29.9 C
Yerevan

Շարժումը Նախկիննե­րին Պատժելո՞ւ Է, Թալանվա­ծը Հետ Բերելո՞ւ Է

Եկե­ղե­ցին առա­ջա­նորդում է մի շարժում, որի շարքե­րում լիքն են նրանք, ովքեր տասնյակ տարի­նե­րով քամել ու զրկել են երկի­րը։ Ո՞ւր էր եկե­ղե­ցին այդ տարի­նե­րին և բոլոր կողմե­րից քաղա­քա­կան բռնա­բա­րության էր ենթարկվում հանրա­պե­տությունը։ Եվ այժմ նրանք խոսում են փրկությունից ու նույնիսկ չեն էլ ցանկա­նում կես բերան ներո­ղություն խնդրել իրենց արածնե­րի ու հատկա­պես չարածնե­րի համար։

Լևոն Բարսեղյան

1inTV‑ը զրուցել է լրագրող, լրագրողնե­րի «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Երև­ա­նում այս օրե­րին տեղի ընթա­ցող ընդդի­մա­դիր բողո­քի շարժումը։
Լևոն Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ Բագրատ Գալստանյա­նի կողմից ինքն իրեն վարչա­պե­տի թեկա­նոծւ առա­ջադրե­լը շատ նման է 1998թ․ Ռոբերտ Քոչարյա­նին նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջարկե­լու իրա­վի­ճա­կին։ Այն ժամա­նակ էլ, հիմա էլ սահմա­նադրությունը թույլ չէր տալիս, բայց շատ քչե­րը խոսե­ցին դրա մասին։ Մեծա­մասնությունն ասում էր, որ պետք չէ կառչել սահմա­նադրությունից, բան է գրվել է էլի, թող գա նախա­գահ դառնա, սահմա­նադրությունն էլ կփոխվի։ Քոչարյանն էլ եկավ, խախտե­լով սահմա­նադրությունն ու կեղծիքնե­րով ընտրվեց նախա­գահ, հետո էլ սկսվեց թալա­նի ու տեռո­րի ժամա­նա­կաշրջա­նը։ Հիմա էլ Գալստանյանն է արհա­մարհում սահմա­նադրությունը։ Դեռ ոչինչ, որ հոգև­ո­րա­կանն է նման բան ասում, բայց երբ նրա կողքը կանգնած մարդիկ, հատկա­պես իրա­վա­բաններ նույն բանն են ասում, ասում են, որ սահմա­նադրությունը կարե­լի է հաշվի չառնել, կարե­լի է հետո այն վերախմբագրել, նշա­նա­կում է մենք կորցնում ենք մեր սթա­փությունն ու հասկա­ցո­ղությունը թե՛ իրա­վա­կան պետության, թե՛ ժողովրդա­վա­րության առումով։ Գալստանյա­նի խորհրդա­տու իրա­վա­բաննե­րը պետք է հասկա­նան, որ եթե իրենք կողմ են երկկքա­ղա­քա­ցու վարչա­պետ դառնա­լուն ու դա փորձում են համոզզել, որ ժողո­վուրդը ցանկա­նում է, ապա պետք է հասկա­նա, որ այն ինչ կարե­լի է իրենց, ապա կարե­լի է նաև ուրիշնե­րին։ Իսկ եթե ժողո­վուրդը վաղը որո­շի, որ օրի­նակ Ճապո­նիա­յի որևէ քաղա­քա­ցի, ում ինքը հավա­նում է, ցանկա­նում է վարչա­պետ դառնալ, ուրեմն պիտի դառնա՞։ Դա ակնա­ռու հիմա­րություն է, որով ողջ շարժման իմաստը նաև արժեզրկվում է։ Դե եթե թքում ենք սահմա­նադրության վրա, եկեք ավե­լի վատ ձևով թքենք։ Աշխարհի շատ բռնա­պե­տեր, ովքեր զինված հեղա­փո­խություններ են արել, իշխա­նություն են գրա­վել, նրանք էլ են ասել, որ գալիս են փրկե­լու, գալիս են, որովհետև սիրում են իրենց երկի­րը, բայց ո՞րն է եղել հետև­անքը։
Լևոն Բարսե­ղը, մեկնա­բա­նե­լով այն, որ ժողո­վուրդը չի միա­նում շարժմա­նը, նշել է, որ դրա պատճառն առա­ջին հերթին ոչ թե այն է, որ ներկա­յիս իշխա­նություննե­րին շատ է սիրում, այլ որովհետև շարժման կողմից որևէ կոնկրետ առա­ջարկ, քաղա­քա­կան ծրա­գիր չի տեսնում։ Մի ամիս է պտտվում են Երև­ա­նի փողոցնե­րում, բայց ոչ մի լուրջ բան դեռ չեն ասել։ Միակ խոսույթը իշխա­նա­փո­խության պահանջն է ու վերջ։ Դրա­նով իշխա­նություն չես վերցնի։ Բազմա­թիվ մարդիկ, ովքեր իշխա­նա­փո­խությա­նը դեմ չեն, չեն միա­նում շարժմա­նը, որովհետև ոչ մի կոնկրետ ծրա­գիր չկա, իսկ «Ոսկե­պա­րով Արցախ գնա­լը» ծիծա­ղե­լի է։ Շարժումը ոչ մի հարցի չի պատասխա­նում, չի ասում, որ կոնկրետ այս հարցով այսպես եմ անե­լու։ Օրի­նակ չի ասում, թե արդա­րա­դա­տա­կան համա­կարգում ինչն է փոխե­լու, չի ասում, որ ապօ­րի­նի ձեռք բերված գույքը հետ է վերա­դարձնե­լու, որ պատժե­լու է երկի­րը տասնամյակնե­րով խեղդած ու թալա­նած մարդկանց։ Մարդիկ էլ հանուն ինչի՞ միա­նան, եթե նրանց ոչ մի բան չի խոստացվում։ Մինչդեռ նրանք նման խոսույթով պետք է հանդես գային, մանա­վանդ, որ այս իշխա­նություննե­րը բազմա­թիվ կոպիտ սխալներ են կատա­րում, շատ խոստումներ չեն իրա­կա­նացնում, կամքնե­րը չի հերի­քում, ապա­գա­յում կգա նման մի իշխա­նություն, որը կլուծի այդ հարցե­րը, բայց դա հաստատ այս ընդդի­մությունը չի լինե­լու։ Ընդ որում եկե­ղե­ցու հովա­նա­վո­րությամբ առաջնորդվող այս շարժումը չի խոսում անցյա­լի որևէ սխա­լի մասին։ Առաջնորդող եկե­ղե­ցին չի ցանկանո՞ւմ ասել, թե ինչու այսքան տարի­նե­րով ցույցե­րի ժամա­նակ ինչու չի գնա­ցել ու կոչ արել, որ մարդիկ ավե­լի հանդուրժող լինեն իրար նկատմամբ, 2008‑ի մարտի մեկի դրությամբ չի ասել, որ մարդկանց գնդա­կա­հա­րե­լը լավ բան չէ, գոնե մի անգամ ներո­ղություն չի խնդրել մարդկանցից իր միջանկյալ պահվածքի համար, չի ասել, որ կնե­րեք վախե­ցել ենք, փոքրո­գություն ենք արել։ Ու հիմա, եկե­ղե­ցին առա­ջա­նորդում է մի շարժում, որի շարքե­րում լիքն են նրանք, ովքեր տասնյակ տարի­նե­րով քամել ու զրկել են երկի­րը։ Ո՞ւր էր եկե­ղե­ցին այդ տարի­նե­րին և բոլոր կողմե­րից քաղա­քա­կան բռնա­բա­րության էր ենթարկվում հանրա­պե­տությունը։ Եվ այժմ նրանք խոսում են փրկությունից ու նույնիսկ չեն էլ ցանկա­նում կես բերան ներո­ղություն խնդրել իրենց արածնե­րի ու հատկա­պես չարածնե­րի համար։
Լևոն Բարսեղյա­նը նաև խոսեց ՀՀ և ՀԱՊԿ, Ռուսաստան հարա­բե­րություննե­րի մասին։ Մասնա­վո­րա­պես անդրա­դառնա­լով ռուսա­կան առա­ջին ալի­քի սփռումը կասեցնե­լուն, ասաց, որ դա ոչ մի հիացմունքի արժա­նի բան չէ։ Սփռումը դադա­րեցրել են ընդա­մե­նը պարտք չվճա­րե­լու համար, ոչ թե օրի­նակ նրա, որ ռուսա­կա­կան կողմը խախտում է փոխա­դարձ պայմա­նա­վորվա­ծությունը ու չի ցուցադրում հայկա­կան ալիքնե­րը Ռուսաստա­նում այնպես, ինչպես Հայաստա­նում ռուսա­կանն է ցուցադրվում։ Ու դեռ արդա­րա­նում են, որ իրենք տեխնի­կա­պես ի վիճա­կի չեն։ Դա ավե­լի շատ ծաղրա­կան արդա­րա­ցում է ու լավ կլի­ներ, որ հայկա­կան կողմը հավա­սա­րա­զոր վերա­բերմունք ցուցա­բե­րեր։ Բա էլ ինչո՞ւ են պայմա­նա­գիր կնքում, եթե չեն կարո­ղա­նա­լու կատա­րել պարտա­վո­րություննե­րը։ Դա էլ զենքի թեման չդարձավ, որ փողը վերցրին ու զենքը չտվին։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ