Հայաստան

Վրաստանը Ռուսական Ճահճո՞ւմ

Ադրբեջանական «Թուրան» գործակալության մեկնաբանը դիտարկել է, որ մեկ ամսվա ընթացքում Բաքուն հյուրընկալ է Կիրգիզիայի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Բելառուսի նախագահներին, Սլովակիայի վարչապետին եւ Հունգարիայի արտգործնախարարներին: Նրա գնահատմամբ, այդ երկրներն արտաքին աշխարհում ընկալվում են որպես «ավտորիտար-ռուսամետ»:

Վահրամ Աթանեսյան

Վրաստանն արդեն «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի՞ է»

ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց ուղեգծով լարվածության աճ են հրահրում Վրաստանում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում,-ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստում հայտարարել է վերջերս ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար նշանակված Անդրեյ Բելոուսովը: Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը Վրաստանում «բողոքական շարժումներ է հովանավորում» եւ հայ-ադրբեջանական կարգավորմանն «անթաքույց միջնորդություն պարտադրում»:

ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, ԱՊՀ տարածքի նկատմամբ Մոսկվայի «խանդը» նոր չէ եւ որոշակի իմաստով հասկանալի է: Բայց Վրաստանը ոչ միայն ՀԱՊԿ, նույնիսկ ԱՊՀ անդամ չէ, այսինքն իրավական առումով հետխորհրդային տարածք չէ: Այս իմաստով Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերոբերյալ դիտարկումը չափազանց խորքային է: Վրացական աղբյուրները խոսում են նախագահ Զորաբիշվիլիի առաջնորդությամբ միասնական ընդդիմության կազմավորման եւ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների «էքզիստենցիալ նշանակության» մասին:

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն վճռականորեն հայտարարել է, որ Թբիլիսիում «մայդան չի լինելու»: Ադրբեջանական «Թուրան» գործակալության մեկնաբանը դիտարկել է, որ մեկ ամսվա ընթացքում Բաքուն հյուրընկալ է Կիրգիզիայի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Բելառուսի նախագահներին, Սլովակիայի վարչապետին եւ Հունգարիայի արտգործնախարարներին: Նրա գնահատմամբ, այդ երկրներն արտաքին աշխարհում ընկալվում են որպես «ավտորիտար-ռուսամետ»: Ադրբեջանցի քաղաքագետը համարում է, որ Իլհամ Ալիեւի «շուրջ ձեւավորվում է ավտորիտար առաջնորդների ակումբ»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարն ակնհայտորեն հասկացնում է, որ Վրաստանը մոսկովյան ազդեցության երկիր է: Իսկ ահա «անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման պատրվակով» Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից Ռուսաստանի «հայ գործընկերների ներգրավումն իրենց ազդեցության ոլորտ անհանգստություն է հարուցում»: ՌԴ պաշտպանության նախարարն առաջին փոխվարչապետ է պաշտոնավարել եւ նրա դիվանագիտական նրբախոսությանը դժվար է կասկածել, բայց այս դեպքում գործ ունենք «խոյահարության» հետ:

Նրա ներկայացմամբ՝ Վրաստանն այսօր ավելի ՀԱՊԿ պատասխանատվության գոտի եւ Ռուսաստանի դաշնակից է, քան՝ Հայաստանը, իսկ Ադրբեջանն առհասարակ յուրային է: Ընդ որում, նա գրեթե բաց ասում է, որ Արեւմուտքը հայ-ադրբեջանական կարգավորմանն «անթաքույց միջնորդություն է պարտադրում Հայաստանի պատճառով» կամ նույնիսկ՝ «պատասխանատվությամբ»: Հայտնի է դարձել, որ Չինաստանի չի մասնակցի Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովին:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, որ նման համաժողով կարող է Չինաստանը կազմակերպել: Չինաստանը նույնպես ավտորիտար երկիր է: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին երկրի համար «մահացու վտանգ» է անվանել Անակլիա նավահանգիստը Չինաստանին «վաճառելու կառավարության որոշումը»: Ոչ ոք ուկրաինական պատերազմի ելքը չի կանխատեսում: Բոլորն ընդունում են, որ եթե Ռուսաստանը հաղթի, ապա ավտորիտար աշխարհակարգ կհաստատվի, եթե հաղթի Արեւմուտքը, ապա «տեղի կունենա ավտորիտարիզմի ապամոնտաժում»:

Այս իմաստով Վրաստանի «էքզիստենցիալ իրավիճակը» կորղ է ինդիկատոր դիտվել. Ժողովրդավարական, եվրոպամետ, դեպի եվրաատլանտյան քաղաքակրթություն ընթացող Վրաստանն ինչու՞ է փաստացի ընտրել Ռուսաստանի «հովանոցը»: Ի՞նչ խորքային կապ կա ,,ավտորիտարիզմի ակումբի,, եւ Հայաստանում բողոքական շարժման միջեւ: Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դիմակայությունը «ՀԱՊԿ կոլեկտիվ պատասխանատվության գոտու մի քանի ռեգիոններում լարվածության աճ է հարուցում»: ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարն, ընդ որում, ոչ մի անգամ Միացյալ Նահանգներին չի հիշատակել: Ինչու՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3427449.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *