Հայաստան

Ընդդիմությունը մեզ սահմանի փոխարեն ճակատ է առաջարկում

Ընդդիմությունը խոսում է միանգամայն անորոշ բառերով, ասում են հայ, Հայաստան, հայրենիք ու աստված։ Ո՞վ է հայը, ինչպե՞ս է բնութագրվում հայի կերպարը Ա-ից մինչև Ֆ, ո՞վ է հայը՝ ՀՀ հա՞յն է, թե սփյուռքահայը որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայրենիքը, կոնկրետ ո՞րն է Հայաստանն ու սահմանները, կամ Աստծո ընկալումը, որն առավել բարդ փիլիսոփայական եզրույթ ու գաղափար է։ Աշխարհը մեզ լուրջ չի ընդունի նման պարագայում։ Մենք այդպես հրաժարվելու ենք պետական սահմանից ու դրա փոխարեն ընտրենք ֆիդայական ճակատն ու անվերջանալի, անհասկանալի։ Մինչդեռ մենք պիտի քաջություն ունենանք ընդունելու իրականությունը։

Կայծ Մինասյան

1in TV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մայիսի 28-ի խորհուրդը և ներկայիս իրավիճակի զուգադիպությունները հարյու տարի առաջվա դեպքերի հետ։

Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ շատ կարևոր տոն է մայիսի 28-ը։ Դարերով կորցրած անկախության վերականգնման օրն է, որը հասկնալ ու գնահատել է պետք։ 1918թ․ այդ օրվա հռչակագրում չկա անկախություն բառը և դա լրիվ բնական է, քանի որ անկախույունը ոչ շոշափելի է և դրա փոխարեն ինքնիշխանությունն է։ Ինքնիշխանության երկու մոդել կա, մեկն այն էր, որ Հայաստանը պիտի մնար Ռուսաստանի ձեռքի ու հովանու տակ, դա Անդրանիկյան մոտեցումն էր, բայց դրան ինքնիշխանություն ասել չի կարելի, այն իշխանություն է, հայկական, բայց ոչ սեփական և հաջորդը՝ Արամ Մանուկյանական մոտեցումն էր, որը ենթադրում էր լիովին ինքիշխան ու ազատ պետություն։ Մայիսի 28-ին վերջապես հայ քաղաքական միտքը որոշեց, որ պետք է անկախ լինել, պետք է ինքիշխան դառնալ։ Ընդ որում, մի քանի օր հետո մենք նշելու ենք Բաթումի ստորագրման հերթական տարեդարձը։ Ովքե՞ր ստորագրեցին այն՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Այսինքն անկախ պետություններ։ Հայերը որ գնացին ու բանակցում էին Բաթումի հաշտության պայամանագրում, ո՞ւմ հետ էին բանակցում՝ թուրքերի։ Եվ հարկ է նշել, որ երիտթուրքերի՝ Թալեաթի, Ջեմալի։ Եվ ոչ ոքի մտքով չանցավ Հովհաննես Քաջազնունուն կամ Սիմոն Վրացյանին թրքասեր կամ դավաճան կոչելու, որովհետև այլ կերպ անհնար էր։ Պետք էր բանակցել նույնիսկ երիտթուրքի հետ, որովհետև պետություն դառնալու հարց կար, ինիշխանության հարց կար ու հենց դրանով է երևում ինքիշխանությունը, երբ դու կարող ես ու քո վրա վերցնում ես պատասխանատվությունը նույնիսկ Թալեաթի հետ բանակցելու հանուն քո պետության, թեև նրա ձեռքերն արյունոտ են։ Հիմա էլ նույն վիճակն է։ Թուրք Նիկոլ ու դավաճան գոռալն անհեթեթություն է, անպատասխանատվություն։ Ի՞նչ են առաջարկում նրանք՝ սահմանի փոխարեն ճակատ ունենալ, որտեղ կզոհվեն մեր երիտասարդները։ Դեռևս 20-ականներին Սիմոն Վրացյանը գրում էր, որ ծովից ծով Հայաստանը երազ է, անիրականանալի երազ։ Իսկ Ծովից ծով Հայաստանը ՀՅԴ մտայնություն չէր, այլ Պողոս Նուբար Փաշայի, ով, առանց իրականության աչքերին նայելու ասում էր, որ Հայաստանւ պիտի ձգվի Կիլիկիայից Սև ու Կասպից ծովեր։ Բայց երբ Հովհաննես Քաջազնունին մի կողմ դրեց այդ ցնորքը և անցավ ռեալին, Պողոս նուբարը սկսեց նրան դավաճան կոչել։ Նույն հիմարությունն այսօր Հայաստանում է կատարվում։ Անպատասխանատու մարդիկ իրենց երազանքների մեջ ընկած ոչ միայն չեն հասնում այդ երազներին, այլ մի բան էլ մղձավանջ են դարձնում այդ, շարունակաբար հայհոյում են նրանց, ովքեր ցանկանում են պահել եղածը։ ՀՅԴ դրոշին եթե առաջ գրված էր Ազատություն կամ Մահ, ապա Հայաստանում գործող Դաշնակցության դրոշին գրված է մահ կամ մահ։ Սա՞ է առաջարկում ընդդիմությունը, սրա՞ն են տանում սահմանազատմանը դեմ գնացողները։ 

Քաղաքագետը նշեց, որ ամենամեծ արժեքը, որ ունենք՝  Հայաստանի Հանրապետությունն է։ Չափելի, հասկանալի, ընդունելի ինքնիշխանությունը։ Ընդդիմությունը խոսում է միանգամայն անորոշ բառերով, ասում են հայ, Հայաստան, հայրենիք ու աստված։ Ո՞վ է հայը, ինչպե՞ս է բնութագրվում հայի կերպարը Ա-ից մինչև Ֆ, ո՞վ է հայը՝ ՀՀ հա՞յն է, թե սփյուռքահայը որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայրենիքը, կոնկրետ ո՞րն է Հայաստանն ու սահմանները, կամ Աստծո ընկալումը, որն առավել բարդ փիլիսոփայական եզրույթ ու գաղափար է։ Աշխարհը մեզ լուրջ չի ընդունի նման պարագայում։ Մենք այդպես հրաժարվելու ենք պետական սահմանից ու դրա փոխարեն ընտրենք ֆիդայական ճակատն ու անվերջանալի, անհասկանալի։ Մինչդեռ մենք պիտի քաջություն ունենանք ընդունելու իրականությունը։ Մենք ապրում ենք չափելի աշխարհում ու չենք կարող այնտեղ լինել նման անորոշ ընկալումներով։ Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որ իրար հետ լուրջ խնդիրներ ունեն, բայց միևնույն ժամանակ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, որովհետև չեն կարող մշտապես ապրել անորոշության ու անհասկանալիության մեջ։ Թուրքիան ու Հունաստանը։ Խնդիրներ չունե՞ն, ունեն, նույնիսկ բազմաթիվ խնդիրներ, բայց դիվանագիտական հարաբերություններ ունեն իրար հետ, Չինաստանը, Հնդկաստանը,  Ճապոնիան․․․բոլորը խնդիրներ ունեն միմյանց հետ, բայց միաժամանակ նաև հարաբերվում են։ Լավ կանենք, եթե մի փոքր լրջանանք ու մեր ինքնիշխան պետական հայեցակարգը առաջ տանենք, ոչ թե մնանք ուրիշի ձեռքում ու հոգեբանությանը գերի, որ ռուսները մեզ ամեն անգամ չօգտագործեն ու մենք անընդհատ չմեռնենք ռուս-թուրքական հարաբերությունների արանքում։

Կայծ Մինասյանն ասաց, որ Սփյուռքում ապրող հայերը պիտի իրենց ազվելի զուսպ լինեն ու հասկանան, որ իրենք իրավունք չունեն Հայաստանում ապրող հայերի փոխարեն որոշում կայացնելու։ Եթե պատերազմ եղավ, Հայաստանի հայերն են գնալու կռվելու, ոչ թե Լոս Անջելեսում, Փարիզում ու Նյու Յորքում իրենց համար հանգիստ նստածները։ 

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *