19 C
Yerevan

Ալմա­թին Կտա­պալվի՞

Հայաստա­նը թուրքա­կան աշխարհին ինտերգրված է ՀԱՊԿ‑վ եւ ԵԱՏՄ-ով, որտեղ, ինչպես քառա­սունչորսօրյա պատե­րազմից տարի­ներ առաջ անկեղծո­րեն բացա­հա­յա­տել է Իլհամ Ալիեւը, Ադրբե­ջա­նը միշտ ավե­լի շատ դաշնա­կիցներ է ունե­ցել, քան՝ Հայաստա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմա­թիի տապալմա՞ն

Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ասա­դո­վի հետ հանդիպմա­նը հայտա­րա­րել է, որ ուրախ է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ ատա­ջընթա­ցից եւ դրա­կան արդյունքներ է ակնկա­լում Ալմա­թիում մայի­սի 10-ին նախա­տեսված՝ արտգործնա­խա­րարներ Միրզո­յա­նի եւ Բայրա­մո­վի հանդի­պումից: Հայաստա­նի նախկին արտգործնա­խա­րար Այվազյա­նի գնա­հատմամբ՝ Ղազախստա­նում անցկացվե­լիք հանդի­պումն ընկալվե­լու է որպես «թուրքա­կան աշխարհին Հայաստա­նի ինտեգրա­ցիա»: Ըստ երեւույթին, Կիրանցից սկսված երթը, որ նախնա­կան նպա­տա­կը մայի­սի 4‑ին Բագրատ արքե­պոսկո­պոս Գալստանյա­նը ձեւա­կերպել էր սահմա­նա­զատման գործընթա­ցը կասեցնե­լու պահանջով Երեւա­նում հանրա­հավքը, փոխվել է:

Որպեսզի քաղա­քա­կան գործընթա­ցի դինա­մի­կան գոնե մի փոքր հասկա­նա­լի դառնա, հարկ է, երեւի, վերարտադրել իրա­դարձություննե­րի ամփոփ ժամա­նա­կագրությունը, որ, կարծես, սկիզբ է առել Ղազախստա­նի նախա­գահ Կասիմ Ժոմարթ Տոկաեւի Երեւան այցով, որ տեղի ունե­ցավ ապրի­լի 14-ին: Հինգ օր անց կայա­ցավ սահմա­նա­յին անվտանգության եւ սահմա­նա­զատման հարցե­րով հայ-ադրբե­ջա­նա­կան հանձնա­ժո­ղովնե­րի հանդի­պումը: Հայտնի դարձավ, որ կողմե­րը համա­ձայնեցրել են Տավուշ-Ղազախ հատվա­ծում սահմա­նա­զա­տում իրա­կա­նացնել Ալմա-Աթա­յի 1991թ. դեկտեմբե­րի 21‑ի հռչա­կագրի իրա­վա­կան հիմքով:

Երեք օր անց Իլհամ Ալիեւը հրա­վիրվեց Մոսկվա, որտեղ գրե­թե ողջ աշխա­տանքա­յին օրվա ընթացքում նա Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ էր: Վերա­դառնա­լով Բաքու, Իլհամ Ալիեւը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նը Կովկա­սի եւ աշխարհագրա­կան ավե­լի լայն ընդգրկման տարածքի անվտանգության ապա­հովման «հիմնա­րար երկիր է եւ երբեք Կովկա­սից չի հեռա­նա­լու»: Ապրի­լի վերջին օրե­րին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նը նախա­ձեռնեց շարժում: Մայի­սի 4‑ին նա հայտա­րա­րեց, որ երթով շարժվում են Երեւան, որտեղ կլի­նեն մայի­սի 9‑ին եւ իշխա­նությունից «բացատրություն կպա­հանջեն»:

Այսօր հնչում են այլ կարգա­խո­սեր: Շարժմա­նը հարող թեւե­րից հնչեցվում են վարչա­պե­տի թեկնա­ծուի անուններ: Ամե­նաընդծված նորությունը, թերեւս, ծրագրվող հանրա­հա­վա­քին բռնա­գաղթված արցախցի­նե­րի մասնակցության քարոզչությունն է: Ընդսմին, դա արվում է իշխա­նա­փո­խության մասնա­կից դառնա­լու եւ «Արցախ վերա­դարձի դուռը բացե­լու» ներշնչանքով: Ի՞նչ քաղտեխնո­լո­գիա է կիրառվել՝ հարցի ոչ էական կողմն է: Ինչպես իրա­վա­բա­նության, այնպես էլ քաղա­քա­կա­նության խնդիրն է ցանկա­ցած իրա­վի­ճակ գնա­հա­տել «ու՞մ է դա ձեռնտու» սկզբունքով: Ակնկալիքը,-եթե դա իրա­կա­նում այն է, ինչ ներկա­յացվում է,-որ «իշխա­նա­փո­խության հերթա­կան փորձը կանեն, կձա­խողվեն եւ կցրվեն տնե­րով»- արդա­րացված չէ:

Հայաստա­նի ինքնիշխա­նության, հայկա­կան պետության գոյությա­նը սպառնա­լի­քի համար հավա­սա­րա­պես պատասխա­նա­տու են լինե­լու թե իշխա­նության «մահվան զանգա­հարնե­րը» եւ թե ինքը՝ իշխա­նությունը: Քանի որ մայի­սի 9‑ը, եթե իրա­վի­ճա­կը չկա­ռա­վարվի, կարող է արձա­նագրել „խաղա­ղության օրա­կարգի կլի­նի­կա­կան մահը»: Դա, գուցե, անհա­տա­կան «փրկություն» է, բայց ոչ միայն Հայաստա­նը, այլեւ ամբողջ տարա­ծաշրջա­նը կմատնի դաժան եւ չափա­զանց ծանր փորձություննե­րի: Հույսը, որ Բաքուն չի գայթակղվի, սին է: Ալմա­թիի տապա­լումը շատ թանկ նվեր է Ալիեւին, քանի որ նրան փրկում է Ադրբե­ջա­նի պետա­կան ինքնությունը խորհրդա­յին իրա­վա­ժա­ռանգորդությա­նը վերա­դարձնե­լու խիստ բարդ եւ անպատվա­բեր պարտա­վորվա­ծությունից:

Իսկ ամե­նա­վերջում նախկին արտգործնա­խա­րար, նախկին դեսպան Արա Այվազյա­նին կցանկա­նա­յինք ասել, որ Հայաստա­նը թուրքա­կան աշխարհին ինտերգրված է ՀԱՊԿ‑վ եւ ԵԱՏՄ-ով, որտեղ, ինչպես քառա­սունչորսօրյա պատե­րազմից տարի­ներ առաջ անկեղծո­րեն բացա­հա­յա­տել է Իլհամ Ալիեւը, Ադրբե­ջա­նը միշտ ավե­լի շատ դաշնա­կիցներ է ունե­ցել, քան՝ Հայաստա­նը: Ալմա­թիի հանդի­պումն, ընդհա­կա­ռա­կը, հնա­րա­վո­րություն է՝ հաղթա­հա­րե­լու ուժե­րի հարա­բե­րակցության ահռե­լի դիսբա­լանսը: Իսկ թե ու՞մ է ձեռնտու, որ այդպես չլի­նի՝ պարզ է. նրան, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Հայաստա­նից շատ դաշնա­կիցներ ունի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3418972.htmlլ

Առնչվող Հոդվածներ