Հայաստան

Նոր Մարտահրավերներ Եւ Հնարավորություններ

Սերբիան այդ տեսանկյունից նշանային երկրներից մեկն է, որի հետ կայուն եւ սերտ հարաբերությունը Հայաստանին թույլ կտա զգալիորեն ապահովել եվրոպական քաղաքականության տարբերակվածություն, ըստ այդմ նաեւ այդ տարբերակվածոության շնորհիվ հավասարակշռվածություն, ինչը միմիայն կարող է նպաստել արդյունավետությանը:

Հակոբ Բադալյան

Հայաստան-Սերբիա՝ ռազմական, եւ ռազմավարական հրամայականները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպանին եւ նորանշանակ ռազմական կցորդին, վերջինիս մաղթելով արդյունավետ գործունեություն Հայաստանում: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ: Հայաստանի պաշտպանական դիվերսիֆիկացված քաղաքականությունը ինքնին կարեւոր հանգամանք է եւ սրա վերաբերյալ խոսելը թերեւս դարձել է ավելորդ, առավել եւս համաշխարհային այն փոփոխությունների համատեքստում, որ տեղի են ունենում այսօր:

Սերբիայի հետ հարաբերության հանգամանքը սակայն ունի նաեւ առարկայական այլ կարեւորություն, ու ամենեւին ոչ այն պատճառով, որ Բելգրադը գործակցում է նաեւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանին պետք է հակակշռել այդ գործակցությունը: Հայաստանին պետք է հակակշռել նաեւ այն ներարեւմտյան, ներեվրոպական բարդ հարաբերությունները, որ ծավալվում են այսօր եվրոպական համայնքի շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանի եվրոպական քաղաքականության արդյունավետությունն ինքնին էապես պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե այդ քաղաքականությունն ինքը ինչքանով է տարբերակված՝ դիվերսիֆիկացված, որքանով է ապահովում եվրոպական համայնքի քաղաքական եւ գաղափարական գունապնակի հնարավորինս լայն պալիտրա:

Իսկ Սերբիան այդ տեսանկյունից նշանային երկրներից մեկն է, որի հետ կայուն եւ սերտ հարաբերությունը Հայաստանին թույլ կտա զգալիորեն ապահովել եվրոպական քաղաքականության տարբերակվածություն, ըստ այդմ նաեւ այդ տարբերակվածոության շնորհիվ հավասարակշռվածություն, ինչը միմիայն կարող է նպաստել արդյունավետությանը: Այդպիսով, բացի պաշտպանական համակարգին առնչվող հրատապ եւ ռազմավարական խնդիրների լուծումից, Հայաստան-Սերբիա հարաբերությունը կարեւոր նշանակություն ունի նաեւ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում Հայաստանի հանրապետության թե տակտիկական, թե ռազմավարական կենսունակություն ապահովելու համար:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3429065.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *