Հայաստան

Այս Շարժումը Իշխանության Ու Ընդդիմության Պարտությունն Է

Մենք ապրում ենք իրական ու չափելի աշխարհում ու միջազգային առումով էլ մենք պիտի ուրիշների աչքում տեսանելի ու հասկանալի լինենք, իսկ այդ կոչը միայն անորոշության է տանում: Ի՞նչ է նշանակում հայ, Հայաստան, Հայրեինք, Աստված: Ինչպե՞ս են նրանք չափվում: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենիքը, Հայաստանը, Հայը, Աստված: Այս ամենը ինչ որ չափով անհեթեթ է, քանի որ ոչ մի կարգավորման ու չափման ենթակա չէ, իսկ մենք չենք կարող իրական աշխարհում, որտեղ ամեն ինչ հստակ գծված է, հանդես գալ նման անորոշ ու անհասկանալի միավորներով, մինչդեռ ինքնիշխան պետությունն է այս կատեգորիան, որի հետ հաշվի են նստում բոլորը։

Կայծ Մինասյան

1inTV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները:
Կայծ Մինասյանն իր խոսքում նախ ասաց, որ վերջին շրջանում Ռուսաստանը մի քանի ուղղությամբ հարձակում է սկսել՝ Ուկրաինայում՝ Խարկով քաղաքի ուղղությամբ, Վրաստանում, Ղազախստանում և Հայաստանում՝ ներքին իրադրության խարխլման ու վերահսկողության հաստատման առումով: Այն ինչ հիմա կատարվում է Երևանում ու փորձում են այս անգամ էլ սրբազանի միջոցով իրականացնել, կրկին ռուսական ձեռագրին է շատ նման:
Քաղաքագետը նշեց, որ բողոքի ակցիաները նախ վարչապետ Փաշինյանի անձնական պարտություն են: Վարչապետը կարծես չհասկանա, որ ինքը որպես իշխանություն միայնակ չէ, այլ կան այլ գործընկերներ, քաղաքական թիմի մարդիկ, որոնք ևս պետք է ներգրավեն ընդահնուր գործընթացների ու խոսույթների մեջ և ինքն է անընդհատ խոսում ու գրառումներ անում: Վարչապետը չափից ավելի շատ է խոսում՝ գործի համեմատ: Այս շարժումը նաև պարտություն է ընդդիմության համար: Արդեն քանի տարի է, ինչ փորձում են ինչ որ բան անել, բայց ամեն ինչ նույն ձախողակ վիճակում է ու հիմա էլ փորձ է արվում սրբազանին մեջտեղ բերելով իրավիճակ փոխել: Սա պարտություն է նաև արտախորհրդարանական ուժերի համար: Նրանք առավել քան որևէ մեկը, պետք է հիմա գործընթացներում գտնվեն, որպեսզի ժողովուրդը տեսնի, չհուսահատվի, հասկանա, որ Հայաստանում քաղաքականությունը չի սկսվում և ավարտվում Նիկոլ Փաշինյան-ընդդիմություն զույգով: Երևանի քաղաքապետի ընտրություններին 50 տոկոսից ավել մարդ չմասնակցեց, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն ընդունում ոչ մի կողմին և սպասում են նորույթի, նոր ուժի հայտվելուն, իսկ արտախորհրադարանական ուժերը հենց հիմա պետք է սկսեն գործել:
Կայծ Մինասյանը անիրական որակեց բողոքի ցույցերի ժամանակ հնչող «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված» կոչը: Մենք ապրում ենք իրական ու չափելի աշխարհում ու միջազգային առումով էլ մենք պիտի ուրիշների աչքում տեսանելի ու հասկանալի լինենք, իսկ այդ կոչը միայն անորոշության է տանում: Ի՞նչ է նշանակում հայ, Հայաստան, Հայրեինք, Աստված: Ինչպե՞ս են նրանք չափվում: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենիքը, Հայաստանը, Հայը, Աստված: Այս ամենը ինչ որ չափով անհեթեթ է, քանի որ ոչ մի կարգավորման ու չափման ենթակա չէ, իսկ մենք չենք կարող իրական աշխարհում, որտեղ ամեն ինչ հստակ գծված է, հանդես գալ նման անորոշ ու անհասկանալի միավորներով, մինչդեռ ինքնիշխան պետությունն է այս կատեգորիան, որի հետ հաշվի են նստում բոլորը:
Քաղաքագետը նաև անդրադարձավ վարչապետ Փաշինյանի «պատմական և իրական Հայաստաններ» բոնորշմանը: Կայծ Մինասյանի խոսքով՝ ինքը հասկանում է, թե ինչ է ուզում ասել վարչապետը, բայց ասելու ձևն է սխալ, սխալ բառերով է ասվում այդ ամենը: Փաշինյանը ոչ թե պետք է իրական ու պատմական Հայաստաններից խոսի, այլ երկնային ու իրական Հայաստաններից ու դրանցից միայն իրական Հայաստանն է այն հիմքը, որի հետ հաշվի են նստելու մյուսները:
Քաղաքագետը անդրադարձավ նաև Ալմաթիում կայացած հայ-ադրբեջանական հանդիպմանը: Այդ հանդիպումն իրոք, որ բեկումնային որևէ բան չարձանագրեց, բայց իր կարևորությունն ուներ այն առումով, որ այդ հանդիպումն առավել չափով անկախ էր Ռուսաստանից, անցկացվում էր առանց ռուսների ներկայցությամբ ու ճնշմամբ, իսկ Ղազախստանը, որքան էլ որ Ռուսաստանի դաշնակիցն է համարվում, ամեն կերպ փորձում է դուրս գալ ռուսական ներկայությունից, ավելի ազատ խաղալ, մանավանդ, որ այդ երկիրը բավական կայուն ու կարևոր տեղ ու դիրք ունի տարածքաշրջանում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *