22.6 C
Yerevan

Եկե­ղե­ցին Ժողո­վուրդն Է, Ոչ Թե Մեկ Անձ

Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի իմաստա­վո­րում ասվա­ծը հենց ենթադրում է համընդհա­նուր նպա­տակնե­րի շուրջ համախմբում։ Եկե­ղե­ցին բավա­կան մեծ աշխա­տանք տարել և տանում է այդ ուղղությամբ։ Եկե­ղե­ցու կատա­րած աշխա­տանքի մեջ նաև մեծ չափով նկա­տե­լի է հայրե­նիք արժե­քի կարև­ո­րումը։ Առանց հայրե­նի­քի, առանց Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյության, Սփյուռքը ևս օդում կմնա։

Հովնան Արքե­պիսկո­պոս Տերտերյան

Առա­ջին ալիք Ամե­րի­կան զրուցել է Արևմտյան և Մեքսի­կա­յի թեմի առաջնորդ Հովնան արքե­պիսկո­պոս Տերտերյա­նի հետ։
Զրույցի ընթացքում արքե­պիսկո­պոս Տերտերյանն ասաց, որ այս ծանր պահին առա­վել քան երբևէ պետք է, որ հայությունն իր ուժե­րը համախմբի, միա­վո­րի, միայն այդպես կարե­լի է դիմագրա­վել այն ծանր մարտահրա­վերնե­րին, որ ծառա­ցած են մեր առաջ։ Մեզ հետ տեղի ունե­ցած դժբախտություննե­րը հասկա­նա­լի հուսա­հա­տություն եմ մտցրել շատե­րի մեջ։ Բայց մենք չենք կարող և չպի­տի կորցնենք Արցա­խի մեր տեսի­լը։ Իսկ դրա համար առա­վե­լա­գույնս միա­վո­րում է պետք։ Պիտի արվի առա­վե­լա­գույնը, որ ժողո­վուրդը կամքը չկորցնի, հուսա­հա­տությունն ավե­լի ուժեղ չգտնվի, քան նպա­տակներն ու արժեքնե­րը։
Արքե­պիսկո­պոս Տերտերյանն այն համո­զումը հայտնեց, որ պատե­րազմից հետո Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի իմաստա­վո­րում ասվա­ծը հենց ենթադրում է համընդհա­նուր նպա­տակնե­րի շուրջ համախմբում։ Եկե­ղե­ցին բավա­կան մեծ աշխա­տանք տարել և տանում է այդ ուղղությամբ։ Եկե­ղե­ցու կատա­րած աշխա­տանքի մեջ նաև մեծ չափով նկա­տե­լի է հայրե­նիք արժե­քի կարև­ո­րումը։ Առանց հայրե­նի­քի, առանց Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյության, Սփյուռքը ևս օդում կմնա։ Առանց Հայաստա­նի՝ հայությունը անտեր է մնում, ուստի և Հայաստա­նի գոյություն, նրա ուժե­ղա­ցումը անչափ կարև­որ ու գերնպա­տակ է։
Արքե­պիսկո­պոս Տերտերյա­նը խոսեց այն մասին, որ քննա­դա­տություն կա եկե­ղե­ցու և եկե­ղե­ցա­կաննե­րի հասցեին։ Եկե­ղե­ցին ամեն ինչ է։ Եկե­ղե­ցին հենց ինքը ժողո­վուրդն է։ Այո՛, կարող են լինել քննա­դա­տություններ եկե­ղե­ցու հասցեին, կարող են լինել ողջա­միտ և անա­չառ քննա­դա­տություններ և դրանք ուղղիչ նպա­տակ են ունե­նում։ Դրանք խրա­խուսե­լի են և առանձին անհա­տը չի կարող մարմնա­վո­րել ողջ եկե­ղե­ցին։ Եկե­ղե­ցին ոչ թե անձ է, այլ գաղա­փար է, երև­ույթ և արժեք։ Բայց մենք պիտի բավա­կան զգույշ լինենք, որ անձին ուղղված քննա­դա­տությունը բաժին չհասնի եկե­ղե­ցուն, որ եկե­ղե­ցու ընդհա­նուր ձեռքբե­րումը չսե­փա­կա­նացվի անձի կողմից։
Ինչ վերա­բե­րում է նրան, որ զենքով հեղա­փո­խություն անե­լու կամ նմամ ոգով արտա­հայտություններ են արվում, ապա արքե­պիսկո­պոս Տերտերյանն ասաց, որ կոնկրետ տեղյակ չէ նման զրույցնե­րից, բայց անձամբ ինքը չի հավա­տում զենքով հեղա­փո­խությա­նը և իր կարծի­քը շարունա­կում է մնալ սիրո և ներո­ղամտության քարոզ ու տարա­ծումը։ Քրիստո­նեությունը հենց այդ արժեքներն է տարա­ծում և մենք էլ որպես քրիստոնյա, պետք է փորձենք ապրել այդ գիտակցությամբ։
Մեր ժողովրդի հոգում կա քրիստո­նեությունը, կա այդ գիտակցումն ու մոտե­ցումը և մենք պետք է կարո­ղա­նանք վերա­թարմացնել այդ գաղա­փա­րը։ Ինչպես նշում են սուրբ հայրե­րը, մենք պետք է վերաքրիստո­նեա­նանք, նորից մեր հոգում արթնացնենք քրիստո­նեա­կան ջերմությունը, ներո­ղամտությունն ու սերը։ Եկե­ղե­ցին հենց այդ գաղա­փարներն է որդեգրել և դրանցով է առաջ շարժվում։
Առա­վոտյան արթնա­ցած մարդը թող ընդա­մե­նը մեկ րոպե աղո­թի և շարունա­կի ապրել իր օրը։ Աղոթքից հետո նրան ողջ օրը հենց աղոթքի բերած խաղա­ղության և հանգստության ջերոմթւյամբ կշարժվի։ Հիմա չարա­ցա­ծությունն ու հուսա­հա­տությունը շատա­ցել է, մարդիկ ավե­լի անզուսպ և բռնկուն են, ավե­լի աննե­րող, իսկ քրիստո­նա­կան ջերմությունն ու սերը մեր մեջ կարող է նորից արթնացնեն այդ գաղա­փա­րի ողջ լուսա­վո­րությունը։


Ամբողջա­կան տեսանյութը՝


Առնչվող Հոդվածներ