Փաշինյա­նի հետ հեռա­խո­սազրույցում ԱՄՆ պետքարտուղա­րը ոչինչ չի ասել Աստա­նա­յում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում կազմա­կերպե­լու մասին: Այդ հնա­րա­վո­րության եւ Ադրբե­ջա­նի համա­ձայնության մասին Ալիեւը խոսել է Մոսկվա­յում ՌԴ նախա­գա­հի հետ բանակցություննե­րից հետո: Հայաստա­նի ԱԳՆ‑ն օրերս հայտա­րա­րեց, որ առա­ջարկությունն «ուսումնա­սիրվում է»: Խնդրի շուրջ պետքարտուղա­րի լռությունը, կարծես, վկա­յում է, որ նման հանդիպման հեռանկա­րով Վաշինգտո­նը ոգեւեորված չէ: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ղազախստա­նի նախա­ձեռնությունն ունի արտա­քին հովա­նա­վոր, որի ներգրավվա­ծությունը Միացյալ Նահանգնե­րին ձեռնտու չէ:

Ինչպես հայտնի է, անցյած դեկտեմբե­րին Ադրբե­ջա­նը մերժել է Վաշինգտո­նում հայ-ադրբե­ջա­նա­կան նախա­րա­րա­կան հանդիպման կազմա­կերպումը, որ մեկուկես ամիս ուշա­ցումով կայա­ցավ Բեռլի­նում՝ Գերմա­նիա­յի արտգործնա­խա­րա­րի միջնորդությամբ: Ապրի­լի 25-ին Իլհամ Ալիեիը Բեռլի­նում կանցլեր Շոլցից բացի հանդի­պում է ունե­ցել նաեւ Գերմա­նիա­յի արտգործնա­խա­րար Բերբո­կի հետ: Քննարկվե՞լ է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի նոր հանդի­պում կազմա­կերպե­լու հարցը: Մոսկվա­յից վերա­դառնա­լուց հետո Ալիեւը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը «միջնորդնե­րի կարիք չունեն»:

Ըստ երեւույթին, ԱՄՆ պետքարտուղա­րի հեռա­խո­սա­զանգը հիշե­ցում է, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը միջազգա­յին միջնորդության կարիք ունեն կամ միջազգա­յին դերա­կա­տարներն ունեն հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման միջնորդություն իրա­կա­նացնե­լու կարիք: Ադրբե­ջա­նի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը հայտնում է, որ Ալիեւը Բլինքե­նին վստա­հեցրել է, որ ջանք չի խնա­յի, որպեսզի Հարա­վա­յին Կովկա­սում ձեւա­վորվի «ինտեգրված, առանց բաժա­նա­րար գծե­րի համա­գործակցություն»: Ինչի՞ մասին է ակնարկը: Ալիեւը հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը Միացյալ Նահանգնե­րի ներգրավվա­ծությունը համա­րում է Հարա­վա­յին Կովկա­սում «բաժա­նա­րար գծի սահմանու՞մ»: Այսինքն միանշա­նա­կո­րեն հանդես է գալիս «ռուսաստանյան ճամբարի՞ց»: Դա զգուշա­ցում է, որ Հարա­վա­յին Կովկա­սում իրա­վի­ճա­կը կարող է սրվե՞լ, թե Միացյալ Նահանգներն է էսկա­լա­ցիա­յի հավա­նակնություն դիտարկել, եւ Բլինքե­նի հեռախոսազա՞նգն է Ալիեւին զգուշա­ցում:

Բլինքնեի հետ հեռա­խո­սազրույցում Նիկոլ Փաշինյա­նը խոսել է սահմա­նա­մերձ հայկա­կան գյուղե­րի բնակչության անհանգստություննե­րի օրի­նա­կա­նությհունից եւ դրանք հասցեագրե­լու անհրա­ժեշտությունից: Կարե­լի՞ է ենթադրել, որ Ադրբե­ջանն ապրի­լի 19‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րից արդեն իսկ հետքայլ է արել կամ հասկացրել, որ «սահմա­նա­յին ռեժի­մը» չի ընդունում: Այդ հարցում Փաշինյա­նը Միացյալ Նահանգնե­րից աջակցությու՞Ն է ակնկա­լում: ԱՄՆ պետքարտուղա­րի ծանրա­բեռնվա­խությունը եթե նկա­տի ունե­նանք, ապա նա հազիվ թե իրեն կարող է թույլ տալ «ընթա­ցիկ հարցե­րով» ժամա­նակ ծախսել եւ հեռա­խո­սա­րույցներ ունե­նալ Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ: Երբ զանգում է Բլինքե­նը, ուրեմն լրջա­գույն խնդիր եւ այն կառա­վա­րե­լու հրա­տապ անհրա­ժեշտություն կա: Կողմե­րը մայի­սի 15-ին պետք է համա­ձայնեցնեն սահմա­նա­զատման «կանո­նադրությունը»: Կմնա՞ Ալիեւը, պայմա­նա­կան ասած՝ «Ալմա­թիի ռեժի­մում»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ