22.8 C
Yerevan

Այս Շարժումը Իշխա­նության Ու Ընդդի­մության Պարտությունն Է

Մենք ապրում ենք իրա­կան ու չափե­լի աշխարհում ու միջազգա­յին առումով էլ մենք պիտի ուրիշնե­րի աչքում տեսա­նե­լի ու հասկա­նա­լի լինենք, իսկ այդ կոչը միայն անո­րո­շության է տանում: Ի՞նչ է նշա­նա­կում հայ, Հայաստան, Հայրեինք, Աստված: Ինչպե՞ս են նրանք չափվում: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրե­նի­քը, Հայաստա­նը, Հայը, Աստված: Այս ամե­նը ինչ որ չափով անհե­թեթ է, քանի որ ոչ մի կարգա­վորման ու չափման ենթա­կա չէ, իսկ մենք չենք կարող իրա­կան աշխարհում, որտեղ ամեն ինչ հստակ գծված է, հանդես գալ նման անո­րոշ ու անհասկա­նա­լի միա­վորնե­րով, մինչդեռ ինքնիշխան պետությունն է այս կատե­գո­րիան, որի հետ հաշվի են նստում բոլո­րը։

Կայծ Մինասյան

1inTV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրե­րին Երև­ա­նում տեղի ունե­ցող բողո­քի ակցիա­նե­րը:
Կայծ Մինասյանն իր խոսքում նախ ասաց, որ վերջին շրջա­նում Ռուսաստա­նը մի քանի ուղղությամբ հարձա­կում է սկսել՝ Ուկրաի­նա­յում՝ Խարկով քաղա­քի ուղղությամբ, Վրաստա­նում, Ղազախստա­նում և Հայաստա­նում՝ ներքին իրադրության խարխլման ու վերահսկո­ղության հաստատման առումով: Այն ինչ հիմա կատարվում է Երև­ա­նում ու փորձում են այս անգամ էլ սրբա­զա­նի միջո­ցով իրա­կա­նացնել, կրկին ռուսա­կան ձեռագրին է շատ նման:
Քաղա­քա­գե­տը նշեց, որ բողո­քի ակցիա­նե­րը նախ վարչա­պետ Փաշինյա­նի անձնա­կան պարտություն են: Վարչա­պե­տը կարծես չհասկա­նա, որ ինքը որպես իշխա­նություն միայնակ չէ, այլ կան այլ գործընկերներ, քաղա­քա­կան թիմի մարդիկ, որոնք ևս պետք է ներգրա­վեն ընդահնուր գործընթացնե­րի ու խոսույթնե­րի մեջ և ինքն է անընդհատ խոսում ու գրա­ռումներ անում: Վարչա­պե­տը չափից ավե­լի շատ է խոսում՝ գործի համե­մատ: Այս շարժումը նաև պարտություն է ընդդի­մության համար: Արդեն քանի տարի է, ինչ փորձում են ինչ որ բան անել, բայց ամեն ինչ նույն ձախո­ղակ վիճա­կում է ու հիմա էլ փորձ է արվում սրբա­զա­նին մեջտեղ բերե­լով իրա­վի­ճակ փոխել: Սա պարտություն է նաև արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րի համար: Նրանք առա­վել քան որևէ մեկը, պետք է հիմա գործընթացնե­րում գտնվեն, որպեսզի ժողո­վուրդը տեսնի, չհուսա­հատվի, հասկա­նա, որ Հայաստա­նում քաղա­քա­կա­նությունը չի սկսվում և ավարտվում Նիկոլ Փաշինյան-ընդդի­մություն զույգով: Երև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րին 50 տոկո­սից ավել մարդ չմասնակցեց, ինչը նշա­նա­կում է, որ մարդիկ չեն ընդունում ոչ մի կողմին և սպա­սում են նորույթի, նոր ուժի հայտվե­լուն, իսկ արտա­խորհրա­դա­րա­նա­կան ուժե­րը հենց հիմա պետք է սկսեն գործել:
Կայծ Մինասյա­նը անի­րա­կան որա­կեց բողո­քի ցույցե­րի ժամա­նակ հնչող «Հայ, Հայաստան, Հայրե­նիք և Աստված» կոչը: Մենք ապրում ենք իրա­կան ու չափե­լի աշխարհում ու միջազգա­յին առումով էլ մենք պիտի ուրիշնե­րի աչքում տեսա­նե­լի ու հասկա­նա­լի լինենք, իսկ այդ կոչը միայն անո­րո­շության է տանում: Ի՞նչ է նշա­նա­կում հայ, Հայաստան, Հայրեինք, Աստված: Ինչպե՞ս են նրանք չափվում: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրե­նի­քը, Հայաստա­նը, Հայը, Աստված: Այս ամե­նը ինչ որ չափով անհե­թեթ է, քանի որ ոչ մի կարգա­վորման ու չափման ենթա­կա չէ, իսկ մենք չենք կարող իրա­կան աշխարհում, որտեղ ամեն ինչ հստակ գծված է, հանդես գալ նման անո­րոշ ու անհասկա­նա­լի միա­վորնե­րով, մինչդեռ ինքնիշխան պետությունն է այս կատե­գո­րիան, որի հետ հաշվի են նստում բոլո­րը:
Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձավ վարչա­պետ Փաշինյա­նի «պատմա­կան և իրա­կան Հայաստաններ» բոնորշմա­նը: Կայծ Մինասյա­նի խոսքով՝ ինքը հասկա­նում է, թե ինչ է ուզում ասել վարչա­պե­տը, բայց ասե­լու ձևն է սխալ, սխալ բառե­րով է ասվում այդ ամե­նը: Փաշինյա­նը ոչ թե պետք է իրա­կան ու պատմա­կան Հայաստաննե­րից խոսի, այլ երկնա­յին ու իրա­կան Հայաստաննե­րից ու դրանցից միայն իրա­կան Հայաստանն է այն հիմքը, որի հետ հաշվի են նստե­լու մյուսնե­րը:
Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև Ալմա­թիում կայա­ցած հայ-ադրբե­ջա­նա­կան հանդիպմա­նը: Այդ հանդի­պումն իրոք, որ բեկումնա­յին որևէ բան չարձա­նագրեց, բայց իր կարև­ո­րությունն ուներ այն առումով, որ այդ հանդի­պումն առա­վել չափով անկախ էր Ռուսաստա­նից, անցկացվում էր առանց ռուսնե­րի ներկայցությամբ ու ճնշմամբ, իսկ Ղազախստա­նը, որքան էլ որ Ռուսաստա­նի դաշնա­կիցն է համարվում, ամեն կերպ փորձում է դուրս գալ ռուսա­կան ներկա­յությունից, ավե­լի ազատ խաղալ, մանա­վանդ, որ այդ երկի­րը բավա­կան կայուն ու կարև­որ տեղ ու դիրք ունի տարածքաշրջա­նում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ