24 C
Yerevan

Ո՞ւմ Շահերն Է Առաջ Քաշում Շարժումը

Նրա թիմա­կից Գառնիկ Դանիելյա­նը քննա­դա­տում է Հայաստա­նի՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստա­նի որևէ հնա­րա­վոր քայլ։

Ստե­փան Սաֆարյան

Բագրատ/Վազգեն Գալստանյա­նը

-դեմ է ժողովրդա­վա­րությա­նը, ընտրություննե­րով իշխա­նության ձևա­վորմա­նը /հարցազրույց Հանրա­յին հեռուստաընկերությանը/, և չի ճանա­չում, որ 2021թ․ արտա­հերթ ընտրություննե­րում ժողո­վուրդը կամաարտա­հայտություն է դրսև­ո­րել,
-պահանջում էր կասեցնել /ոչ թե սառեցնել/ Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նա­զատմա­նը /Ոսկեպարում տրված հարցազրույցը․ “սահմա­նա­զատման ժամա­նա­կը չէ, մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է Հայաստա­նի զինվորը”/
-համա­րում էր, որ Հայաստա­նը Տավուշից գյուղեր է հանձնում, հետև­ա­բար Հայաստանն այնտեղ Ադրբե­ջա­նին ոչինչ չպետք է զիջի․ այդպես խնդի­րը շրջա­նա­կում էր անում ոչ միայն Մայր Աթո­ռը, այլ նաև ռուսա­կան լրատվա­մի­ջոցնե­րը,
-2 կաթո­ղի­կոսնե­րի դիրքո­րոշման /2023թ․ դեկտեմբե­րի 31/ լույսի ներքո համա­րում է, որ Հայաստանն իր արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ Արցա­խի մասով պետք է տարածքա­յին պահանջ է ձևա­կերպի Ադրբե­ջա­նի հանդեպ,
-գտնում է, որ Հայաստա­նը արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ պետք է “պաուզա վերցնի”, այսինքն՝ չշարժվի քաղա­քա­կա­նություննե­րի դիֆերսիֆի­կացման ուղղությամբ և պահպանվի Հայաստա­նի ներկա­յիս՝ Ռուսաստա­նից ունե­ցած մեծ կախվա­ծությունը,
-նրա թիմա­կից Գառնիկ Դանիելյա­նը քննա­դա­տում է Հայաստա­նի՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստա­նի որևէ հնա­րա­վոր քայլ։

Դե ասեք, որ այս բոլո­րը ռուսա­կան նառա­տիվներ չեն․․․

Դեհ, ասեք, թե “արևմտա­մետ” դիրքա­վո­րում ունե­ցողներն ինչ գործ ունեն այս շարժման մեջ, եթե ճանա­չել են նրա որպես “վարչա­պե­տի” թեկնա­ծու առա­ջադրումը․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ