29.9 C
Yerevan

Նոր Մարտահրա­վերներ Եւ Հնա­րա­վո­րություններ

Սերբիան այդ տեսանկյունից նշա­նա­յին երկրնե­րից մեկն է, որի հետ կայուն եւ սերտ հարա­բե­րությունը Հայաստա­նին թույլ կտա զգա­լիո­րեն ապա­հո­վել եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության տարբե­րակվա­ծություն, ըստ այդմ նաեւ այդ տարբե­րակվա­ծոության շնորհիվ հավա­սա­րակշռվա­ծություն, ինչը միմիայն կարող է նպաստել արդյունա­վե­տությա­նը:

Հակոբ Բադալյան

Հայաստան-Սերբիա՝ ռազմա­կան, եւ ռազմա­վա­րա­կան հրա­մա­յա­կաննե­րը

Պաշտպա­նության նախա­րար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստա­նում Սերբիա­յի դեսպա­նին եւ նորանշա­նակ ռազմա­կան կցորդին, վերջի­նիս մաղթե­լով արդյունա­վետ գործունեություն Հայաստա­նում: Հանդիպմա­նը, ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, պայմա­նա­վորվա­ծություն է ձեռք բերվել Հայաստա­նի և Սերբիա­յի կառա­վա­րություննե­րի միջև պաշտպա­նության բնա­գա­վա­ռում համա­գործակցության մասին համա­ձայնագրի ստո­րագրման ուղղությամբ աշխա­տանքներ տանե­լու վերա­բերյալ: Հայաստա­նի պաշտպա­նա­կան դիվերսիֆի­կացված քաղա­քա­կա­նությունը ինքնին կարեւոր հանգա­մանք է եւ սրա վերա­բերյալ խոսե­լը թերեւս դարձել է ավե­լորդ, առա­վել եւս համաշխարհա­յին այն փոփո­խություննե­րի համա­տեքստում, որ տեղի են ունե­նում այսօր:

Սերբիա­յի հետ հարա­բե­րության հանգա­մանքը սակայն ունի նաեւ առարկա­յա­կան այլ կարեւո­րություն, ու ամե­նեւին ոչ այն պատճա­ռով, որ Բելգրա­դը գործակցում է նաեւ Ադրբե­ջա­նի հետ եւ Հայաստա­նին պետք է հակակշռել այդ գործակցությունը: Հայաստա­նին պետք է հակակշռել նաեւ այն ներա­րեւմտյան, ներեվրո­պա­կան բարդ հարա­բե­րություննե­րը, որ ծավալվում են այսօր եվրո­պա­կան համայնքի շրջա­նա­կում: Այդ իմաստով, Հայաստա­նի եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության արդյունա­վե­տությունն ինքնին էապես պայմա­նա­վորված է լինե­լու այն հանգա­մանքով, թե այդ քաղա­քա­կա­նությունն ինքը ինչքա­նով է տարբե­րակված՝ դիվերսիֆի­կացված, որքա­նով է ապա­հո­վում եվրո­պա­կան համայնքի քաղա­քա­կան եւ գաղա­փա­րա­կան գունապնա­կի հնա­րա­վո­րինս լայն պալիտրա:

Իսկ Սերբիան այդ տեսանկյունից նշա­նա­յին երկրնե­րից մեկն է, որի հետ կայուն եւ սերտ հարա­բե­րությունը Հայաստա­նին թույլ կտա զգա­լիո­րեն ապա­հո­վել եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության տարբե­րակվա­ծություն, ըստ այդմ նաեւ այդ տարբե­րակվա­ծոության շնորհիվ հավա­սա­րակշռվա­ծություն, ինչը միմիայն կարող է նպաստել արդյունա­վե­տությա­նը: Այդպի­սով, բացի պաշտպա­նա­կան համա­կարգին առնչվող հրա­տապ եւ ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րի լուծումից, Հայաստան-Սերբիա հարա­բե­րությունը կարեւոր նշա­նա­կություն ունի նաեւ բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի պարա­գա­յում Հայաստա­նի հանրա­պե­տության թե տակտի­կա­կան, թե ռազմա­վա­րա­կան կենսունա­կություն ապա­հո­վե­լու համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3429065.html

Առնչվող Հոդվածներ