22.8 C
Yerevan

ՀՅԴ‑ը Սպա­ռել Է Իր Գոյության Տրա­մա­բա­նությունը

Թեև սփյուռքում ավանդա­կան կուսակցություննե­րը, եկե­ղե­ցին դեմ են Փաշինյա­նին, բայց դրանք իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկա­յացնում, ուժ և հեղի­նա­կություն չունեն։ Ոչ մի արդյունք  դա չի տալիս։ Սուտ է այն կարծի­քը, թե Սփյուռքը պաշտպա­նում է շարժումը։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են աշխարհա­քա­ղա­քա­կան մի շարք դեպքեր և Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րը։

Կայծ Մինասյանն անդրա­դարձ է կատա­րել վերջին օրե­րին Ֆրանսիա­յի մաս կազմող Նոր Կալե­դո­նիա կղզում տեղի ունե­ցող անկարգություննե­րին։ Այնտեղ անջա­տո­ղա­կան շարժումնե­րը որո­շա­կիո­րեն թափ են առել, կղզում որոշ հոսանքներ անկա­խություն են պահանջում Փարի­զից։ Դեպքե­րի առնչությամբ Ֆրանսիա­յի ներքին գործե­րի նախա­րա­րը Ադրբե­ջա­նին է մեղադրել այդ ամե­նի մեջ՝ Ադրբե­ջանն անվա­նե­լով դիկտա­տո­րա­կան երկիր։ Բաքուն պատասխան է պահանջել դրա համար։ Քաղա­քա­գետ Մինասյանն իր խոսքում նշեց, որ Նոր Կալե­դո­նիա­յում տեղի ունե­ցա­ծի մեջ ադրբե­ջա­նա­կան հստակ ձեռա­գիր կա։ Ադրբե­ջանցի­նե­րին իհարկե կղզու քաղա­քա­կան ճակա­տա­գի­րը չէ, որ հետաքրքրում է, այլ Ֆրանսիա­յին վնա­սե­լու հագուրդը։ Ադրբե­ջանն ինքն իրե­նով չէ, որ նման գործո­ղություննե­րի է դիմում, այլ այստեղ երև­ում է նաև Ռուսաստա­նի հետքը։ Ֆրանսիան և Ռուսաստա­նը միմյանց հետ հաշիվներ են մաքրում տարբեր տարա­ծաշրջաննե­րում, թարմ օրի­նակ է աֆրիկյան Սահե­լը, ուր Ռուսաստա­նը կարո­ղա­ցել է հեղաշրջումնե­րով հակաֆրանսիա­կան կառա­վա­րություններ աճեցնել։ Նոր Կալե­դո­նիա­յում կատարվո­ղը ևս Ֆրանսիա­յին վնա­սե­լու միջոց է։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ակտի­վություն է ցուցա­բե­րում Հարա­վա­յին Կովկա­սում, որը Ռուսաստա­նը իրենն է համա­րում և Ադրբե­ջա­նին դրդե­լով նման գործո­ղություննե­րի, կարծես ցանկա­նում է ասել, որ դու ինչ վնա­սում ես այստեղ, ես էլ կարող եմ քեզ այա նման ձևով պատասխա­նել։

Քաղա­քա­գե­տը նաև այն կարծի­քը հայտնեց, որ հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություններն այնուա­մե­նայնիվ ավե­լի ամուր հիմք ունեն, քան իրա­վի­ճա­կա­յին-դրվա­գա­յին դեպքե­րը և դրանք չեն կրում խաբուսիկ բնույթ։

Այնուհետև Կայծ Մինասյանն անդրա­դարձավ Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րին։ Քաղա­քա­գետ ասաց, որ թեև սփյուռքում ավանդա­կան կուսակցություննե­րը, եկե­ղե­ցին դեմ են Փաշինյա­նին, բայց դրանք իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկա­յացնում, ուժ և հեղի­նա­կություն չունեն։ Ոչ մի արդյունք  դա չի տալիս։ Սուտ է այն կարծի­քը, թե Սփյուռքը պաշտպա­նում է շարժումը։ Թեև ընդդի­մությա­նը չեն պաշտպա­նում, բայց մտա­հո­գությունն ամեն դեպքում կա։ Ֆրանսիա­յի նախա­գահ Մաքրոնն իր հերթին հայտա­րա­րել է, որ ՀՀ վարչա­պե­տը շատ քաջ է, որովհետև շատ բարդ որո­շումներ է կայացնում։ Հիմա կարև­որ է այն, որ այս ամբողջ ներքին պառակտումը մի կողմ դրվեր։ Սահմա­նա­զա­տումն ընթա­նում է և մեր հանրա­պե­տության պատմության մեջ առա­ջին անգամ մեր սահմաննե­րը ճշգրտվում են, հուսանք, որ այն կշա­րունակվի ինչպես, որ է և հարկ եղած ժամա­նա­կին ադրբե­ջանցի­նե­րը դուրս կելնեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Անդրա­դառնա­լով այն բանին, որ ՀՅԴ‑ը ամբողջո­վին աջակցում է շարժմա­նը և պաշտպա­նում Բագրատ արքե­պիսկո­պո­սի թեկնա­ծությունը որպես վարչա­պետ, Կայծ Մինասյա­նը նախ նեց, որ հարկա­վոր է հասկա­նալ, որ Հայաստա­նի դաշնակցա­կաննե­րը դաշնակցա­կան չեն։ Նրանք վաղուց կապ չունեն Դաշնակցության գաղա­փա­րի հետ։ Նրանց մի մասը Ռուսաստա­նի ԴԱԾ ծառա­յողներ են, մյուս մասը քննիչներ, որ կուսակցությունը ոստի­կա­նության  պես հսկում և ուղղորդում են։ Նրանք կուսակցությունը սեփա­կա­նացրել են և նույնացրել իրենց հետ ու շատ են սիրում օգտա­գործել հակա­դաշնակցա­կան բառը, որով բնո­րո­շում են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ համա­միտ չեն։ Հակա­դաշնակցա­կա­նության երկու տեսակ կա, մեկը՝ արտա­քին, ինչպես օրի­նակ իր ժամա­նա­կին բոլշև­իկնե­րը և մյուսը արդեն ներսից։ Հայաստա­նում գործող Գերա­գույն Մարմի­նը և Բյուրոն, որ թեև անունով տարբեր, բայց իրա­կա­նում նույն բանն են՝ երկու ճանա­պարհ ունեն, կամ հաշտվել տեղի ունե­ցա­ծի հետ, ընդունել իրա­կա­նությունը, որը կլի­նի քաղա­քա­կան ինքնասպա­նություն կամ գնալ դեպի գերեզման։ ՀՅԴ ղեկա­վա­րությունը այսօր 2 ճանա­պարհ ունի. կամ կդա­դա­րեցնի իր ջայլա­մի քաղա­քա­կա­նությունը, բայց այդ կնշա­նա­կի քաղա­քա­կան ինքնասպա­նություն, կամ էլ կմնա այդպես, բայց կգնա գերեզման։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ