14.7 C
Yerevan

Սփյուռքը Գիտե, Թե Ով Ով Է

Շարժումը զուտ Կառա­վա­րությունը տապա­լե­լու միտում ունի, և հայկա­կան Սփյուռքը հասկա­նում է այդքա­նը։ Հայաստա­նում ընդդի­մությունը չի ցանկա­նում, որ ընտրություն լինի, որովհետև գիտեն, որ իրենք պարտվե­լու են:

Րաֆֆի Փափազյան

«Սփյուռքը հասկա­ցավ, որ Բագրա­տը աշխա­տում է Ռուսաստա­նի ու Դաշնակցության հետ»

«Հայ ժողո­վուրդը պետք է բոյկո­տի այդ շարժումը։ Սփյուռքում հասկա­ցան, որ Բագրա­տի հետև­ում կանգնած է Դաշնակցությունը։ Տեսանք նկարներ, որ դաշնակցա­կան Մուրադ Փափազյա­նը աջակցում է իրենց, իսկ Մուրա­դը Քոչարյա­նի մարդն է»,- ասաց Ֆրանսիա­յի «Հայկա­կան շարժման» նախա­գահ Րաֆֆի Փափազյա­նը։

Րաֆֆի Փափազյա­նը նշեց, որ եվրո­պա­կան մի շարք քաղաքնե­րում դաշնակցա­կաննե­րը հավաքներ են արել, բայց նրանց թիվը շատ քիչ էր. «Բրյուսե­լում, Լիո­նում, Մարսե­լում այդ հավաքնե­րին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, ու դրա համար էլ այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Սփյուռքը Բագրա­տի հետ է»։

Հարցին, թե Սփյուռքի հայրե­նա­կիցնե­րը ինչ կարծիք ունեն Բագրատ Գալստանյա­նի շարժման մասին, Ֆրանսիա­յի «Հայկա­կան շարժման» նախա­գա­հը ասաց. «Մարդիկ Ֆեյսբուքից ու Թվի­թե­րից այլ տպա­վո­րություն էին ստա­ցել, բայց երբ վերջին հանրա­հա­վա­քի ժամա­նակ տեսան, որ սրանք այն նույն մարդիկ են, որոնք նախորդ տարի­նե­րին փողոց էին դուրս եկել, մարդիկ հասկա­ցան, թե ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդ շարժումը զուտ Կառա­վա­րությունը տապա­լե­լու միտում ունի, և հայկա­կան Սփյուռքը հասկա­նում է այդքա­նը։ Հայաստա­նում ընդդի­մությունը չի ցանկա­նում, որ ընտրություն լինի, որովհետև գիտեն, որ իրենք պարտվե­լու են»։

Փափազյա­նի խոսքով՝ Դաշնակցությունը իր տեսա­կետնե­րը փորձում է ներկա­յացնել որպես Սփյուռքի ձայն, սակայն այդպես չէ. «Իրենք չեն կարող խոսել հայկա­կան Սփյուռքի անունից, ու Դաշնակցությունը իր փոքրիկ կարծիքն է հայտնում միայն։ Իրենք Բելգիա­յում, Ֆրանսիա­յում այդ շարժմա­նը աջակցություն հայտնե­ցին, բայց ընդա­մե­նը մի քանի հարյուր մարդ էր, իսկ Եվրո­պա­յում 2,5 մլն հայ է ապրում։ Այսինքն՝ մարդիկ ընդհանրա­պես այդ շարժմա­նը դեմ են»։

Նա նշեց, որ կա ընտրված իշխա­նություն, իսկ եկե­ղե­ցին իրա­վունք չունի խառնվե­լու երկրի կառա­վարմա­նը. «Հայաստա­նը աշխարհիկ պետություն է, ու մարդիկ չեն հասկա­նում, թե ինչ է ցանկա­նում անել Բագրա­տը։ Ինքը աշխա­տում է հին ուժե­րի համար, ու Սփյուռքը հասկա­ցավ, որ Բագրա­տը աշխա­տում է Ռուսաստա­նի ու Դաշնակցության հետ։ Ֆրանսիա­կան մեդիա­յում իր մասին չեն խոսում, խոսում են Russia Today և Спутник լրատվա­մի­ջոցնե­րում, իսկ 2018թ.-ին երբ Նիկոլ Փաշինյա­նը հեղա­փո­խություն էր անում, Ֆրանսիա­յի ու Եվրո­պա­յի բազմա­թիվ լրատվա­մի­ջոցներ էին անդրա­դառնում»։

Դավիթ Լևոնյան

Հոդվա­ծը՝ civic.am կայքից։

Առնչվող Հոդվածներ