24 C
Yerevan

ՀՅԴ‑ը Վերա­ծել Են Ռուսա­կան Գործի­քի

ՀՅԴ վերջին տասնամյակնե­րի ընթացքում միշտ եղել է նախկին իշխա­նություննե­րի ջերմ պաշտպանն ու աջա­կի­ցը։ Նա կոա­լի­ցիա­յի մեջ է եղել Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի ռեժիմնե­րի հետ, իսկ երբ էլ չի եղել, պահպա­նել է իր բիզնես առա­վե­լություննե­րը և միշտ հանդես եկել նախկին իշխա­նություննե­րի օգտին։

Հրայր Մանուկյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է Նիդեռլանդե­րում գտնվող քաղա­քա­գետ Հրայր Մանուկյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նում ընթա­ցող բողո­քի շարժումն ու դրա հետ կապված այլ մանրա­մասներ։
Քաղա­քա­գետ Մանուկյանն իր խոսքի սկզբում նշեց, որ ինքը չի կիսում ընդդի­մա­դիրնե­րի կողմից իշխա­նություննե­րին թուրք, թուրքա­կան գործա­կալ անվա­նե­լու երև­ույթնե­րը և դրանց հետ համա­ձայն չէ։ Իշխա­նություննե­րին թուրք անվա­նե­լու հիմնա­կան պատճա­ռը, ըստ քաղա­քա­գե­տի, գալիս է խորհրդա­յին հայրե­նա­սի­րության այն մոդե­լից, երբ որո­շա­կի գործո­ղություններ չեն կատարվում և հիմնա­կա­նում սահմա­նա­փակվում են միայն բացա­կանչություննե­րով։ Նա հիշեցրեց, որ խորհրդա­յին շրջա­նում պատմության ու արև­ե­լա­գի­տության ֆակուլտետնե­րը խորհրդա­յին իշխա­նություննե­րի կողմից հստակ կիրառվում էին հակա­թուրքա­կա­նության տարածման համար, այն բանից հետո, երբ 1950-ականներին(1958թ․ խմբ․) Թուրքիան անդա­մակցեց ՆԱՏՕ-ին։ Դրա­նից հետո խորհրդա­յին իշխա­նությունը տարբեր միջոցնե­րով սկսեց հակա­թուրքա­կա­նության քարո­զը, որից մեկն էր նաև Հայաստա­նում պատմության ու արև­ե­լա­գի­տության ֆակուլտետնե­րի վերահսկումը։ Դա լրիվ հասկա­նա­լի էր, քանի որ թուրքե­րը դարասկզբին Ցեղասպա­նություն էին իրա­կա­նացրել և ամե­նից հեշտը հայե­րի շրջա­նում նման կառա­վա­րե­լի և վերահսկվող, բանա­վոր մակարդա­կի հակա­թուրքա­կա­նությունն էր։ Գործիքնե­րից մյուսը՝ ՀՅԴ‑ը վերահսկելն ու ուղղորդելն էր։ Քաղա­քա­գետ Հրայր Մանուկյա­նը համա­ձայնվեց, որ ՀՅԴ‑ը սկզբունքո­րեն պիտի ատե­լությամբ լցված լիներ դեպի Ռուսաստա­նը, քանի որ ներկա­յիս ռուսա­կան իշխա­նություններն ուղիղ շարունա­կություն են հանդի­սա­նում խորհրդա­յին Ռուսաստա­նի, իսկ խորհրդա­յին ռեժի­մը Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության գլխա­վոր գերեզմա­նա­փորն էր, բայց, քաղա­քա­գե­տի կարծի­քով արդեն երկրորդ համաշխարհա­յի­նից հետո Խորհրդա­յին Միության հատուկ նշա­նա­կության գործա­կալնե­րը կամ վերահսկել և ուղղորդել են ՀՅԴ‑ը, կամ ինչ որ կապի մեջ են եղել նրանց հետ ու ՀՅԴ գործունեությունն այսօր էլ խիստ ռուսա­մետ է։
Ընդհանրա­պես ՀՅԴ վերջին տասնամյակնե­րի ընթացքում միշտ եղել է նախկին իշխա­նություննե­րի ջերմ պաշտպանն ու աջա­կի­ցը։ Նա կոա­լի­ցիա­յի մեջ է եղել Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի ռեժիմնե­րի հետ, իսկ երբ էլ չի եղել, պահպա­նել է իր բիզնես առա­վե­լություննե­րը և միշտ հանդես եկել նախկին իշխա­նություննե­րի օգտին։
Քաղա­քա­գետն օրի­նակ բերեց 1918թ․ հեղա­փո­խության օրե­րը, երբ Նիդեռլանդնե­րում հեղա­փո­խությանն աջակցող ցույցեր էին կազմա­կերպվում, նա չի հանդի­պել արևմտա­հա­յե­րեն խոսող մարդկանց, հիմնա­կա­նում եղել են 90-ականնե­րին ՀՀ-ից Նիդեռլանդներ տեղա­փոխված հայեր, ովքեր շատ լավ գիտեին, թե Հայաստա­նում ինչ էր տեղի ունե­նում և բնա­կա­նա­բար աջակցում էին հեղա­փո­խությա­նը։ Իսկ ՀՅԴ‑ի նկատմամբ նրանց վերա­բերմունքը մեծ մասամբ բավա­կան բացա­սա­բար է, քանի որ ՀՅԴ‑ը մշտա­պես աջակցել է երկի­րը կեղե­քող ռեժիմնե­րին։
Խոսե­լով «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման մասին՝ քաղա­քա­գետն ասաց, որ շարժումն այսպես, թե այնպես արդեն մարած վիճա­կում է գտնվում, բայց ցավա­լի է, որ այդ մարող և ի սկզբա­նե անհա­ջո­ղության դատա­պարտված շարժումը փորձ արե­ցին վերա­կենդա­նացնել եկե­ղե­ցա­կաննե­րի ներկա­յությամբ։ Ընդ որում տուժում է նաև եկե­ղե­ցու հեղի­նա­կությունը։ Եկե­ղե­ցա­կաննե­րը, որոնք այսօր փորձում են ինչ որ հայրե­նա­սի­րա­կան ճառե­րով հանդես գալ, ժամա­նա­կին սերտա­ճել էին ՀՀԿ հետ, օրհնում էին նրանց ժողովնե­րը, նույնիսկ մարտի 1‑ին եկե­ղե­ցու կողմից ոչ մի վճռա­կան գործո­ղություն չի ձեռնարկվել։ Միակ բանն այն է, որ կաթո­ղի­կո­սը գնա­ցել էր առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի տուն, իսկ նա չէր ընդունել՝ ցանկա­նա­լով ասել, որ կաթո­ղի­կո­սը սխալ տեղ է եկել և այդ ամե­նի համար նա ուրիշ վայրում պիտի պատասխաններ պահանջի։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ