24 C
Yerevan

Իրա­նը Փոփո­խություններ Կձեռնարկի՞

Իրա­նի նախա­գա­հի պաշտո­նի համար պայքա­րը կընթա­նա Սայիդ Ջալա­լիի եւ Ալի Լարի­ջա­նիի, ըստ էության՝ միջուկա­յին ծրա­գի­րը «հաղթա­կան ավարտին հասցնե­լու» եւ «պաուզա վերցնե­լու, Արեւմուտքի հետ պատժա­մի­ջոցնե­րի թուլացման կամ չեղարկման հարցում պայմա­նա­վորվե­լու» կողմնո­րո­շումնե­րի միջեւ: Եթե հաղթի Լարի­ջա­նին, ապա ռուս-իրա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության պայմա­նա­գի­րը երեւի կստո­րագրվի։

Վահրամ Աթա­նեսյան

Իրա­նի ընտրությունը՝ Ալիեւի հնա­րա­վո­րություն

Իրա­նի նախա­գա­հի Էբրա­հիմ Ռեի­սիի ուղղա­թի­ռը հարձակման չի ենթարկվել, վերա­նո­րոգման փաստաթղթե­րի ուսումնա­սի­րությունը որեւէ թերա­ցում չի հայտնա­բե­րել, պայթյունը տեղի է ունե­ցել ժայռին բախվե­լու պատճա­ռով,- այս եզրա­կա­ցությանն է եկել երկրի Զինված ուժե­րի Գլխա­վոր շտա­բի հանձնա­ժո­ղո­վը: Գուցե իրոք նախա­գա­հա­կան ուղղա­թի­ռը խորտակվել է տեխնի­կա­կան անսարքության պատճա­ռով, բայց արտա­հերթ ընտրություննե­րի վերա­բերյալ մամուլի գրե­թե բոլոր հրա­պա­րա­կումնե­րը ենթա­տեքստա­յին են:

Իրա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րի հիմնա­կան ինտրիգ է համարվում «միջուկա­յին դոսյեի» ապա­գան: Արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նա­կա­տար Բաղե­րին ասել է, որ Ռեի­սիի մահով Միացյալ Նահանգնե­րի հետ «տեղե­կատվության փոխա­նա­կումը չի ընդհատվել»: Այսինքն, բանակցություննե­րը շարունակվում են եւ դրանք վերահսկում է Անվտանգության բարձրա­գույն խորհուրդը: Նախա­գաի թեկնա­ծու է առա­ջադրվել այդ կառույցում Գերա­գույն հոգեւոր առաջնորդի ներկա­յա­ցուցիչ Սայիդ Ջալա­լին: Նախա­գա­հի պաշտո­նի հավակնորդ է նաեւ խորհրդա­րա­նի նախկին խոսնակ Ալի Լարի­ջա­նին, որ ժամա­նա­կին Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից հեռա­ցել է միջուկա­յին ծրագրի հարցում կոշտ դիրքո­րոշման պատճա­ռով:

Ըստ էության, Իրա­նի նախա­գա­հի ընտրությամբ լուծվում է նաեւ Գերա­գույն հոգեւոր առաջնորդի իրա­վա­հա­ջորդի հարցը, բայց միջազգա­յին դերա­կա­տարնե­րին հուզում է ոչ թե նրա անձը, այլ՝ գերկա­րեւոր հարցի նկատմամբ մոտե­ցումը: Իսկ խնդի­րը, եթե պայմա­նա­կա­նություննե­րից վերա­ցարկվենք, մեկն է՝ Իրա­նը կպնդի միջուկա­յին տերության իրավու՞նքը, թե՞ կբա­վա­րարվի «սահմա­նագծա­յին երկրի» ներկա­յիս կարգա­վի­ճա­կով: Երկրի գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րի պաշտո­նին հավակնում է նաեւ նախկին նախա­գահ Ահմե­դի­նե­ջա­դը: Դիտորնե­րի մեծ մասը, սակայն, համոզված է, որ նրա թեկնա­ծությունը սահմա­նադրության Պահա­պաննե­րի խորհրդի կողմից չի հաստատվի:

Այսպի­սով, եթե առա­ջի­կա երկու օրում անակնկալ չմա­տուցվի, Իրա­նի նախա­գա­հի պաշտո­նի համար պայքա­րը կընթա­նա Սայիդ Ջալա­լիի եւ Ալի Լարի­ջա­նիի, ըստ էության՝ միջուկա­յին ծրա­գի­րը «հաղթա­կան ավարտին հասցնե­լու» եւ «պաուզա վերցնե­լու, Արեւմուտքի հետ պատժա­մի­ջոցնե­րի թուլացման կամ չեղարկման հարցում պայմա­նա­վորվե­լու» կողմնո­րո­շումնե­րի միջեւ: Եթե հաղթի Լարի­ջա­նին, ապա ռուս-իրա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության պայմա­նա­գի­րը երեւի կստո­րագրվի:

Այդ դեպքում Ադրբե­ջա­նը կինտեգրվի եվրա­սիա­կան միջա­վայրին: Իսկ եթե նախա­գահ ընտրվի Ջալա­լին, ապա Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի նախա­գիծն, իհարկե, չի չեղարկվի, բայց գործնա­կան իրա­կա­նա­ցումը կհե­տաձգվի: Դա Իլհամ Ալիեւի համար, թերեւս, իրա­վի­ճա­կից փրկություն կլի­նի, քանի որ Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րում մանեւրի հնա­րա­վո­րություն կստեղծվի: Ուշագրավ է, որ Ռեի­սիի զոհվե­լու առթիվ Իրա­նին ցավակցություն հայտնե­լու համար Ռուսաստա­նի նախա­գա­հը Գերա­գույն հոգեւոր առաջնորդ Խամե­նեիի հետ շփում չի ունե­ցել, իսկ Ալիեւը չի մասնակցել զոհված նախա­գա­հի հրա­ժեշտի արա­րո­ղությա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ