Հայաստան

Ադրբեջանը Ռուսաստանյան Տարածք Է

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին պետք է հանձնվեր 1991թ.-ին՝ Թուրքիայի նախագահ Օզալի Մոսկվա այցի ընթացքում ձեռք բերված համաձայնության հիմքով: «Կոլցո,, ռազմագործողությունը տեւել է ճիշտ այնքան, որքան՝ 1921թ. բոլշուիկա-հայկական պատերազմը՝ մայիս-օգոստոս: Չլիներ 1991թ. օգոստոսի 19-ի մոսկովյան «պուտչը»՝ Լեռնային Ղարաբաղը դատարկվելու էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմա-քաղաքական նշանակությունը ոչ թե «պատմական արդարության վերականգնումն» էր, այլ՝ ԼՂ հայկական ինքնության եւ իրավասուբյեկտության պահպանումը:

Վահրամ Աթանեսյան

Բաքվի թելեգրամ-ալիքների «հիմար» հրապարակումները հայաստանյան մեդիա-փորձագիտական տիրույթ բերող եւ Իլհամ Ալիեւից «ամենազոր սուլթանի» կերպար ստեղծող հայրենական ադրբեջանագետները հազիվ թե տեղյակ են արդեն Մոսկվա տեղափոխված՝ Նարիման Նարիմանովի՝ բոլշեւիկայն Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Ուլյանով-Լենինին հղած նամակին, որտեղ նա բողոքում է Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու որոշման դեմ: Քանի դեռ ես այնտեղ էի, կարողանում էի զսպել հայ ծպտված դաշնակների ախորժակը: Իմ հեռանալուց հետո նրանք գլուխ բարձրացրին եւ հասան իրենց նպատակին,- գրել է Նարիմանովը:

Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու նախօրեին Նարիմանովի հետ հեռախոսազրույց է ունեցել Ստալինը: Եւ երբ բոլոր փաստարկներն սպառվել են,-իսկ Նարիմանովը Մոսկվայից Ադրբեջանի Կենտգործկոմի վրա ահռելի ճնշում էր գործադրում, որ Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհող դեկրետը չընդունվի,- Ստալինն անցել է սպառնալիքի. «Իսկ դուք, ընկեր Նարիմանով, մի մոռացեք, որ Բաքուն ռուսական քաղաք է»: -Ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլին այդ հեռախոսազրույցի պաշտոնական սղագրությունը հայտնաբերել է մոսկովյան արխիվներում:

Կոստանդնուպոլսում ԱԴՀ դեսպան Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւը «Դիվանագիտական գրառումներում» վկայում է, որ իրեն չի հաջողվել համոզել, որ անգլիացիներն Ադրբեջանի երկաթուղիների բռնագրավման պահանջ ոչ թե Կոստանդնուպոլսին, այլ Բաքվին ներկայացնեն: Ադրբեջանի՝ որպես պետական կազմավորման, լեգիտիմացումը տեղի է ունեցել 1920թ. ապրիլի 28-ին: Մեկ օր անց Ադրբեջանի Հեղկոմը Հայաստանի անկախ հանրապետության կառավարությանը վերջնագիր է ներկայացրե, որպեսզի «դատարկի Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը»: Մայիսի առաջին օրերին բոլշեւիկյան 11-րդ բանակը հանուն Ադրբեջանի անցել է հարձակման: Հայ-բոլշեւիկան պատերազմը տեւել է մինչեւ 1920թ. օգոստոսի 10-ը, երբ կողմերի Թիֆլիսում ստորագրել են զինադադարի մասին համաձայնագիր:

Հայաստանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը բոլշեւիկյան զորքերի կողմից օկուպացվում են, որը չի կանխորոշում այդ տարածքների կարգավիճակը: Կողմերը պայմանավորվել են, որ օկուպացված տարածքների կարգավիճակը կորոշվի «ամենամոտ ապագայում կնքվելիք՝ խաղաղության պայմանագրով»: Նման պայմանագիր չի կնքվել: Հայտնի է Մոսկվայում ռուս-թուրքական բանակցություններին ընդառաջ՝ նույն Նարիմանովի նամակը Լենինին, որտեղ խորհուրդ է տալիս քեմալական պատվիրակության հետ հայկական հարց չքննարկել:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին պետք է հանձնվեր 1991թ.-ին՝ Թուրքիայի նախագահ Օզալի Մոսկվա այցի ընթացքում ձեռք բերված համաձայնության հիմքով: «Կոլցո,, ռազմագործողությունը տեւել է ճիշտ այնքան, որքան՝ 1921թ. բոլշուիկա-հայկական պատերազմը՝ մայիս-օգոստոս: Չլիներ 1991թ. օգոստոսի 19-ի մոսկովյան «պուտչը»՝ Լեռնային Ղարաբաղը դատարկվելու էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմա-քաղաքական նշանակությունը ոչ թե «պատմական արդարության վերականգնումն» էր, այլ՝ ԼՂ հայկական ինքնության եւ իրավասուբյեկտության պահպանումը:

Ի՞նչ իմաստ ունի այս անդրադարձը, երբ մեր «գնացքն արդեն մեկնել է,,: Սկսվել է շարժում, որի հիմնական կարգախոսն է «վերադառնալ ռազմավարական դաշնակցի հետ նախկին հարաբերություններին»: Եւ այստեղ մեզ պակասում է խորքային գնահատականը. այսօր հայ-ադրբեջանական սահմանազատմա՞ն, թե՞ Ադրբեջանի՝ որպես ռուսաստանյան տարածքի սահմանների որոշարկման հարց է լուծվում կամ պիտի լուծվի: Ո՞վ է այդ խնդիրը դիվանագիտորեն ձեւակերպելու եւ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վճռականություն դրսեւորում: Բայց շատ ավելի էական է հստակեցնել՝ իսկ այդ բանակցությունները մեզ ու՞ր կտանեն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *