Բագրատին, Միքայելին ու մնացյալին օծել է Գարեգինը, որը Կաթողիկոս էր “նշանակվում” սպանության օրն ու պահին։ Նա հոկտեմբերի 27-ի թիվ մեկ “շահառուներից է”․․․ Նա “պարտքը” ետ չտալու տարբերակ չունի… Հիշենք՝ թե հոկտեմբերի 27-ից հետո ով ջրբաժանի որ կողմում էր․․․
Ստեփան Սաֆարյան
1․ 1999թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը զանգել էր Ժիրայր Սեֆիլյանին՝ աջակցության համար։ Սամվել Բաբայանը ռետրոսպեկտիվ պատմել է, թե ինչպես ու ինչ բառերով է ոճրագործությունը իրեն ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանը․ ԱԺԲ-ն վաղը դիմավորում է Բագրատի երթը։ ԱԺԲ-ն դեռևս Ոսկեպարում էր, երբ այնտեղ էր Բագրատը և խումբը․․․
2․ Բագրատին, Միքայելին ու մնացյալին օծել է Գարեգինը, որը Կաթողիկոս էր “նշանակվում” սպանության օրն ու պահին։ Նա հոկտեմբերի 27-ի թիվ մեկ “շահառուներից է”․․․ Նա “պարտքը” ետ չտալու տարբերակ չունի…
3․ 2-րդ մեծ շահառուն Ռոբերտ Քոչարյանը, ով 20 րոպե հանդիպել էր ահաբեկիչի հետ, որից հետո նա “հանձնվեց”․․․ Զրույցի բովանադակությունից “ոչինչ հայտնի” չէ։ Քոչարյանն ուղղակիորեն կապված է Բագրատի հետ։
4․ Գաղափարական հիմնական հենարանը ՀՅԴ-ն էր, որի անդամ եղել էր քիլլերը։ Նրանք հանցագործների համար զարգացնում էին “մի խումբ ռոմանտիկներ” խոսույթը։ Նրանք այսօրն էլ Բագրատի երթի մեջ են․․․
5․ Գաղափարական մյուս աջակիցը Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ-ն էին, ով առաջին իսկ պահից ժպիտով անոնսեց Վազգեն Սարգսյանի, Կարենի Դեմիրճյանի ու մյուսների սպանությունը, ոճրագործին անվանեց “Ռոբին Հուդ”, իսկ այժմ էլ ողջունեց Բագրատ-ՀՅԴ երթը, իսկ վերջին տարիներին դարձավ Ռոբերտ Քոչարյանի վարչապետի թեկնածուն ՀՓՇ նախագծի շրջանակներում․․․
6․ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ինչպես միշտ սպանության պահին “Հայաստանում չէր”։ 2021թ․ նրա կազմած ՊՈՒ դաշինքից Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ մեկ այլ պետ, ողջունեց Բագրատ-ՀՅԴ երթը ու շեֆի օրինակով հույժ կարևոր գործերով “բացակայեց” Հայաստանից․․․
7․ ԱԱԾ նախկին սպաների միությունը, որի մեջ մտնում են ԱԱԾ նախկին ղեկավարներ, աջակցություն է հայտնել Բագրատ-ՀՅԴ երթին։ Սա այն միությունն է, որի նախկին հայտարարությունները վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղության վերանայման ու Ռուսաստանից պոկվելու “վտանգավորությանը”․․․
8․ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերից 27-ից հետո հայտարարեց, որ պետք է համախմբվել պետականության՝ իմա Ռ․Քոչարյանի շուրջ։ ՀԱԿ-ը այսօր հայտարարել է, որ համակրում է Բագրատ-ՀՅԴ շարժմանը․․․
Այս ամենին էլ գումարեք Ռուսաստանից Միհրան Պողոսյանի, Արշակ Կարապետյանի, Դոն Պիպոյի սատարումները․․․
Իսկ ջրբաժանի մյուս կողմում պետականության գլխատումը սգացող, սակայն այն ժամանակ պատճառահետևանքային կապերը ու փոխկապվածությունները դեռևս չհասկացող ժողովուրդն էր․․․․
Այժմ էլ ժողովուրդը պետք է որոշի՝ թե որտեղ է ինքը կանգնում և որտեղ չի կանգնում։
Ավելի պարզ հնարավոր էլ չէ ասել․․․
Մնացածն ամեն մեկի անձնական որոշման, գիտակցության ու պատասխանատվության դաշտում է՝ ուզո՞ւմ է երկրորդ անգամ տեսնել Կրեմլի կողմից սեփական պետության գլխատումն ու մասնակից լինել դրան, թե՞ ոչ․․․
Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։