Հայաստան

Այս Շարժումը Խորհրդարանական Ընտրությունների Նախերգանքն Է

Մեր դեմ ոչ թե խաղաղ մի երկիր, այլ Ադրբեջանն է կանգնած, որի թիկունքին են Թուրքիան և Ռուսաստանը։ Այդ երեք երբեք մեզ հանգիստ չեն թողնի։ Որպեսզի կարողանանք դիմադրել, մեզ անհրաժեշտ է մի կողմն դնել այսօրվա անհասկանալի շարժումներն ու գործունեությունը, որում ոչ մի ծրագիր կամ շարունակություն չկա ու պարզ չի թե ինչ են ուզում։

Անահիտ Ադամյան

1inTV-ի եթերում զրուցել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Զրուցն ընթացել է վերջին օրերում ձևավորված ընդդիմադիր շարժման մասին, որն այժմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժվում է դեպի երևան։ Շարժումը հայտարարել է, որ մայիսի 9-ին լինելու են Երևանում։
Անահիտ Ադամյանն ասաց, որ ընդդիմության համար այս ամենը մի մեծ խայտառակություն պիտի համարվի, քանի որ 2020թ․ այս կողմ շարունակաբար պարտություններ կրելով և այդպես էլ ոչ մի բանի չհասնելով, նրանք չկարողացան իրենց ընդհանուր շարքերից գոնե մեկ խարիզմատիկ առաջնորդ գտնել ու նրանց փոխարեն այդ լայն ընդդիմադիր շարժումն առաջնորդում է հոգևորականը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, ուր եկեղեցին և իշխանությունը տարանջատված են ու եկեղեցին չպետք է միջամտի իշխանության գործերին։ Բացի դրանից, պետք է ճիշտ հասկանալ նաև եկեղեցի ասվածը։ Եկեղեցին մեկ մարդ չէ, մեկ հոգևորական չէ։ Եկեղեցին ողջ ժողովուրդն է և ոչ ոք իրավունք չունի միայն իր անձով եկեղեցի ներկայացնել և իջեցնել մեր եկեղեցու նշաձողերը։ Եկեղեցին հայ ժողովուրդն է և ողջ ժողովրդի հոգևոր արժեքը, մեկ մարդ չի կարող լինել եկեղեցի, ուստի այդ մարդը ողջ հայ ժողովրդին չի ներկայացնում։ Իսկ այն ինչ կատարվում է այսօր, ավելի շատ 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համար է կատարվում։
Անահիտ Ադամյանը նաև անդարդարձավ այն հարցին, որ սահմանազատում այսպես թե այնպես արվելու է։ Մեզ պետք է ոչ թե շփման գիծ, այլ հստակ ֆիքսված սահման, մեզ պետք է խաղաղություն։ Հայաստանը պետք է հզորանա, բարգավաճի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրում խաղաղություն լինի։ Այս պահին խաղաղության համար մեծ անհրաժեշտ է նաև սահմանագծում իրականացնել։
Ռոբերտ Քոչարյանը որոշ ժամանակ առաջ խոսում էր այն մասին, որ եթե գտնվի արժանի ներկայացուցիչ հոգևոր դասից, ապա վատ չի լինի, եթե առաջնորդությւոն նա ստանձնի։ Ինչ է հիմա կատարվում։ Նրա ասա՞ծն է իրականանում։ Այդ դեպքում թե՛ Քոչարյանը, և թե նրանք բոլորը, որ նմանատիպ խոսույթով են հանդես եկել, հիմա պարտավոր են միանալ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ով ըստ էության իր վրա է վերցրել ընդդիմադիր դաշտի ողջ ծանրությունը։
Անահիտ Ադամյանը հիշեցրեց, որ մեր դեմ ոչ թե խաղաղ մի երկիր, այլ Ադրբեջանն է կանգնած, որի թիկունքին են Թուրքիան և Ռուսաստանը։ Այդ երեք երբեք մեզ հանգիստ չեն թողնի։ Որպեսզի կարողանանք դիմադրել, մեզ անհրաժեշտ է մի կողմն դնել այսօրվա անհասկանալի շարժումներն ու գործունեությունը, որում ոչ մի ծրագիր կամ շարունակություն չկա ու պարզ չի թե ինչ են ուզում։ Ռուսները, որ 1945թ․ հաղթեցին ֆաշիզմին, իսկ հիմա իրենք են վերածվել ֆաշիստների, այդպես էլ չեն կարողացել հաղթողի բավարարվածություն ստանալ ու ներքին հանգստություն ձեռք բերել։ Մոսկվայից, Պետերբուրգից ու մի քանի խոշոր քաղաքներից դուրս ես գալիս, հայտնվում ես 19-րդ դարում։ Եվ նրանք ամեն ինչ անելու են, որ կարողանան հաղթանակի զգացում ձեռք բերել։ Քանի որ չկարողացան մի քանի օրում մտնել Կիև, չեն կարողանում մինչև հիմա, ապա ուզում են մտնել Երևան, ու այդ ամենին աջակցում են նրանց հավատարիմները Հայաստանում։ Իսկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին պետք է շնորհակալություն հայտնել, որ իր այս շարժումով շատ լավ լյուստրացիա է անում։ Մայիսի 9-ին Հայաստանում ոչ մի վատ բան չի կատարվելու, մայիսի 10-ին ու հաջորդ օրերին նույնպես։ Իհարկե հնարավոր չէ բացառել ոչ մի բան, թեև այս պահին պատերազմն այնքան էլ հավանական չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *