Թեև սփյուռքում ավանդական կուսակցությունները, եկեղեցին դեմ են Փաշինյանին, բայց դրանք իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում, ուժ և հեղինակություն չունեն։ Ոչ մի արդյունք դա չի տալիս։ Սուտ է այն կարծիքը, թե Սփյուռքը պաշտպանում է շարժումը։
Կայծ Մինասյան
1inTV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական մի շարք դեպքեր և Երևանում ընթացող բողոքի ցույցերը։
Կայծ Մինասյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Ֆրանսիայի մաս կազմող Նոր Կալեդոնիա կղզում տեղի ունեցող անկարգություններին։ Այնտեղ անջատողական շարժումները որոշակիորեն թափ են առել, կղզում որոշ հոսանքներ անկախություն են պահանջում Փարիզից։ Դեպքերի առնչությամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Ադրբեջանին է մեղադրել այդ ամենի մեջ՝ Ադրբեջանն անվանելով դիկտատորական երկիր։ Բաքուն պատասխան է պահանջել դրա համար։ Քաղաքագետ Մինասյանն իր խոսքում նշեց, որ Նոր Կալեդոնիայում տեղի ունեցածի մեջ ադրբեջանական հստակ ձեռագիր կա։ Ադրբեջանցիներին իհարկե կղզու քաղաքական ճակատագիրը չէ, որ հետաքրքրում է, այլ Ֆրանսիային վնասելու հագուրդը։ Ադրբեջանն ինքն իրենով չէ, որ նման գործողությունների է դիմում, այլ այստեղ երևում է նաև Ռուսաստանի հետքը։ Ֆրանսիան և Ռուսաստանը միմյանց հետ հաշիվներ են մաքրում տարբեր տարածաշրջաններում, թարմ օրինակ է աֆրիկյան Սահելը, ուր Ռուսաստանը կարողացել է հեղաշրջումներով հակաֆրանսիական կառավարություններ աճեցնել։ Նոր Կալեդոնիայում կատարվողը ևս Ֆրանսիային վնասելու միջոց է։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասում, որը Ռուսաստանը իրենն է համարում և Ադրբեջանին դրդելով նման գործողությունների, կարծես ցանկանում է ասել, որ դու ինչ վնասում ես այստեղ, ես էլ կարող եմ քեզ այա նման ձևով պատասխանել։
Քաղաքագետը նաև այն կարծիքը հայտնեց, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այնուամենայնիվ ավելի ամուր հիմք ունեն, քան իրավիճակային-դրվագային դեպքերը և դրանք չեն կրում խաբուսիկ բնույթ։
Այնուհետև Կայծ Մինասյանն անդրադարձավ Երևանում ընթացող բողոքի ցույցերին։ Քաղաքագետ ասաց, որ թեև սփյուռքում ավանդական կուսակցությունները, եկեղեցին դեմ են Փաշինյանին, բայց դրանք իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում, ուժ և հեղինակություն չունեն։ Ոչ մի արդյունք դա չի տալիս։ Սուտ է այն կարծիքը, թե Սփյուռքը պաշտպանում է շարժումը։ Թեև ընդդիմությանը չեն պաշտպանում, բայց մտահոգությունն ամեն դեպքում կա։ Ֆրանսիայի նախագահ Մաքրոնն իր հերթին հայտարարել է, որ ՀՀ վարչապետը շատ քաջ է, որովհետև շատ բարդ որոշումներ է կայացնում։ Հիմա կարևոր է այն, որ այս ամբողջ ներքին պառակտումը մի կողմ դրվեր։ Սահմանազատումն ընթանում է և մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեր սահմանները ճշգրտվում են, հուսանք, որ այն կշարունակվի ինչպես, որ է և հարկ եղած ժամանակին ադրբեջանցիները դուրս կելնեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
Անդրադառնալով այն բանին, որ ՀՅԴ-ը ամբողջովին աջակցում է շարժմանը և պաշտպանում Բագրատ արքեպիսկոպոսի թեկնածությունը որպես վարչապետ, Կայծ Մինասյանը նախ նեց, որ հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի դաշնակցականները դաշնակցական չեն։ Նրանք վաղուց կապ չունեն Դաշնակցության գաղափարի հետ։ Նրանց մի մասը Ռուսաստանի ԴԱԾ ծառայողներ են, մյուս մասը քննիչներ, որ կուսակցությունը ոստիկանության պես հսկում և ուղղորդում են։ Նրանք կուսակցությունը սեփականացրել են և նույնացրել իրենց հետ ու շատ են սիրում օգտագործել հակադաշնակցական բառը, որով բնորոշում են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ համամիտ չեն։ Հակադաշնակցականության երկու տեսակ կա, մեկը՝ արտաքին, ինչպես օրինակ իր ժամանակին բոլշևիկները և մյուսը արդեն ներսից։ Հայաստանում գործող Գերագույն Մարմինը և Բյուրոն, որ թեև անունով տարբեր, բայց իրականում նույն բանն են՝ երկու ճանապարհ ունեն, կամ հաշտվել տեղի ունեցածի հետ, ընդունել իրականությունը, որը կլինի քաղաքական ինքնասպանություն կամ գնալ դեպի գերեզման։ ՀՅԴ ղեկավարությունը այսօր 2 ճանապարհ ունի. կամ կդադարեցնի իր ջայլամի քաղաքականությունը, բայց այդ կնշանակի քաղաքական ինքնասպանություն, կամ էլ կմնա այդպես, բայց կգնա գերեզման։
Ամբողջական տեսանյութը՝