29.9 C
Yerevan

Պուտինյան Նահանջ

Մոսկվան կիսու՞մ է այս, ինչպես փաստաթղթում է ասված՝ «պրի­մատ» դիրքո­րո­շումը, թե հնա­րա­վոր է տեսնում, որ Չինաստա­նը խաղա­ղության խորհրդա­ժո­ղով հրա­վի­րի՝ զուտ որպես Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք խորհրդա­ժո­ղո­վին այլընտրա՞նք:

Վահրամ Աթա­նեսյան

Եվրաատլանտյան եւ եվրա­սիա­կան «քաղա­քակրթա­կան բաժա­նա­րա­րը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյա­կով

ՌԻԱ-Նովոստին փոխանցում է Ռուսաստա­նի Դաշնության արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վի տեսա­կե­տը, որ «Չինաստա­նը կարող է Ուկրաի­նա­յի հարցով խաղա­ղության համա­ժո­ղով գումա­րել՝ ճգնա­ժա­մի կարգա­վորման Պեկի­նի նախա­ձեռնության շրջա­նակնե­րում»: Մենք կիսում ենք Չինաստա­նի դիրքո­րո­շումը, որ առա­ջին հերթին պետք է կարգա­վորվեն հակա­մարտության արմա­տա­կան պատճառնե­րը եւ պաշտպանվեն բոլոր կողմե­րի օրի­նա­կան շահե­րը՝ հավա­սար եւ անբա­ժա­նե­լի անվտանգության սկզբունքով,- մանրա­մանսնել է նա:

Չինաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը ռուս-ուկրաիա­նա­կան հակա­մարտության կարգա­վորման նախա­ձեռնությունը հրա­պա­րա­կել է անցյալ տարվա փետրվա­րի 24-ին: Փաստաթղթի հակիրճ բովանդա­կությունը հասա­նե­լի է: Առա­ջին կետը, որի վրա կառուցված են հաջորդ առա­ջարկություննե­րը, սահմա­նում է, որ հակա­մարտության կարգա­վո­րումը պետք է տեղի ունե­նա միջազգա­յին իրա­վունքի գերա­կա­յությամբ, առանց երկա­կի ստանդարտնե­րի եւ ապա­հո­վի բոլոր երկրի ինքնիշխա­նությունը, անկա­խության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության երաշխիքնե­րը:

Մոսկվան կիսու՞մ է այս, ինչպես փաստաթղթում է ասված՝ «պրի­մատ» դիրքո­րո­շումը, թե հնա­րա­վոր է տեսնում, որ Չինաստա­նը խաղա­ղության խորհրդա­ժո­ղով հրա­վի­րի՝ զուտ որպես Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք խորհրդա­ժո­ղո­վին այլընտրա՞նք: Ռուսաստա­նի նախա­գա­հի մամուլի խոսնակ Պեսկո­վի գնա­հատմամբ՝ աշխարհի «երկրնե­րի մեծ մասն Ուկրաի­նա­յի հարցում չեզոք դիրքո­րո­շում ունի»: Չինաստա­նի նախա­գահ Սի Ծինփի­նը Վլա­դի­միր Պուտի­նի հետ բանակցություննե­րից հետո ասել է, որ իր երկի­րը «հակա­մարտության կողմ չէ»:

Սկզբունքո­րեն նույնը կարող են ասել նույնիսկ այն երկրնե­րը, որ Ուկրաի­նա­յին ֆինանսա­կան եւ ռազմա­կան օժանդա­կություն են ցուցա­բե­րում, քանի որ պատե­րազմին ուղղա­կիո­րեն ներգրավված չեն: Բայց ՌԴ արտգործնա­խա­րա­րը Պեկի­նի նախա­ձեռնությունը «հիշել է» մի փուլում, երբ չափա­զանց բարձր է ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմա­կան բախման հավա­նա­կա­նությունը: «Նյու-Յորք թայսմը» ‑ինչպես ռուսաստանյան inosmi.ru կայքն է փոխանցում, Սպի­տակ տան աղբյուրնե­րից տեղե­կա­ցել է, որ նախա­գահ Բայդենն «ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կարտո­նի, որ Ուկրաի­նան ամե­րիկյան ՀՕՊ համա­կարգերն օգտա­գործի՝ Ռուսաստա­նի օդա­յին տարածքում խոցե­լու ռազմա­կան ինքնա­թիռնե­րի եւ բալիստիկ հրթիռներ»:

Չինաստա­նի նախա­ձեռնությամբ Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի նպա­տա­կա­հարմա­րության մասին խոսե­լիս ՌԴ արտգործնա­խա­րարն անկե՞ղծ է, թե դա «մարտա­վա­րա­կան հնա՞րք է»: Ընդունել Պեկի­նի դիրքո­րո­շումը՝ նշա­նա­կում է «վերա­դառնալ 1991-ին փոխա­դարձա­բար ճանաչված սահմաննե­րին»: Այդ դեպքում Պուտի­նի գրե­թե քառորդդարյա ջանքե­րը «ջրվում են»: Չինաստա­նը կընդունի՞ չափա­զանց ծանր պատասխա­նատվություն՝ համախմբե­լու «չեզոք երկնե­րին» եւ Արեւմուտքին համո­զե­լու, որ «հանուն խաղա­ղության պետք է հաշտվել Ռուսաստա­նի տարածքա­յին նվա­ճումնե­րի հետ»:

Եթե Շվեյցա­րիա­յում Արեւմուտքի նախա­ձեռնությամբ խորհրդա­ժո­ղով գումարվի, ապա առանցքա­յին է լինե­լու Ռուսաստա­նի քաղա­քա­կան «դատա­պարտման» հարցը: Միացյալ Նահանգնե­րին եւ Եվրա­միության առա­ջա­տար երկրնե­րին կհա­ջողվի՞ հասնել կոնսենսուսի եւ Վլա­դի­միր Պուտի­նին ճանա­չել «ագրե­սոր»: Լավրո­վի «կառուցո­ղա­կա­նությունն» արդյոք այդ հավա­նա­կան կոնսենսուսը չեզո­քացնե­լու համա՞ր չէ: Ռումի­նիա­յի նախկին նախա­գահ Բասեսկուն, որ Եվրա­խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր է, այցե­լել է Քիշնեւ եւ Մոլդո­վա­յի իշխա­նություննե­րին հորդո­րել, որ «հրա­ժարվեն Մերձդնեստրից եւ անդա­մակցեն Եվրա­միությա­նը»: Իսկ Վրաստանն այդ ճանա­պարհից, կարծես, հրա­ժարվում է: Որտեղո՞վ պիտի անցնի եվրաատլանտա­յան եւ եվրա­սիա­կան «քաղա­քակրթա­կան բաժա­նա­րա­րը»: Կիեւի Կրեշչատիկո՞վ, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյա­կով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ