Հայաստան

Ո՞ւմ Շահերն Է Առաջ Քաշում Շարժումը

Նրա թիմակից Գառնիկ Դանիելյանը քննադատում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի որևէ հնարավոր քայլ։

Ստեփան Սաֆարյան

Բագրատ/Վազգեն Գալստանյանը

-դեմ է ժողովրդավարությանը, ընտրություններով իշխանության ձևավորմանը /հարցազրույց Հանրային հեռուստաընկերությանը/, և չի ճանաչում, որ 2021թ․ արտահերթ ընտրություններում ժողովուրդը կամաարտահայտություն է դրսևորել,
-պահանջում էր կասեցնել /ոչ թե սառեցնել/ Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը /Ոսկեպարում տրված հարցազրույցը․ “սահմանազատման ժամանակը չէ, մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է Հայաստանի զինվորը”/
-համարում էր, որ Հայաստանը Տավուշից գյուղեր է հանձնում, հետևաբար Հայաստանն այնտեղ Ադրբեջանին ոչինչ չպետք է զիջի․ այդպես խնդիրը շրջանակում էր անում ոչ միայն Մայր Աթոռը, այլ նաև ռուսական լրատվամիջոցները,
-2 կաթողիկոսների դիրքորոշման /2023թ․ դեկտեմբերի 31/ լույսի ներքո համարում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ Արցախի մասով պետք է տարածքային պահանջ է ձևակերպի Ադրբեջանի հանդեպ,
-գտնում է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ պետք է “պաուզա վերցնի”, այսինքն՝ չշարժվի քաղաքականությունների դիֆերսիֆիկացման ուղղությամբ և պահպանվի Հայաստանի ներկայիս՝ Ռուսաստանից ունեցած մեծ կախվածությունը,
-նրա թիմակից Գառնիկ Դանիելյանը քննադատում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի որևէ հնարավոր քայլ։

Դե ասեք, որ այս բոլորը ռուսական նառատիվներ չեն․․․

Դեհ, ասեք, թե “արևմտամետ” դիրքավորում ունեցողներն ինչ գործ ունեն այս շարժման մեջ, եթե ճանաչել են նրա որպես “վարչապետի” թեկնածու առաջադրումը․․․

Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *