22.8 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Ռուսաստանյան Տարածք Է

Ըստ էության, Լեռնա­յին Ղարա­բաղն Ադրբե­ջա­նին պետք է հանձնվեր 1991թ.-ին՝ Թուրքիա­յի նախա­գահ Օզա­լի Մոսկվա այցի ընթացքում ձեռք բերված համա­ձայնության հիմքով: «Կոլցո„ ռազմա­գործո­ղությունը տեւել է ճիշտ այնքան, որքան՝ 1921թ. բոլշուի­կա-հայկա­կան պատե­րազմը՝ մայիս-օգոստոս: Չլի­ներ 1991թ. օգոստո­սի 19‑ի մոսկովյան «պուտչը»՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղը դատարկվե­լու էր: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի ռազմա-քաղա­քա­կան նշա­նա­կությունը ոչ թե «պատմա­կան արդա­րության վերա­կանգնումն» էր, այլ՝ ԼՂ հայկա­կան ինքնության եւ իրա­վա­սուբյեկտության պահպա­նումը:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի թելեգրամ-ալիքնե­րի «հիմար» հրա­պա­րա­կումնե­րը հայաստանյան մեդիա-փորձա­գի­տա­կան տիրույթ բերող եւ Իլհամ Ալիեւից «ամե­նա­զոր սուլթա­նի» կերպար ստեղծող հայրե­նա­կան ադրբե­ջա­նա­գետնե­րը հազիվ թե տեղյակ են արդեն Մոսկվա տեղա­փոխված՝ Նարի­ման Նարի­մա­նո­վի՝ բոլշեւի­կայն Ռուսաստա­նի կառա­վա­րության նախա­գահ Վլա­դի­միր Ուլյա­նով-Լենի­նին հղած նամա­կին, որտեղ նա բողո­քում է Ինքնա­վար Լեռնա­յին Ղարա­բաղ հռչա­կե­լու որոշման դեմ: Քանի դեռ ես այնտեղ էի, կարո­ղա­նում էի զսպել հայ ծպտված դաշնակնե­րի ախորժա­կը: Իմ հեռա­նա­լուց հետո նրանք գլուխ բարձրացրին եւ հասան իրենց նպա­տա­կին,- գրել է Նարի­մա­նո­վը:

Ինքնա­վար Լեռնա­յին Ղարա­բաղ հռչա­կե­լու նախօ­րեին Նարի­մա­նո­վի հետ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ստա­լի­նը: Եւ երբ բոլոր փաստարկներն սպառվել են,-իսկ Նարի­մա­նո­վը Մոսկվա­յից Ադրբե­ջա­նի Կենտգործկո­մի վրա ահռե­լի ճնշում էր գործադրում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղին ինքնա­վա­րություն շնորհող դեկրե­տը չընդունվի,- Ստա­լինն անցել է սպառնա­լի­քի. «Իսկ դուք, ընկեր Նարի­մա­նով, մի մոռա­ցեք, որ Բաքուն ռուսա­կան քաղաք է»: ‑Ադրբե­ջանցի պատմա­բան Ջամիլ Հասանլին այդ հեռա­խո­սազրույցի պաշտո­նա­կան սղագրությունը հայտնա­բե­րել է մոսկովյան արխիվնե­րում:

Կոստանդնուպոլսում ԱԴՀ դեսպան Ալի­մարդան-բեկ Թոփչի­բա­շեւը «Դիվա­նա­գի­տա­կան գրա­ռումնե­րում» վկա­յում է, որ իրեն չի հաջողվել համո­զել, որ անգլիա­ցի­ներն Ադրբե­ջա­նի երկա­թուղի­նե­րի բռնագրավման պահանջ ոչ թե Կոստանդնուպոլսին, այլ Բաքվին ներկա­յացնեն: Ադրբե­ջա­նի՝ որպես պետա­կան կազմա­վորման, լեգի­տի­մա­ցումը տեղի է ունե­ցել 1920թ. ապրի­լի 28-ին: Մեկ օր անց Ադրբե­ջա­նի Հեղկո­մը Հայաստա­նի անկախ հանրա­պե­տության կառա­վա­րությա­նը վերջնա­գիր է ներկա­յացրե, որպեսզի «դատարկի Լեռնա­յին Ղարա­բա­ղը եւ Զանգե­զուրը»: Մայի­սի առա­ջին օրե­րին բոլշեւիկյան 11-րդ բանա­կը հանուն Ադրբե­ջա­նի անցել է հարձակման: Հայ-բոլշեւի­կան պատե­րազմը տեւել է մինչեւ 1920թ. օգոստո­սի 10‑ը, երբ կողմե­րի Թիֆլի­սում ստո­րագրել են զինա­դա­դա­րի մասին համա­ձայնա­գիր:

Հայաստա­նը ճանա­չել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը, Զանգե­զուրը եւ Նախի­ջեւա­նը բոլշեւիկյան զորքե­րի կողմից օկուպացվում են, որը չի կանխո­րո­շում այդ տարածքնե­րի կարգա­վի­ճա­կը: Կողմե­րը պայմա­նա­վորվել են, որ օկուպացված տարածքնե­րի կարգա­վի­ճա­կը կորոշվի «ամե­նա­մոտ ապա­գա­յում կնքվե­լիք՝ խաղա­ղության պայմա­նագրով»: Նման պայմա­նա­գիր չի կնքվել: Հայտնի է Մոսկվա­յում ռուս-թուրքա­կան բանակցություննե­րին ընդա­ռաջ՝ նույն Նարի­մա­նո­վի նամա­կը Լենի­նին, որտեղ խորհուրդ է տալիս քեմա­լա­կան պատվի­րա­կության հետ հայկա­կան հարց չքննարկել:

Ըստ էության, Լեռնա­յին Ղարա­բաղն Ադրբե­ջա­նին պետք է հանձնվեր 1991թ.-ին՝ Թուրքիա­յի նախա­գահ Օզա­լի Մոսկվա այցի ընթացքում ձեռք բերված համա­ձայնության հիմքով: «Կոլցո„ ռազմա­գործո­ղությունը տեւել է ճիշտ այնքան, որքան՝ 1921թ. բոլշուի­կա-հայկա­կան պատե­րազմը՝ մայիս-օգոստոս: Չլի­ներ 1991թ. օգոստո­սի 19‑ի մոսկովյան «պուտչը»՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղը դատարկվե­լու էր: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի ռազմա-քաղա­քա­կան նշա­նա­կությունը ոչ թե «պատմա­կան արդա­րության վերա­կանգնումն» էր, այլ՝ ԼՂ հայկա­կան ինքնության եւ իրա­վա­սուբյեկտության պահպա­նումը:

Ի՞նչ իմաստ ունի այս անդրա­դարձը, երբ մեր «գնացքն արդեն մեկնել է„: Սկսվել է շարժում, որի հիմնա­կան կարգա­խոսն է «վերա­դառնալ ռազմա­վա­րա­կան դաշնակցի հետ նախկին հարա­բե­րություննե­րին»: Եւ այստեղ մեզ պակա­սում է խորքա­յին գնա­հա­տա­կա­նը. այսօր հայ-ադրբե­ջա­նա­կան սահմանազատմա՞ն, թե՞ Ադրբե­ջա­նի՝ որպես ռուսաստանյան տարածքի սահմաննե­րի որո­շարկման հարց է լուծվում կամ պիտի լուծվի: Ո՞վ է այդ խնդի­րը դիվա­նա­գի­տո­րեն ձեւա­կերպե­լու եւ Ռուսաստա­նի հետ բանակցություններ սկսե­լու վճռա­կա­նություն դրսեւո­րում: Բայց շատ ավե­լի էական է հստա­կեցնել՝ իսկ այդ բանակցություննե­րը մեզ ու՞ր կտա­նեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ