ՀՅԴ վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է նախկին իշխանությունների ջերմ պաշտպանն ու աջակիցը։ Նա կոալիցիայի մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեժիմների հետ, իսկ երբ էլ չի եղել, պահպանել է իր բիզնես առավելությունները և միշտ հանդես եկել նախկին իշխանությունների օգտին։
Հրայր Մանուկյան
1inTV‑ը տեսակապով զրուցել է Նիդեռլանդերում գտնվող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող բողոքի շարժումն ու դրա հետ կապված այլ մանրամասներ։
Քաղաքագետ Մանուկյանն իր խոսքի սկզբում նշեց, որ ինքը չի կիսում ընդդիմադիրների կողմից իշխանություններին թուրք, թուրքական գործակալ անվանելու երևույթները և դրանց հետ համաձայն չէ։ Իշխանություններին թուրք անվանելու հիմնական պատճառը, ըստ քաղաքագետի, գալիս է խորհրդային հայրենասիրության այն մոդելից, երբ որոշակի գործողություններ չեն կատարվում և հիմնականում սահմանափակվում են միայն բացականչություններով։ Նա հիշեցրեց, որ խորհրդային շրջանում պատմության ու արևելագիտության ֆակուլտետները խորհրդային իշխանությունների կողմից հստակ կիրառվում էին հակաթուրքականության տարածման համար, այն բանից հետո, երբ 1950-ականներին(1958թ․ խմբ․) Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին։ Դրանից հետո խորհրդային իշխանությունը տարբեր միջոցներով սկսեց հակաթուրքականության քարոզը, որից մեկն էր նաև Հայաստանում պատմության ու արևելագիտության ֆակուլտետների վերահսկումը։ Դա լրիվ հասկանալի էր, քանի որ թուրքերը դարասկզբին Ցեղասպանություն էին իրականացրել և ամենից հեշտը հայերի շրջանում նման կառավարելի և վերահսկվող, բանավոր մակարդակի հակաթուրքականությունն էր։ Գործիքներից մյուսը՝ ՀՅԴ‑ը վերահսկելն ու ուղղորդելն էր։ Քաղաքագետ Հրայր Մանուկյանը համաձայնվեց, որ ՀՅԴ‑ը սկզբունքորեն պիտի ատելությամբ լցված լիներ դեպի Ռուսաստանը, քանի որ ներկայիս ռուսական իշխանություններն ուղիղ շարունակություն են հանդիսանում խորհրդային Ռուսաստանի, իսկ խորհրդային ռեժիմը Հայաստանի Առաջին Հանրապետության գլխավոր գերեզմանափորն էր, բայց, քաղաքագետի կարծիքով արդեն երկրորդ համաշխարհայինից հետո Խորհրդային Միության հատուկ նշանակության գործակալները կամ վերահսկել և ուղղորդել են ՀՅԴ‑ը, կամ ինչ որ կապի մեջ են եղել նրանց հետ ու ՀՅԴ գործունեությունն այսօր էլ խիստ ռուսամետ է։
Ընդհանրապես ՀՅԴ վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է նախկին իշխանությունների ջերմ պաշտպանն ու աջակիցը։ Նա կոալիցիայի մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեժիմների հետ, իսկ երբ էլ չի եղել, պահպանել է իր բիզնես առավելությունները և միշտ հանդես եկել նախկին իշխանությունների օգտին։
Քաղաքագետն օրինակ բերեց 1918թ․ հեղափոխության օրերը, երբ Նիդեռլանդներում հեղափոխությանն աջակցող ցույցեր էին կազմակերպվում, նա չի հանդիպել արևմտահայերեն խոսող մարդկանց, հիմնականում եղել են 90-ականներին ՀՀ-ից Նիդեռլանդներ տեղափոխված հայեր, ովքեր շատ լավ գիտեին, թե Հայաստանում ինչ էր տեղի ունենում և բնականաբար աջակցում էին հեղափոխությանը։ Իսկ ՀՅԴ‑ի նկատմամբ նրանց վերաբերմունքը մեծ մասամբ բավական բացասաբար է, քանի որ ՀՅԴ‑ը մշտապես աջակցել է երկիրը կեղեքող ռեժիմներին։
Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ քաղաքագետն ասաց, որ շարժումն այսպես, թե այնպես արդեն մարած վիճակում է գտնվում, բայց ցավալի է, որ այդ մարող և ի սկզբանե անհաջողության դատապարտված շարժումը փորձ արեցին վերակենդանացնել եկեղեցականների ներկայությամբ։ Ընդ որում տուժում է նաև եկեղեցու հեղինակությունը։ Եկեղեցականները, որոնք այսօր փորձում են ինչ որ հայրենասիրական ճառերով հանդես գալ, ժամանակին սերտաճել էին ՀՀԿ հետ, օրհնում էին նրանց ժողովները, նույնիսկ մարտի 1‑ին եկեղեցու կողմից ոչ մի վճռական գործողություն չի ձեռնարկվել։ Միակ բանն այն է, որ կաթողիկոսը գնացել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, իսկ նա չէր ընդունել՝ ցանկանալով ասել, որ կաթողիկոսը սխալ տեղ է եկել և այդ ամենի համար նա ուրիշ վայրում պիտի պատասխաններ պահանջի։
Տեսանյութն ամբողջությամբ՝
