24 C
Yerevan

Ի՞նչ Է Հասկացրել ԱՄՆ֊ը Թուրքիա­յին

Ֆիդա­նը Բլինքե­նի հետ խոսակցության արդյունքու՞մ է հայտա­րա­րում, որ Թուրքիան թույլ չի տա բախում ՆԱՏՕ եւ Ռուսաստա­նի միջեւ: ԱՄՆ պետքարտուղա­րը հավանակա՞ն է համա­րել այդ բախումը, կամ Ֆիդա­նին հայտնել է, որ ՆԱՏՕ‑ն իրապե՞ս պատրաստվում է դրան:

Հակոբ Բադալյան

Բլինքե­նը հանգստացրե՞լ, թե՞ անհանգստացրել է Ֆիդա­նին

Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Հաքան Ֆիդա­նը հայտա­րա­րել է, որ Անկա­րան թույլ չի տա պատե­րազմ ՆԱՏՕ ու Ռուսաստա­նի միջեւ: Լավ է, եթե Անկա­րան թույլ չտա դա, որովհե­տեւ հակա­ռակ դեպքում, ինչպես նշել եմ ավե­լի վաղ, Կովկա­սը լինե­լու է ՆԱՏՕ-Ռուսաստան պատե­րազմի նոր պոլի­գոն: Անկա­րան էլ թերեւս պատկե­րացնում է իր համար դրա վտանգնե­րը, որքան էլ ներկա­յումս նշմարվում է ռուս-թուրքա­կան հարա­բե­րության որո­շա­կի սառե­ցում: Հատկանշա­կան է, որ Ֆիդա­նը ՆԱՏՕ-Ռուսաստան բախում թույլ չտա­լու մասին հայտա­րա­րում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նի հետ հանդի­պումից հետո:

Բլինքենն ու Ֆիդա­նը մասնակցում են ՆԱՏՕ արտգործնա­խա­րարնե­րի հավա­քին՝ Պրա­հա­յում: ՆԱՏՕ արտգործնա­խա­րարնե­րը պատրաստում են Վաշինգտո­նում տեղի ունե­նա­լիք գագաթնա­ժո­ղո­վը, որի ընթացքում սպասվում է Ուկրաի­նա­յին աջակցության փաթեթ: Ֆիդա­նը Բլինքե­նի հետ խոսակցության արդյունքու՞մ է հայտա­րա­րում, որ Թուրքիան թույլ չի տա բախում ՆԱՏՕ եւ Ռուսաստա­նի միջեւ: ԱՄՆ պետքարտուղա­րը հավանակա՞ն է համա­րել այդ բախումը, կամ Ֆիդա­նին հայտնել է, որ ՆԱՏՕ‑ն իրապե՞ս պատրաստվում է դրան:

Թե՞ ԱՄՆ պետքարտուղա­րը Ֆիդա­նին հավաստիացրել է, որ չնա­յած Ուկրաի­նա­յի հարցում կողմե­րի քայլե­րի եւ հռե­տո­րա­բա­նության աստի­ճա­նի նկա­տե­լի բարձրացմա­նը, այդուհանդերձ իրա­վի­ճա­կը կառա­վա­րե­լի է եւ չի հասնի ուղիղ բախման, իսկ Ֆիդանն էլ այդ հավաստիա­ցումից հետո պարզա­պես որո­շել է հավելյալ միա­վորներ վաստա­կել Թուրքիա­յի համար: Բոլոր դեպքե­րում, հարկ է նկա­տել, որ Թուրքիան արտա­հայտվե­լով ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախման դեմ, բոլո­րո­վին դեմ չէ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությանն ու աշխարհա­քա­ղա­քա­կան դիմա­կա­յությա­նը, քանի որ Անկա­րա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան ռեսուրսն ու ստրա­տե­գիան սննուցվում է հենց այդ մրցակցություն-դիմա­կա­յությունից:

Անկա­րան դրա շնորհիվ կարո­ղա­նում է իր աշխարհա­քա­ղա­քա­կան եւ աշխարհագրա­կան դիրքը, նաեւ թյուրքա­լե­զու ռեսուրսը ծառա­յեցնել բավա­կա­նին շահե­կան սակարկություննե­րի, որ անում է թե Վաշինգտո­նում, թե Մոսկվա­յում, այդ կերպ առաջ մղե­լով իր՝ թուրքա­կան ռազմա­վա­րությունը: Ուղիղ բախումը Թուրքիա­յին կխանգա­րի շարունա­կել դա, ստեղծե­լով կտրուկ՝ կողմնո­րոշվե­լու իրա­վի­ճակ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3427843.html

Առնչվող Հոդվածներ